Հավուց Թառ վանքի վիմական արձանագրությունների ցանկ

Հավուց Թառի վանքը հարուստ է եղել վիմական արձանագրություններով, որոնց մեծագույն մասը ոչնչացել է 1679 թվականի երկրաշարժի պատճառած ավերածություններից և 1722 թվականին, նոր եկեղեցի կառուցելու կապակցությամբ տեղի ունեցած քանդումներից։ Այդ արձանագրությունների առանձին մասերը նկատվում են պարսպապատերի, միաբանության բնակելի շենքերի և ջրամբարի պատերի մեջ օգտագործված, ինչպես և գետնին թափված բեկորների մեջ։ Ստորև ներկայացված է Հավաուց Թառի վանքի վիմական արձանագրությունները[1][2]։

Արձանագրություններ խմբագրել

# Պատկեր Արձանագրության գտնվելու հատված Արձանագրություն
1 Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի վրա, 3 տող
  1. Կամաւն Աստուծոյ մենք նուաստ քահանայքս՝ Թադէոս և Հայրապետ ստացաք Աւետարան
  2. զարդարեալ ոսկով և արծաթով ի մեր արդեանց և տուաք ի սուրբ ուխտս և այլ արդիւնք․ և սպա-
  3. սաւորք ետուն։ Բ։ աւր ժամ մեզ ամեն ամի․ կատարիչքն աւրհնին ի Տեառնէ։
2 Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի վրա, 3 տող
  1. Շնորհիւն Աստուխոյ Գորգա հայրն ետու զիմ
  2. այգին ի սուրբ ուխտս և սպասաըորքս ետուն։ Զ։ աւր
  3. ժամ։ Բ։ ինձ։ Բ։ Շողակաթա։ Բ։ Ստեփանոսի։
3 Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի վրա, 3 տող
  1. Եւ ես Մխիթար վարդապետ ր քոյր իմ Թամար որ զմեր այգն տուաք և
  2. զՍևահոցն․ Է ժամ գրեցին։ Բ։ ինձ։ Բ։ Թամարին։ Բ։ Մաթարին
  3. ։ Ա։ իմ հաւրն և մաւրն։ Կատարիչքն աւրհնին ի Տեառնէ։
4 Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի վրա, 4 տող
  1. Կամօքն Աստուծոյ ես Գերգ և ամուսին իմ Շաքարս միաբանեցաք Ամենափրկիչիս
  2. և գնեցաք զՏանծոլան Ջոչեկին ի։ Ռ։ սպիտակի և տուաք ի սուրբ ուխտս, և
  3. Սպասաւորք տեղւոյս խոստացան։ Դ։ աւր պատարագել զՔրիստոս։ Բ։ աւրն
  4. ինձ և։ Բ։ աւրն Շաքարին։ Կատարիչքն աւրհնին։ ՉԽԲ։ (1293 թվական)։
5 Կաթողիկե եկեղեցու հարավային պատի վրա, 5 տող
  1. Կամաւն Աստուծոյ ես Յոսեփ Գայլկոնց ետու
  2. զԴարապասի խաչի այգոյն բաժինն
  3. զիմ ի սուրբ ուխտս և ետուն։ Գ։ աւր
  4. ժամ։ Ա։ Վաչլկանն։ Ա։ Գալկոյն
  5. որ խափանէ դատի յԱստուծոյ։
6   Կաթողիկե եկեղեցու հարավային պատի վրա, 6 տող
  1. Կամաւն Աստուծոյ ես նուաստ քահանայ
  2. Գրիգոր Գոթնոնց ետու զիմ այգին և
  3. խաչ և այլ արդիւնք զոր ունէի՝ ի սուրբ ուխտս
  4. և խոստացան ի տարոջն։ Գ։ աւր ժամ։ Ա։ ինձ։ Ա։ իմ հաւրն Սարգսի
  5. Ա։ իմ մաւրն Քրիստինէ, կատարիչքն աւրհնեսցին
  6. և որ խափան՝ պատժին Աստուծոյ։
7 Կաթողիկե եկեղեցու հարավային պատի վրա, արտաքուստ, 1 տող
  1. Անուամբ Յիսուսի ես Հնարդս նպաստ եղէ շինութեան եկեղեցոյս յիմ արդար վաստակաց և սպսասւորք սուրբ ուխտիս սահմանեցին Բ․ աւր ժամ ի տիրոջն՝ Ա․ ինձ, Ա․ ամուսնոյ իմոյ։ Խափանիչքն պատժեսցին, կատարիչք աւրհնին յԱստուծոյ։
8 Կաթողիկե եկեղեցու արևմտյան պատի վրա, մուտքից վերև, արտաքուստ
  1. Ողորմութեամբ Աստուծոյ ես Սարգիս Երևանայ․Մեհեբանց, թոռն Մարեստրոյ, միաբան եղէ սուրբ ուխտի՝ Հաւու-թառայ և իմ մասն ստացուածոյ յաւժանդակ եցէ շինութեան եկեղեցւոյ և սպասաւորք սուրբ ուխտիս խոստացամ Ժ․ ժամ ի տիրոջն ի տաւնի Պետրոսի և Պաւղոսի՝ Ե աւր ինձ ու ամուսնոյն Խբեա Խաթունին, որ խափանէ դատապարտեսցի յԱստուծոյ և կատարիչ աւրհնեալ եղիցին․ ամէն։
9   Կաթողիկե եկեղեցու արևմտյան կողմում եղած խաչքար-մահարձանի պատվանդանի վրա, 4 տող
  1. Ո:Կ: թւին (1211)
  2. ես Սարգիս անպիտան քահանայ կանկնեցի զսուրբ նշան
  3. Քրիստոսի՝ բարեխաւսութիւն ինձ և ծնողաց իմոց և շնորհազարդ
  4. աշակերտի իմոյ Աշոտոյ. որք երկրպագէք յիշեցէք աղա[չեմ]։
10   Կաթողիկե եկեղեցու արևմտյան կողմում եղած խաչքար-մահարձանի պատվանդանի վրա, 4 տող
  1. [Ես նուա]ստ քահանա Ենաւք կանգ-
  2. [նեցի զսուրբ խ]աչս բարեխաւս ինձ և
  3. [ծնողաց] իմոց և Աբրահամու վարդապետին՝
  4. [ուսուցչին իմ]ո. աղաչեմ յիշեցէք ի Քրիստոս
11 Կաթողիկե եկեղեցու ն կից եղած մատուռի մուտքի չակատակալ քարի վրա, 4 տող
  1. ....շինեցի զեկեղեցիս և ետու խաչս այգի ձակինն պ....
  2. ....Ծաղկոցն լանջովն և սպասաւորք սուրբ ուխտիս էտուն
  3. [:Զ։ աւր ժամ] :Դ: ինձ :Ա: Լիլիփարա :Ա: Աշոտո։ Կատարիչքն աւրհնին յԱստուծոյ,
  4. [խափան]ողքն դատապարտին ի Տեառնէ։
12 Ամենափրկիչ-Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի վրա, 3 տող
  1. Ի թվ. [Է] ՃԺԶ (1267 թվական), ես Յովանէս Անեցի որդի Սարգսի միբանեցաք ուխտիս էտու :Զ: դահեկան յիմ տապանատունս և սպասաւ-
  2. որքս գրեցին յամէն :Դ: աւր պատարագել ինձ զՔրիստոս Զատ-
  3. կին. կատարիչքն աւրհնին ի Տիառէ. ով խափանէ մեր մեղացն տէր է առաջի Աստուծոյ։
13 Ամենափրկիչ-Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի վրա, 2 տող
  1. Ես Շիրիկ ծառա Աստուծոյ միաբան եղէ սրբոցն
  2. և ետու :Ի: դահեկան և գրեցին :Ա: ժամ ինձ ի տարին։
14   Անավարտ եկեղեցու դռան առջևում ընկած գավթի մի սյան խոյակի վրա, 4 տող
  1. Ես Մխիթար սպասաւոր Տէր Վրթա-
  2. անեսի ետու :Ծ: դահեկան ի տունս
  3. և ետուն ինձ :Ա: աւր ժամ ի
  4. տարոջն։
15 Ամենափրկիչ-Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի վրա
  1. Ի թվ :Ո:Ղ:Ե: (1246 թվական), փոխեցաւ պարոն Կուկորն ի Յիսուս՝ յիշեցէք։
16   Սուրբ Կարապետ մատուռ-դամբարանի վրա, 8 տող
  1. Թվ :ՈԿԲ (1213 թվական), շնորհիւն Աստուծոյ մեքնու-
  2. աստ աշակերտք Սիթա և Սիևոնի՝
  3. Սոսթանէս և Մաթէոս և Գրիգորէս շի-
  4. նեցաք զՍուրբ Կարապետս ի վերա շիրմա-
  5. ց սոցդա և առաջնորդք սուրբ ուխտիս սահ-
  6. մանեցին :Բ: Ճրագալոյց վասն հոգո-
  7. ց նոցա և այլ ննջելոց որ յայսր
  8. հանգստարանի։
17   Սուրբ Կարապետ մատուռի մոտ եղած խաչքարի վրա, 9 տող
  1. Այս արձան սուրբ՝ աւծեալ ար-
  2. եամբն Քրիստոսի, կանկնեցաւ ի վերա
  3. գերեզմանաց աստուածասէր քահանա-
  4. ից Ոհանեսի՝ փակակալի Սրբոյ Կա-
  5. թողիկէիս և երկու եղբարց իւրո՝
  6. թաղեալք ընդ աջմէ և ընդ ահեկէս՝
  7. Յովսէփա և Վարդա, եձռաւք սպասաւորիս
  8. բանի Եղիա և Պաւղաւսո և միաբան եղբարցս
  9. աղաչեմ յիշեցէք ի Քրիստոս։
18   Մենաստանից հարավ-արևմուտք, Գառնի տանող կածանի աջ կողմում եղած խաչարձանի վրա
  1. Ես Յակոբ քահանայ կանգնեցի զսուրբ նշանս ի բարխաւս ինձ և ծնողաց իմոց. թվիս ՉԻԷ (1278 թվական)
19 Գավթի սյան մի բեկորի վրա
  1. Կամաւն Աստուծոյ ես Ռստակէս և Մատինս ի սուրբ ուխտս ետու զԱչկէն հողերոյն... և եղբարքն խոստացան տարին պատարագս. թէ մի ոք զայս հող յեկեղեցւոյս հանէ, դատի յԱստուծոյ. կատարիչքն աւրհնին։
20 Կաթողիկե եկեղեցու մոտ եղած գերեզմանաքարի վրա
  1. Ի թվ. ՈՂԷ փոխեցաւ Մանուկ ի Քրիստոս յիշեցէք

Տես նաև խմբագրել

  1. Հավուց Թառի վանք
  2. Խոր Վիրապ
  3. Հովհաննես Կարապետի վանք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կարեն Մաթևոսյան, Հավուց Թառը, Երևան, 2012 թվական
  2. Հ․ Եցիազարյան, Հավուց Թառի վանք, «Էջմիածին» ամսագիր, 1963 թվական