Բացել գլխավոր ցանկը

Հաստատագրված վճարը ֆիզիկական, իրավաբանական և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց կողմից պետական բյուջե հարկվող, ԱԱՀ-ին կամ շահութահարկին / եկամտահարկին / փոխարինող պարտադիր և անհատույց վճար է։ Հաստատագրված վճարը գանձվում է գործունեության յուրաքանչյուր տեսակին համապատասխան ուղղիչ գործակիցների և ելակետային տվյալների արտադրյալի չափով՝ դրամական արտահայտությամբ։ Այն վճարում են օրենքով սահմանված գործունեության տեսակներն իրականացնողները։ Այդ գործունեության տեսակներն են ՝

  • առևտրային գործունեություն
  • առևտրի իրականացման վայր կազմակերպելու գործունեություն
  • հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն
  • արդյունագործական ձկնորսության գործունեություն
  • խաղատների գործունեության կազմակերպում
  • ավտոտրանսպորտային գործունեություն
  • ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն
  • ավտոտեխսպասարկման կայանների գործունեություն
  • վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն
  • լուսանկարչական լաբորատորիաների գործունեություն
  • բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեություն
  • ավտոկանգառների գործունեություն
  • արտարժույթի առուվաճառքի գործունեություն
  • դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման գործունեություն
  • համակարգչային խաղերի կազմակերպման գործունեություն

Հաստատագրված վճարը հարկատուն հաշվարկում է ինքնուրույն և վճարում է մինչև հաջորդ ամսվա 15-ը։ ՀՀ-ում հաստատագրված վճարներից մուտքերը կազմում են բյուջեի հարկային եկամուտների 3,4 տոկոսը։