Հասմիկ Վահրադյան

հայ կենսաքիմիկոս

Հասմիկ Գուրգենի Վահրադյան (ապրիլի 1, 1954(1954-04-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր։

Հասմիկ Վահրադյան
Ծնվել էապրիլի 1, 1954(1954-04-01)[1] (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1997)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (2004) և պրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Հասմիկ Վահրադյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1978 թվականից աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի ուղեղի կենսասինթետիկ ռեակցիաների ԳՀԼ-ում, 2008-2011 թվականներին՝ ամբիոնի վարիչ[2]։ 2003 թվականից եղել է Ալցհեմերի հիվանդության հայկական ընկերակցության փոխնախագահ։

Աշխատանքները վերաբերում են նյարդակազմափոխական շարժընթացների նյարդահորմոնային կարգավորման նոր մեխանիզմներին։

Բացահայտել է գլխուղեղի ենթատեսաթմբից արտազատված նեյրոպեպտիդի պաշտպան. և կարգավորող դերը՝ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ ուղեղի նյարդահորմոնային, իմունակարգավորող և ձևաբանաֆունկցիոնալ խանգարումների համար՝ պատասխանատու հանգուցային նյութափոխանակային մի շարք օղակների վրա[3]։

Հեղինակ է ուսումնամեթոդաբանական ձեռնարկների[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13073
  2. «Կենսաքիմիայի ամբիոն». www.ysmu.am (ամհարերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.(չաշխատող հղում)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «Hasmik G Vahradyan - Semantic Scholar». www.semanticscholar.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.