Հաջորդական ռեակցիաներ

Հաջորդական ռեակցիաներ, իրար հաջորդող քիմիական ռեակցիաների շարք, երբ մի ռեակցիայի վերջնանյութը հաջորդի համար ելանյութ է։ Հաջորդա կան ռեակցիաների ընթացքում վերջնանյութի (C) առաջացումը հետևանք է մեկից ավելի իրար հաջորդող փուլերում k! ելանյութի (A) փոխարկումների՝ A-* k2 —>Bi —► »Biki+i->C։ Հաջորդական ռեակցիաների պարզագույն օրինակ է երկու ոչ դարձելի առաջին կարգի ռեակցիաների հաջորդաբար ընթանալը՝ A֊> B-> C։ Միջանկյալ նյութի (B) կոնցենտրացիան սկզբում աճում է՝ հասնելով առավելագույն արժեքի, հետո նվազում։ Հաջորդական ռեակցիաներ են ածխաջրածինների ջերմային կրեկինգը, քլորացումը, պոլիմերացումը, բազմահիմն թթուների էսթերացումը ևն։ Հաջորդական ռեակցիաների քանակական վերլու ծությունը հանգեցնում է քիմիական կինետիկայի համար շատ կարևոր երկու հետևությունների՝ 1. վերջնանյութի կուտակման արագությունը հավասար է ռեակցիայի գումարային արագությունը պայմանավորող ամենադանդաղ փուլի արագությանը։ 2. Եթե միջանկյալ նյութը շատ ռեակցունակ է, ապա նրա նկատմամբ կարելի է կիրառել քվազիոստացիոնար կոնցենտրացիաների մեթոդը, որը հնարավորություն է տալիս դիֆերենցիալ հավասարումների համակարգը վերածել հանրահաշվական հավասարումների համակարգի։ Դա հեշտացնում է կինետիկ տվյալների մաթեմատիկական մշակումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 243 CC-BY-SA-icon-80x15.png