Հաշվապահական հաշվետվություն

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Հաշվապահական հաշվետվությունները կազմակերպությունների գործունեությունը բնութագրող ցուցանիշների ամփոփ համակարգ են, որոնք տեղեկատվության արտաքին և ներքին օգտագործողներին հնարավորություն են տալիս գնահատելու դրանց գործունեության արդյունքները[1]։

Բանկի ֆինանսական հաշվետվություն, 1906 թվական

Հաշվետվության հասկացությունը խմբագրել

Հաշվապահական հաշվետվությունը բովանդակում է անհրաժեշտ տեղեկություններ տվյալ կազմակերպության աշխատանքի հիմնական բնագավառների` արտադրանքի թողարկման և իրացման, սեփական կապիտալի փոփոխությունների, դրամական հոսքերի, ֆինանսական դրության, հաշվային քաղաքականության և այլնի վերաբերյալ։ Հաշվետվության վերլուծությունը կարևոր է կազմակերպության գործունեության արդյունքները ուսումնասիրելու, դրա զարգացման ընթացքի վրա դրականորեն ներգործելու և հետագա զարգացման ուղղությունը ճիշտ որոշելու համար։ Հաշվապահական հաշվետվությունները պետք է լինեն ճշմարիտ, լրիվ, կազմվեն և ներկայացվեն ժամանակին, լինեն պարզ ու մատչելի։

Հաշվապահական հաշվետվությունները ըստ ընդգրկման ժամանակաշրջանի, լինում են միջանկյալ և տարեկան։ Միջանկյալ հաշվետվությունները կազմվում են ամիսը, եռամսյակը մեկ անգամ, իսկ տարեկան հաշվետվւթյունը՝ յուրաքանչյուր տարվա վերջում և ընդգրկում է տվյալ կազմակերպության ամբողջ տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը։

Հաշվապահական հաշվետվությունները, ելնելով ցուցանիշների ընդհանրացման աստիճանից, լինում են սկզբնական և ամփոփ։ Սկզբնական հաշվետվեւթյունը կազմվում է ինքնուրույն իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպույունում, իսկ ամփոփ հաշվետվությունը՝ միավորումներում, գերատեսչություններում, նախարարություններում՝ նրանց համակարգի մեջ մտնող կազմակերպությունների սկզբնական հաշվետվությունների խմբավորման միջոցով և ընդհանրացնում է այդ գերատեսչությունների համակարգի մեջ մտնող կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությունը միասին վերցրած։ Ամփոփ հաշվետվությունները անվանում են նաև համախմբված հաշվետվություններ։

Հաշվապահական հաշվետվությունները լինում են. կառավարչական հաշվառման հաշվետվություններ, ֆինանսական հաշվետվություններ։

Կառավարչական հաշվառման հաշվետվություններ խմբագրել

Կառավարչական հաշվառման հաշվետվությունների միջոցով ներկայացվում են.

  • հաշվետու ժամանակաշրջանի ծախսերի նախահաշվի կատարումը,
  • թողարկված պատրաստի արտադրանքի տեսականու կալկուլյացիան և շահութաբերությունը՝ ըստ արտադրատեսակների,
  • հաշվետու ժամանակաշրջանի ծախսերի փոփոխությունները և այլն։

Կառավարչական հաշվառման հաշվետվությունների ցուցանիշները համարվում են առևտրային գաղտնիք և ենթակա չեն հրապարակման։

Ֆինանսական հաշվետվություններ խմբագրել

Հաշվետվությունը կազմակերպության անցած ժամանակահատվածի աշխատանքի պայմաններն ու արդյունքները բնութագրող ցուցանիշների համակարգ է[2]։ Ըստ էության այն որոշակի ժամանակահատվածում կազմակերպության ու դրա ենթաբաժինների վիճակի ու դրա գործունեության արդյունքների ամփոփ տվյալների համառոտ դուրս բերումն է ընթացիկ հաշվառման տվյալներից[3]։

Կազմելու ձևը խմբագրել

Ֆինանսական հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունները, անկախ սեփականության ձևից։

Ֆինանսական հաշվետվությունների փաթեթը ընդգրկում է հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների, սեփական կապիտալում փոփոխությունների, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններն ու փաստացի շահութահարկի հաշվարկը։ Բացի այդ ընդգրկում է ֆինանսական հաշվետվության արժանահավատությունը հաստատող աուդիտորական եզրակացությունը և բացատրագիր։

Տարեկան ֆինանսական հաշվետվության մեջ են ներառվում՝

  1. Հաշվապահական հաշվեկշիռը՝ Ձև №1
  2. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը՝ Ձև №2
  3. Սեփական կապիտալում փոփոխություների մասին հաշվետվությունը՝ Ձև №3[4]
  4. Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը՝ Ձև №4
  5. Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ՝ Ձև №5

Կազմման փուլերը խմբագրել

Հաշվապահական հաշվառման գործընթացը բաղկացած է 4 հիմնական փուլերից։ Առաջին փուլում փաստաթղթավորվում է տարբեր տնտեսական փաստեր։ Երկրորդ փուլում հաշվային տվյալները դասակարգվում և ամփոփվում են՝ արտացոլելով հաշվապահական հաշվառման հաշիվներում։ Երրորդ փուլում ձևավորվում են հաշվետվական ձևերը։ Եզրափակիչ փուլում իրականացվում է կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծությունը։

Հաշվապահական ընկերությունները Հայաստանում խմբագրել

  • «ԷՅ ՍԻ ՍԻ»[1] հաշվապահական հաշվառման գրասենյակ
  • «ԵՐԵՎԱՆ-ԱՈՒԴԻՏ ԿՈՆՍԱԼՏ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)
  • «ԱՅ ԷՖ ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
  • «ԹԻ ԸՔԱՈՒՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
  • «ՋԻ ԹԻ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
  • «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
  • «ԵՐԵՄՅԱՆ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ԸՆԴ ԹՐԵՅՆԻՆԳ ՍԵՆԹՐ»
  • «ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՊՐՈՑ
  • «ՖԻՆԼԵՔՍ» ՖԻՆԱՆՍԱԻՐԱՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
  • «ՄԵԿՍ ԱԿՄԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
  • «ՏՐԻԱԴԱ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
  • «ՇԵՄՄ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
  • «ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Аверчев, И.В. (2011). МСФО. 1000 примеров применения. Рид Групп. էջ 992. ISBN 978-5-4252-0230-7. {{cite book}}: Unknown parameter |место= ignored (օգնություն); Unknown parameter |страницы= ignored (օգնություն)
  2. Принципы подготовки и составления финансовой отчётности КМСФО ╖ 12
  3. SFAC No. 1-Objectives of Financial Reporting by Business Enterprises
  4. Информация Минфина России N ПЗ-10/2012 «О вступлении в силу с 1 января 2013 г. Федерального закона от 6 декабря 2011 г. N 402-ФЗ „О бухгалтерском учёте“»

Աղբյուրներ խմբագրել

  • Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Հաշվապահական Հաշվառում, ԵՐԵՎԱՆ 2009