Հանրապետության օր, 1918 թվականի Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը խորհրդանշող ազգային տոն Հայաստանում, որը նշվում է մայիսի 28-ին։ Տոնը սովորաբար նշվում է հրավառությունով, համերգներով, շքերթներով և այլ միջոցառումներով։ Օրը Հայաստանում համարվում է ազգային տոն։

Հանրապետության օր

Տեսակտոն
ԱմսաթիվՄայիսի 28
Տոնվում է Հայաստան

Պատմություն խմբագրել

 
Հանրապետության օրվա տոնակատարությունները 1919թ.

Հայոց ցեղասպանությունից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իր ինքնիշխանությունը: Հայաստանը անկախ հանրապետություն հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին։ Հանրապետությունն անմիջապես զգաց զանգվածային սով և փախստականների զանգվածային հոսք։ Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը օկուպացրեց Հայաստանը և այն հռչակեց Խորհրդային Հանրապետություն։ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը 1991 թվականին[1]։

Տոնախմբություններ խմբագրել

Առաջին տոնակատարությունները խմբագրել

Հանրապետության օրվա առաջին տոնակատարությունները տեղի ունեցան արցախյան շարժման սկզբում։ Առաջին հանրապետության 70-ամյակին՝ 1988 թվականին, Մատենադարանի դիմաց առաջին անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը[2]։ Հանրապետության հրապարակում անցկացվեց նոր կազմավորված զինվորականների զորահանդեսը, որը ղեկավարում էր գլխավոր շտաբի պետը (այն ժամանակ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը)։ Այդ միջոցառման ընթացքում տոնի ուղերձը փոխանցեց պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը:

Ընդհանուր տոնակատարություններ խմբագրել

Հանրապետության օրվա տոնակատարությունները համընկնում են Սարդարապատի ճակատամարտի տարեդարձի հետ, որով օսմանյան զավթիչ բանակը դուրս մղվեց Հայաստանից։ Ամեն տարի Հայաստանի նախագահը, վարչապետը և Արցախի նախագահը այցելում են Սարդարապատի հուշահամալիր։ Հանրապետությունում տեղի են ունենում նաև մշակույթի և ռազմական տարբեր միջոցառումներ։

100-ամյակ խմբագրել

2018 թվականին լրացավ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը։ Հայաստանը 618 միլիոն դրամ է ծախսել տոնակատարությունների միջոցառումների վրա[3]։ «Հաղթանակների դար» անվանումով միջոացառումներին ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն[4][5]։

Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ հանդիսավոր զորահանդես[6]։

Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ 3D ցուցադրում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել