Հանս Գուստավի Պեգելման (էստ․՝ Hans Pöögelmann, գրական կեղծանուն՝ Հ. Ռոոսկայա (էստ․՝ H. Rooskaja), դեկտեմբերի 30, 1875(1875-12-30)[1], Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 27, 1938(1938-01-27)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), էստոնացի ու խորհրդային քաղաքական գործիչ, հեղափոխական, հրատարակիչ, բանաստեղծ ու թարգմանիչ։ Եղել է Էստոնիայի կոմունիստական կուսակցության առաջնորդներից մեկը։

Հանս Պեգելման
էստ․՝ Hans Pöögelmann
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1875(1875-12-30)[1]
ԾննդավայրԼիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 27, 1938(1938-01-27)[1] (62 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունթարգմանիչ, տնտեսագետ, լուսանկարիչ, բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և հրապարակախոս
Զբաղեցրած պաշտոններՀամառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ
ԿուսակցությունԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Էստոնիայի կոմունիստական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է գյուղացու ընտանիքում՝ Այդենհոֆ (գերմ.՝ Aidenhof, էստ․՝ Aidu, այժմ ` Այդու) գյուղում։ 1888 թվականին ավարտել է դպրոցը Պայտսուում, 1895 թվականին՝ Էստոնիայի՝ Կաառլի (էստ․՝ Kaarlimõisa) անվան Ալեքսանդրովյան ուսումնարանը։ 1892-1896 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Վիտսյառվեում (էստ․՝ Vitsjärve)։ Հետագայում աշխատել է փոստատանը։

1899-1901 թվականներին աշխատել է «Փոստիմես» (էստ․՝ «Postimees») թերթի խմբագրատանը, իսկ 1901-1903 թվականներին եղել է «Տեատյա» (էստ․՝ «Teataja») թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։

1902-1905 թվականներին սովորել է Գերմանական կայսրությունում՝ Լայպցիգի կոմերցիոն ինստիտուտում, որտեղ ծանոթացել է մարքսիզմի ուսմունքին։ 1905 թվականին դարձել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության անդամ։ Նույն տարվա աշնանը Ռևելում (ներկայում` Տալլին) մասնակցել է հեղափոխական գործողությունների, որից հետո ստիպված էր թաքնվել, ապա՝ փախչել արտասահման։

1909 թվականին ձերբակալվել է ու աքսորվել Նառիմսկ, որտեղից 1911 թվականին փախել է ԱՄՆ։ Մինչ Էստոնիա վերադառնալը՝ 1917 թվականը, Նյու-Յորքում աշխատել է էստոնացի սոցիալ-դեմոկրատների «Ուուս Իլմ» (էստ․՝ «Uus Ilm» — «Նոր աշխարհ») թերթում։

Հայրենիք վերադառնալուց հետո եղել է բոլշևիկյան «Կիյռ» (էստ․՝ «Kiir» — «Շող») թերթի խմբագրական կոլեգիայի անդամ, ինչպես նաև «Տեելինե» (էստ․՝ «Tööline» — «Բանվոր»), «Մաատամեես» (էստ․՝ «Maatamees» — «Անհող») թերթերի խմբագիր։

Խմբագրել է ԽՍՀՄ-ում լույս տեսնող էստոներեն «Օռաս» (էստ․՝ «Oras», 1923-1927) ամսագիրը, «Կոմմունիսմի Տեել» (էստ․՝ «Kommunismi Teel» — «Կոմունիզմի ճանապարհին», 1924-1936) թերթը և այլն։

Գնդակահարվել է 1938 թվականի հունվարի 27-ին։ Դատախազության փաստաթղթերում մահվան տարին նշված է 1941 թվականը։ Արդարացվել է մահից հետո։

Ստեղծագործություններ խմբագրել

Բանաստեղծությունների ժողովածուներ

  • Kewadetuuled (Գարնանային քամիներ), 1926
  • Luuletused (Բանաստեղծություններ), Տալլին, 1957
  • Üleshüüe, 1988

Քաղաքական գրականություն ու տպագրված ելույթներ

  • Poliitilised parteid ja klassivõitlus (Քաղաքական կուսակցություններն ու դասակարգային պայքարը), 1907
  • Mis vaheajal sündis։ teejuht sõjavangist tagasitulijatele, 1918
  • Waba Eesti (Ազատ Էստոնիա), 1918
  • Eesti tulewik (Էստոնիայի ապագան), 1918
  • Mõned põhijooned majanduslise elu korraldamiseks Eesti töörahwa nõukogude wabariigis, 1919
  • Ühtlane elamisraha։ üks kommunismuse nurgakiwidest։ jutlus Eesti kommuuna tööwäetemplis, 1919
  • Sini-must-walge lipu all (Էստոնիայի կապույտ-սև-սպիտակ դրոշի ներքո), 1923
  • Majandusline kriis Eestis (Տնտեսական ճգնաժամն Էստոնիայում), 1932
  • Marx ja marksism Eestis (Մարքսն ու մարքսիզմն Էստոնիայում), 1933
  • Neile, kes langesid võitluses vendade eest (Նրան, ովքեր ընկան եղբայրների համար կռվում), 1936
  • Enamlus ja vähemlus Eestis 1905.a (Բոլշևիկներն ու մենշևիկներն Էստոնիայում 1905 թ-ին), 1936
  • Kaks aastat faschistlikku diktatuuri Eestis, 1936

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Plotnik Е., Hans Pöögelmann, Elu ja tegevus. 1875—1919, Tallinn, 1965. (էստոներեն)
  • Маяк Р., Х. Пегельман. (1875—1935), в книге։ Знаменосцы революции, (сборник) 1, Таллин, 1964

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել