Հանս Մոկե Նիման (անգլ.՝ Hans Moke Niemann, հունիսի 20, 2003(2003-06-20)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր (2021)։

Հանս Մոկե Նիման
անգլ.՝ Hans Moke Niemann
Պետություն(ներ) ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվհունիսի 20, 2003(2003-06-20)[1] (20 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Կոչումգրոսմայստեր[2]
Ներկայիս վարկանիշ2676
ՖԻԴԵ համար2093596
365chessHans_Niemann
Chesstempo համար338703
ICCF համար338703
 Hans Niemann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հավայական և դանիական ընտանիքում[3][4]։ Յոթ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Նիդերլանդներ, սակայն տասը տարեկանում վերադարձել է ԱՄՆ և տարրական դպրոցն ավարտել Օրինդա քաղաքի Դել Ռեյ դպրոցում[5]։ Շախմատ խաղալ սկսել է ութ տարեկանից[6]։ 2016 թվականին Հանս Մոկե Նիմանը հաղթող է ճանաչվել Հյուսիսային Ամերիկայի մինչև 16 տարեկանների շախմատի առաջնությունում, իսկ 2021 թվականին՝ ԱՄՆ֊ի պատանիների շախմատի առաջնությունում[7]։

Մեծահասակների մակարդակով Հանս Մոկե Նիման 2019 թվականին հաղթող է Էդվարդ Լասկերի հուշամրցաշարում[8]։ 2021 թվականի հուլիսին առաջին տեղը կիսել է «World Open» միջազգային շախմատային փառատոնում[9]։ 2021 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի բաց առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։

2021 թվականի նոյեմբերին Հանս Մոկե Նիմանը Ռիգայում տեղի ունեցած «FIDE Grand Swiss» մրցաշարում զբաղեցրել է 52-րդ տեղը[10]։

Մրցաշարերում հաջողության հասնելու համար ՖԻԴԵ-ն 2018 թվականին Հանս Մոկա Նիմանին շնորհել է միջազգային վարպետի (IM) կոչում, իսկ 2020 թվականին՝ միջազգային գրոսմայստերի (GM) կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://ratings.fide.com/apps/245457.pdf
  2. FIDE Ratings and Statistics
  3. «Chess Room Newsletter #690». Mechanics' Institute (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 19. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  4. «17, Chess Grandmaster, Twitch Streamer, Student, Danish-Hawaiian, Professional Chess player». Twitter.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «10-Year-Old Del Rey Student Qualifies for Chess Championships». www.lamorindaweekly.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  6. «Hans Moke Niemann | www.uschesschamps.com». uschesschamps.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  7. «Niemann Clinches U.S. Junior Championship; Wang Wins Girls' Title». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  8. «103rd Edward Lasker Memorial, MCC Closed Championship December 2019». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  9. «Sam Shankland shines in defeat at World Cup chess knockout tourney». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
  10. «2021 FIDE Chess.com Grand Swiss». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Մոկե Նիման» հոդվածին։