Հանս Հատեբուր (հոլ.՝ Hans Hateboer, հունվարի 9, 1994(1994-01-09)[1], Beerta, Reiderland, Խրոնինգեն, Նիդերլանդներ[2]), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։

Հանս Հատեբուր
Hans Hateboer
Հատեբուրը Ատալանտայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 1994(1994-01-09)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Beerta, Reiderland, Խրոնինգեն, Նիդերլանդներ[2]
Հասակ 185 սմ
Քաշ 72 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
Համար 33
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ ՏՀՕՍ
Նիդերլանդներ Վենդամ
2010-2013 Նիդերլանդներ Գրոնինգեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2017 Նիդերլանդներ Գրոնինգեն 87 (1)
2017-ներկա Իտալիա Ատալանտա 91 (5)
Ազգային հավաքական
2014 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ20 4 (0)
2014-2016 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ21 8 (2)
2018-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 13-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 13-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Գրոնինգեն խմբագրել

Հատեբուրը Գրոնինգենի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի հունվարի 18-ին՝ Վալվեյկի դեմ խաղում։ Այս խաղում նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ և հեռացվեց խաղադաշտից հանդիպման 69-րդ րոպեին[4]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 18-ին՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[5]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Հատեբուրը անցկացրեց հուլիսի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Աբերդինի դեմ խաղում[6]։ 2015 թվականի մայիսի 3-ին հոլանդացին խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների գավաթի ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում[7]՝ օգնելով Գրոնինգենին հաղթել 2-0 հաշվով[8] և նվաճել գավաթը[9][10]։ 2016 թվականի նոյեմբերի 26-ին նա 2 գոլային փոխանցում տվեց ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում[11]։ Գրոնինգենի առաջին թիմի կազմում Հատեբուրը անցկացրեց 111 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Ատալանտա խմբագրել

2017 թվականի հունվարի 31-ին Հատեբուրը տեղափոխվեց Ատալանտա[12][13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում անցկացրեց մարտի 19-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[15]։ 2017-18 մրցաշրջանում հոլանդացին դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ անցկացնելով 43 հանդիպում բոլոր մրցաշարերում[16] և առաջացնելով Միլանի[17][18], Վալենսիայի[19][20] և Բորուսիա Դորտմունդի[21][22] հետաքրքրությունը։

Իր առաջին գոլը Ատալանտայի կազմում Հատեբուրը խփեց 2018 թվականի օգոստոսի 9-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Հապոել Հայֆայի դեմ խաղում[23][24]։ Առաջին գոլը Սերիա A-ում խփեց օգոստոսի 20-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում[25][26]։ Նոյեմբերի 11-ին հոլանդացին գոլ խփեց Ինտեր Միլանի դեմ խաղում[27][28]։ 2019 թվականի փետրվարի 4-ին Հատեբուրը խփեց Կալյարիի դեմ հանդիպման միակ գնդակը, իսկ հանդիպումը ավարտվեց 1-0 հաշվով[29]։ Մայիսի 15-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[30], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[31][32]։ 2018-19 մրցաշրջանում Հատեբուրը անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 6 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ[33], և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[34][35]։

Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Հատեբուրը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[36]։

Միջազգային կարիերա խմբագրել

Հատեբուրը ներկայացրել է Նիդերլանդները մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Նիդերլանդների ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտին՝ Անգլիայի և Պորտուգալիայի դեմ խաղերի համար[37][38][39]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ Անգլիայի դեմ ընկերական խաղում[40][41]։

2019 թվականի մայիսի 28-ին Հատեբուրը ընդգրկվեց Նիդերլանդների՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի համար վերջնական կազմում[42][43][44][45]։ Նիդերլանդները զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը մրցաշարում[46][47]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտվելով Պորտուգալիային[48][49]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[50]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գրոնինգեն 2013–14 Էրեդիվիզի 14 0 0 0 4 1 18 1
2014–15 23 0 5 1 2 0 30 1
2015–16 31 0 2 0 6 0 3 1 42 1
2016–17 19 1 2 1 21 2
Ընդհանուր 87 1 9 2 8 0 7 2 111 5
Ատալանտա 2016–17 Սերիա A 6 0 0 0 6 0
2017–18 33 0 2 0 8 0 43 0
2018–19 35 5 4 0 4 1 43 6
2019–20 17 0 0 0 6 0 23 0
Ընդհանուր 91 5 6 0 18 1 0 0 115 6
Կարիերայի ընդհանուր 178 6 15 2 26 1 7 2 226 11

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[50]

Նիդերլանդներ
Տարի Խաղեր Գոլեր
2018 3 0
Ընդհանուր 3 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Գրոնինգեն

Ատալանտա

Միջազգային խմբագրել

Նիդերլանդներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Netherlands - H. Hateboer - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. «RKC Waalwijk - FC Groningen, Jan 18, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. «FC Groningen - AZ Alkmaar, May 18, 2014 - Play-Offs Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. «Aberdeen FC - FC Groningen, Jul 17, 2014 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. «PEC Zwolle - FC Groningen, May 3, 2015 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  8. «Groningen win KNVB Cup for first time after beating PEC Zwolle - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  9. 9,0 9,1 «Groningen claim first trophy with KNVB Cup triumph | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. uefa.com (2015 թ․ մայիսի 3). «Groningen break trophy duck with Dutch Cup win». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  11. «PEC Zwolle - FC Groningen, Nov 26, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. «Atalanta sign right-back Hateboer | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  13. «Hans Hateboer all'Atalanta». www.atalanta.it. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  14. «Hateboer leaves Groningen for Atalanta but Newcastle bids for Mahi rejected - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  15. «Atalanta BC - Delfino Pescara 1936, Mar 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  16. «Hans Hateboer | Football Stats | Atalanta | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  17. «Milan in for Hateboer? | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. «AC Milan leading pack of clubs interested in Hateboer - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 12. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  19. «Laliga - Valencia: Valencia turn attention to Atalanta defender Hateboer - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  20. «Valencia hunt for Hateboer | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  21. «Dortmund eyeing Hans Hateboer - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  22. «Borussia Dortmund interested in €12 million rated Dutch full-back». BVB Buzz (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  23. «Hapoel Haifa - Atalanta BC, Aug 9, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  24. «Hapoel Haifa vs Atalanta». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  25. «Atalanta BC - Frosinone Calcio, Aug 20, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  26. «Watch: Hateboer doubles Atalanta's lead». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  27. «Atalanta BC - Inter Milan, Nov 11, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  28. «Inter Milan's seven-match winning run ends with thrashing at Atalanta». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  29. «Cagliari Calcio - Atalanta BC, Feb 4, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  30. «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  31. 31,0 31,1 Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 16). «Lazio bring Atalanta down to earth with Coppa Italia triumph». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  32. «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  33. «Hans Hateboer | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  34. «Serie A: Atalanta reach first Champions League after dramatic final day» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  35. Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 27). «Atalanta punch historic Champions League ticket in wild Serie A finale | Paolo Bandini». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  36. «GNK Dinamo Zagreb - Atalanta BC, Sep 18, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  37. «Ronald Koeman puts trust in Dutch youth, Justin Kluivert given first call-up». Eurosport. 2018 թ․ մարտի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  38. «Justin Kluivert named in Holland squad for England friendly». Mail Online. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  39. «Kluivert among five newcomers in Netherlands squad | The World Game». The World Game (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  40. «Netherlands - England, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  41. «Koeman's debut as Netherlands boss ends with defeat to England - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 23. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  42. «Nations League: Netherlands name Van Dijk, De Ligt and De Jong in squad». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  43. «Netherlands squad confirmed for Nations League». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  44. «Netherlands announce squad to face England in Nations League finals». The Independent (անգլերեն). 2019 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  45. «Tete left out as Netherlands finalise Nations League squad». www.reuters.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  46. 46,0 46,1 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  47. UEFA.com. «Portugal 1-0 Netherlands: Nations League final at a glance». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  48. «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  49. «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  50. 50,0 50,1 «Hans Hateboer». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Հատեբուր» հոդվածին։