Հանս Էնգնեսքանգեն (նորվ.՝ Hans Engnestangen. մարտի 28, 1908(1908-03-28), Բրանդբու, Գրան, Օպլանդ, Նորվեգիա - մայիսի 9, 2003(2003-05-09), Եվնաքեր, Օպլանդ, Նորվեգիա), նորվեգացի չմշկորդ։ 500 և 1500 մետր մրցատարածություններում նրա սահմանած համաշխարհային ռեկորդները չեն գերազանցվել ավելի քան 13 տարի։

Հանս Էնգնեստանգեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անունբուկմոլ՝ Hans Engnestangen
Մասնագիտացումչմշկորդ
Երկիր Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվմարտի 28, 1908(1908-03-28)
ԾննդավայրԲրանդբու, Գրան, Օպլանդ, Նորվեգիա
Մահվան ամսաթիվմայիսի 9, 2003(2003-05-09) (95 տարեկան)
Մահվան վայրԵվնաքեր, Օպլանդ, Նորվեգիա
Հասակ՝180 սանտիմետր

Կենսագրություն

խմբագրել

Հանս Էնգնեսքանգեն մասնակցել է 1932 թվականին տեղի ունեցած Ձմեռային Օլիմպիական խաղերին 1000 մետր մրցատարածությամբ, սակայն չկարողացավ եզրափակիչ հասնել[1]։ 1933 թվականին Էնգնեսքանգենը չմշկասպորտի աշխարհի չեմպիոնատում դասական բազմամրցությունում արժանացավ ոսկե մեդալի, իսկ 1935 թվականին՝ բրոնզե մեդալի[2]։ 1933, 1938 և 1939 թվականներին նա հաղթահարեց 500 մետր մրցատարածությունները, իսկ 1937 և 1938 թվականներին նա առաջինը անցավ 1500 մետր մրցատարածությունը։ 1937 թվականին Էնգնեսքանգենը չմշքավազքի Եվրոպայի չեմպիոնատում արժանացավ արծաթե մեդալի[1]։

Համաշխարհային ռեկորդներ

խմբագրել

1933 թվականին Էնգնեսքանգենը հաղթահարեց 500 մետր հեռավորությունը 42.5 րոպեում` Քլաս Թունբերգի սահմանած ռեկորդը գերազանցելով։ Էնգնեսքանգենը իր սահմանած ժամանակը բարելավեց 1937 թվականի հունվարին (42,3) և 1938 թվականի փետրվարին (41,8)։ Նրա սահմանած վերջին ռեկորդը գրանցվել է 1952 թվականին[3]։

1939 թվականին Էնգնեսքանգենը ռեկորդ սահմանեց 1500 մետր հեռավորությունն անցնելով 2:13,8 ժամանակում։ Այս վերջին ռեկորդը շարունակվեց պահպանվել ավելի քան 13 տարի շարունակ։

Մրցատարածություն Ժամանակ[4] Ամսաթիվ Սահադաշտ
500 մ 42.5 1930 թվականի հունվարի 21   Դավոս
500 մ 42.5 1937 թվական հունվարի 30   Դավոս
500 մ 41.8 1938 թվական փետրվարի 5   Դավոս
1500 մ 2:13.8 1939 թվականի հունվարի 29   Դավոս

Երկրորդ համաշխարհային պատերազմ

խմբագրել

Էնգնեսքանգենը դարձավ նորվեգական այն մի քանի մարզիկներից մեկը, ով չմասնակցեց օկուպացիայի շրջանում անցկացվող սպորտային մրցումների բոյկոտին։ 1942 թվականին նա հանդես եկավ Կլագենֆուրտեում անցկացվող գերմանա-նորվեգական մրցումներում։ Պատերազմից հետո Էնգնեստանգենը, մեղադրվելով որպես թշնամուն գործակցած անձ, դատապարտվեց 2 տարվա ազատազրկման[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Hans Engnestangen Արխիվացված 2015-09-30 Wayback Machine. sports-reference.com
  2. Medal Winners in World Allround Championships — International Skating Union (Retrieved on 9 April 2008)
  3. Historical World Records Արխիվացված 2012-02-05 Wayback Machine — International Skating Union (Retrieved on 9 April 2008)
  4. «Hans Engnestangen». SpeedSkatingStats.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Էնգնեստանգեն» հոդվածին։