Հանս Ենիշ (գերմ.՝ Hans Jenisch, հոկտեմբերի 19, 1913(1913-10-19)[1], Ժելեզնոդորոժնի, Արևելյան Պրուսիա, Պրուսիա[1] - ապրիլի 29, 1982(1982-04-29), Կրոնսհագեն, Ռենդսբուրգ Էկերնֆյորդ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերդաուեն, Արևելյան Պրուսիա), գերմանացի սուզորդ սպա, կապիտան-լեյտենանտ (1 նոյեմբերի 1940 թվական)։

Հանս Ենիշ
Ծնվել էհոկտեմբերի 19, 1913(1913-10-19)[1]
ԾննդավայրԺելեզնոդորոժնի, Արևելյան Պրուսիա, Պրուսիա[1]
Մահացել էապրիլի 29, 1982(1982-04-29) (68 տարեկան)
Մահվան վայրԿրոնսհագեն, Ռենդսբուրգ Էկերնֆյորդ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Կրթությունծովային համալսարան Մուրվիկում (ապրիլի 18, 1935)[2]
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

1934 թվականի հուլիսի 1-ին նա դարձել է նավատորմի կուրսանտ։ 1936 թվականի հոկտեմբերի 1-ին դարձել է լեյտենանտ։ Ծառայել է «Դոյչլանդ» նավի վրա։ 1937 թվականի մայիսին տեղափոխվել է ստորջրյա նավատորմ։ 1938 թվականի հունվարին որպես սպա ծառայել է U-32 սուզանավի վրա։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

1940 թվականի փետրվարի 12-ին նշանակվել է U-32 սուզանավի հրամանատար, որով 6 արշավ է անցկացրել (ծովում անցկացնելով ընդհանուր առմամբ 114 օր)։ Ենիշի կողմից խորտակված նավերի թվում է եղել «Empress of Britain»-ը՝ 42 350 բրտ ջրատարողությամբ, որը խորտակվել է լյուֆտվաֆեի հետ միասին, և որը համարվում էր ամենամեծ նավը, որը խորտակվել է գերմանացի ջրասույզների կողմից։

1940 թվականի հոկտեմբերի 7-ին պարգևատրվել է Երկաթե խաչի ասպետական խաչով։

Հոկտեմբերի 30-ին Ենիշի սուզանավը խորտակվել է Իռլանդիայի հյուսիս-արևմուտքում բրիտանացի կործանիչների կողմից։ Մահացել է 9 մարդ, իսկ 33-ը, այդ թվում և Ենիշը, գերեվարվել են։

Ողջ ռազմական գործողությունների ընթացքում Ենիշը խորտակել է 17 նավ՝ ընդհանուր 110 139 բրտ ջրատարողությամբ և վնասել է 3 նավ՝ 22 749 բրտ ջրատարողությամբ։

Հետպատերազմյան ծառայություն խմբագրել

1947 թվականի հունիսին ազատվել է։ 1956 թվականին ընդունվել է ԳՖՀ-ի Ռազմա-ծովային ուժեր, ղեկավարել է «Հիփեր» ֆրեգատը։ 1972 թվականին անցել է թոշակի՝ լինելով 1-ին ռանգի կապիտան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Busch R., Röll H. Der U-Boot-Krieg, 1939-1945 (գերմ.): Die deutschen U-Boot-Kommandanten — 1996. — Vol. 1. — S. 113. — 344 p. — ISBN 3-8132-0490-1
  2. 2,0 2,1 http://www.ubootarchiv.de/ubootwiki/index.php/Hans_Jenisch
  3. Busch R., Röll H. Der U-Boot-Krieg, 1939-1945 (գերմ.): Die Ritterkreuzträger der U-Boot-Waffe von September 1939 bis Mai 1945E.S. Mittler & Sohn, 2003. — S. 74. — 539 p. — ISBN 978-3-8132-0515-2
  4. https://uboat.net/men/decorations/ritter_winners.htm

Արտաքին հղումներ խմբագրել