Հանս-Յուրգեն Դյոռներ

գերմանացի ֆուտբոլիստ

Հանս-Յուրգեն (Դիքսի) Դյոռներ (գերմ.՝ Hans-Jürgen Dörner, հունվարի 25, 1951(1951-01-25), Գյորլից, Արևելյան Գերմանիա[3] - հունվարի 19, 2022(2022-01-19)[4][2], Դրեզդեն, Սաքսոնիա, Գերմանիա[2]), գերմանացի ֆուտբոլիստ և մարզիչ, ում անվանել են «Արևելյան Գերմանիայի Բեկենբաուեր»[5]։ Երեք անգամ հռչակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»՝ կրկնելով դարպասապահ Յուրգեն Կրոյի ռեկորդը։ Նա ևս մեկ ռեկորդ է կրկնել՝ ԳԴՀ-ի ազգային հավաքականի կազմում մասնակցելով շուրջ 100 հանդիպման[6] (ընդ որում՝ 60 խաղում եղել է հավաքականի ավագը)։ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ազգային առաջնությունում հանդես է եկել Դրեզդենի «Դինամո»-ում (1967—1986), որի ավագն է եղել 1977 թվականից մինչև ֆուտբոլիստի կարիերային հրաժեշտ տալը։ Այդ ընթացքում Դրեզդենի «Դինամո»-ն միայն մեկ անգամ է դուրս մնացել ԳԴՀ-ի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ուժեղագույն եռյակից (1982–83 մրցաշրջանում զբաղեցրել է 7-րդ տեղը)։ Ընդսմին՝ 5-ական անգամ դարձել է երկրի չեմպիոն և գավաթակիր, երկու անգամ հասել Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթի, մեկական անգամ՝ գավաթակիրների գավաթի և ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունների քառորդ եզրափակիչ։ Բարձրագույն մակարդակի 392 հանդիպումներում խփելով 65 գոլ՝ Դիքսին յուրատեսակ ռեկորդ է սահմանել ԳԴՀ-ի ֆուտբոլի պատմության մեջ[7]։ Դյոռները ամենաշատ պարգևների արժանացած ֆուտբոլիստն էր Դրեզդենի «Դինամո-ում, և պատահական չէ, որ 1999 թվականին անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է այդ թիմի բոլոր ժամանակների լավագույն խաղացող։ Նրա ամենամեծ մարզական նվաճումը եղել է օլիմպիական ոսկե մեդալը, որը ԳԴՀ-ի օլիմպիական թիմի կազմում նվաճել է 1976 թ. Մոնրեալում անցկացված ամառային օլիմպիական խաղերում։

Հանս-Յուրգեն Դյոռներ
գերմ.՝ Hans-Jürgen Dörner
Քաղաքացիությունը  Գերմանիա[1] և  Արևելյան Գերմանիա
Մականուն Dixie[2]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 25, 1951(1951-01-25)
Ծննդավայր Գյորլից, Արևելյան Գերմանիա[3]
Մահվան ամսաթիվ հունվարի 19, 2022(2022-01-19)[4][2] (70 տարեկան)
Մահվան վայր Դրեզդեն, Սաքսոնիա, Գերմանիա[2]
Հասակ 1,75 մետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք պաշտպան և sweeper

Ֆուտբոլիստի կարիերային հրաժեշտ տալուց հետո Դիքսին անցել է մարզչական աշխատանքի. 1985—1990 թթ. մարզել է ԳԴՀ-ի մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը, 1995/96 մրցաշրջանում՝ «Վերդեր», 1998/99 մրցաշրջանում՝ «Ցվիկաու», 2000/01 մրցաշրջանում՝ եգիպտական «Ալ Ահլի», 2001-2003 մրցաշրջանում՝ «Լայպցիգ», 2006-2010 մրցաշրջանում՝ «Radebeuler BC 08» թիմերը։

Հանս-Յուրգեն Դյոռները մահացել է 2022 թվականի հունվարի 19-ին՝ 70 տարեկան հասակում[5][8][9]։

Մարզական նվաճումներ խմբագրել

Դրեզդենի «Դինամո» թիմի կազմում

  • ԳԴՀ-ի ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ DDR-Oberliga-ի առաջնության չեմպիոն. 1970–71, 1972–73, 1975–76, 1976–77, 1977–78 մրցաշրջաններ, արծաթե մեդալակիր՝ 1978–79, 1979–80, 1981–82, 1983–84, 1984–85
  • ԳԴՀ-ի ֆուտբոլի գավաթի՝ FDGB-Pokal-ի խաղարկության հաղթող. 1970–71, 1976–77, 1981–82, 1983–84, 1984–85
  • ԳԴՀ-ի «Տարվա ֆուտբոլիստ». 1977, 1984 և 1985 թթ.

ԳԴՀ-ի օլիմպիական հավաքականի կազմում

  • Օլիմպիական չեմպիոն. 1976 թ.

Ֆիլմ՝ Դիքսի Դյոռների մասին խմբագրել

  • SG Dynamo Dresden e. V.։ Dixie Dörner – Dokumentarfilm, Produktion։ Dynamo TV, 79։11 Min.[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Dynamo-Legende Hans-Jürgen "Dixie" Dörner ist tot (գերմ.) / Hrsg.: Mitteldeutscher Rundfunk — 2022.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #136208711 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 https://www.tagesschau.de/sport/hans-juergen-doerner-gestorben-101.html
  5. 5,0 5,1 «Dynamo-Legende Hans-Jürgen "Dixie" Dörner gestorben». mdr.de. MDR. 2022-01-19. Վերցված է 2022-01-19-ին.
  6. Mamrud, Roberto (2004 թ․ ապրիլի 18). «Hans-Jürgen Dörner – International Appearances». RSSSF. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  7. Matthias Arnhold (2013 թ․ հունիսի 27). «Hans-Jürgen Dörner – Matches and Goals in Oberliga». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  8. «"Dixie" Dörner lebt nicht mehr». Dynamo Dresden. 2022 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  9. Webarchiv|url=https://www.dynamo-dresden.de/verein/news/newsdetails/dixie-doerner-lebt-nicht-mehr.html Արխիվացված 2022-01-27 Wayback Machine |wayback=20220127145654 |text=„Dixie“ Dörner lebt nicht mehr. Sportgemeinschaft trauert um ihren Rekordspieler und Ehrenspielführer. |archiv-bot=2022-11-12 07:50:57 InternetArchiveBot Abgerufen am 19. Januar 2022.
  10. Dynamo TV (2021-04-20). «Dixie Dörner – Dokumentarfilm» (Webvideo). youtube.com. SG Dynamo Dresden e. V. Վերցված է 2022-01-19-ին.

Գրականություն խմբագրել

  • Munzinger-Archiv։ Internationales Sportarchiv, 14/96
  • Andreas Baingo, Michael Hohlfeld։ Fußball-Auswahlspieler der DDR. Das Lexikon. Sportverlag Berlin, Berlin 2000, ISBN 3-328-00875-6, Seite 34.
  • Andreas Baingo, Michael Horn։ Die Geschichte der DDR-Oberliga. Verlag Die Werkstatt, Göttingen 2003, ISBN 3-89533-428-6.
  • Michael Horn, Gottfried Weise։ Das große Lexikon des DDR-Fußballs. Schwarzkopf & Schwarzkopf, Berlin 2004, ISBN 3-89602-536-8.
  • Hanns Leske։ Enzyklopädie des DDR-Fußballs. Verlag Die Werkstatt, Göttingen 2007, ISBN 978-3-89533-556-3.
  • Uwe Nuttelmann (Hrsg.)։ DDR-Oberliga. 1962–1991. Eigenverlag, Jade 2007, ISBN 978-3-930814-33-6.
  • Jens Genschmar, Veit Pätzug։ Der Dirigent: Hans-Jürgen „Dixie“ Dörner – eine deutsche Fußballkarriere; Verlag Die Werkstatt Göttingen 2007; ISBN 978-3-89533-575-4

Արտաքին հղումներ խմբագրել