Հանս-Էմիլ Շուստեր (գերմ.՝ Hans-Emil Schuster, սեպտեմբերի 19, 1934(1934-09-19), Համբուրգ, Նացիստական Գերմանիա), գերմանացի աստղագետ, աշխատել է Լա Սիլայի աստղադիտարանում։

Հանս-Էմիլ Շուստեր
Hans-Emil Schuster
Ծնվել էսեպտեմբերի 19, 1934(1934-09-19) (89 տարեկան)
Համբուրգ, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Համբուրգի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
Բերնարդո Օ'Հիգինսի շքանշան

1958-ից 1964 թվականները աշխատել է Համբուրգի աստղադիտարանում։ 1964 թվականից աշխատել է որպես Եվրոպական հարավային աստղադիտարանի կազմի մեջ մտնող Լա Սիլայի աստղադիտարանի տնօրենի պաշտոնակատար։ 1991 թվականից անցել է թոշակի։

Հայտնաբերել է 25 աստերոիդ[1] և մի քանի գիսաստղ։

Շուստերի պատվին է անվանվել 2018 հերթական համարը կրող աստերոիդը[2]։

Ռիչարդ Վեստի հետ համատեղ հայտնաբերել է գաճաճ գալակտիկա Փյունիկի համաստեղությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  2. IAU. «2018 Շուստեր աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել