Հաննա Մաթիլդա Վինգե
Հաննա Մաթիլդա Վինգե (ծննդյամբ՝ Տենգելին, շվեդ.՝ Hanna Mathilda Winge-Tengelin, դեկտեմբերի 4, 1838[1][2], Göteborgs Kristine församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[2] - մարտի 9, 1896[1], Գյոթեբորգ), շվեդ նկարչուհի, գեղանկարիչ և տեքստիլ գեղանկարչության վարպետ։
Հաննա Մաթիլդա Վինգե շվեդ.՝ Hanna Mathilda Winge-Tengelin | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1838[1][2] |
Ծննդավայր | Göteborgs Kristine församling, Գյոթեբորգ համայնք, Gothenburg and Bohus County, Շվեդիա[2] |
Վախճանվել է | մարտի 9, 1896[1] (57 տարեկան) |
Մահվան վայր | Գյոթեբորգ |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի, գծանկարիչ և տեքստիլ նկարչուհի |
Ժանր | ժանրային նկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Anders and Brita? |
Ուսուցիչ | Johan Ringdahl? և Johan Christoffer Boklund? |
Անդամակցություն | Married Woman's Property Rights Association? |
Ամուսին | Mårten Eskil Winge?[3] |
Hanna Winge Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀաննան ծնվել է գեղարվեստական կռման վարպետ Յուհան Տիմոֆեուս Տենգելինի և նրա կնոջ՝ Աննա Մարի Գուլտմանի ընտանիքում։ 1859 թվականից սովորել է Յոհան Յուլիուս Ռինգդալի գեղարվեստի արվեստանոցում, 1864-1867 թվականներին՝ Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ նրա դաստիարակը եղել է ակադեմիայի պրոֆեսոր Յոհան Քրիստոֆֆեր Բոկլունդը[4]։ Նա Ակադեմիայի առաջին կին ուսանողներից մեկն էր։ Մինչև 1864 թվականը ակադեմիա էին ընդունվում բացառապես տղամարդիկ։ 1867 թվականին Հաննան ամուսնացել է նկարիչ Մորտեն Էսկիլ Վինգեի հետ։ Ուսանել է Գերմանիայում և Իտալիայում։
Գեղանկարչության մեջ Տենգելին-Վինգի ստեղծագործության ուղղությունը ժանրային նկարչություն էր, նա պատկերել է մի քանի գեղեցիկ տեսարաններ շվեդական ժողովրդական կենցաղից[5]։ Ստեղծել է շվեդական ծովախորշի ջրաներկով և մատիտով բնանկարների տպավորիչ հավաքածու։
Ի լրումն կերպարվեստի՝ Թենգելին Վինգեն նշանակալի ներդրում է ունեցել շվեդական տեքստիլի ազգային դիզայնի մեջ։ Նա խորանի հանդերձանքի դիզայներ էր, այդ թվում` 1882 թվականին ստեղծված շվեդական Լութերական եկեղեցու Ուփսալայի մայր տաճարի համար[6][7][8]։
1874 թվականին Թենգելին-Վինեն դարձավ «Արհեստավոր ընկերներ» Handarbetets vänner ասոցիացիայի համահիմնադիրը, և երկար տարիներ նրա գեղարվեստական ղեկավարն էր և առաջատար ուժը։ Կազմակերպությունը խնդիր էր դրել վերականգնել և աջակցել ազգային տնայնագործական ավանդույթները տեքստիլ և տնայնագործական այլ արհեստների բնագավառում։ Ասոցիացիան ոչ միայն արհեստավորների միություն էր, այլև կանանց կազմակերպություն։ «Արհեստավոր ընկերներ»-ի մյուս համահիմնադիրները շվեդ կանանց իրավունքների ակտիվիստներ Սոֆի Ադլերսպարեն ու Մոլլի Ռոթլիբն էին։
Հաննա Մաթիլդա Տենգելին Վինգի ստեղծագործությունները ցուցադրվում են Շվեդիայի ազգային թանգարանում, Հյուսիսային երկրների թանգարանում, Նորչյոպինգի թանգարանում և Լինչոպինգի Օստերյոտլանդյան թանգարանում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Göteborgs Kristine församlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, förda av den tyske kyrkoherden, SE/GLA/13187/C I/7 (1819-1860), bildid: C0040915_00260, sida 505
- ↑ А. С—в Винге (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VI. — С. 404.
- ↑ G. Nordensvan. «Johan Christoffer Boklund». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ ЭСБЕ:Винге, Мартен-Эскиль
- ↑ Sigrid Leijonhufvud. «K Sophie Adlersparre (f. Leijonhuvud)». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Handarbetets Vänner». Drängahuset. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Drakestilen som nasjonalsymbol». NRK. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Մաթիլդա Վինգե» հոդվածին։ |