«Հանգիստ մարտից հետո» (ռուս.՝ «Отдых после боя»), խորհրդային գեղանկարիչ, ակադեմիկոս Յուրի Նեպրինցևի նկարը, որը ստեղծվել է 1951 թվականին, որտեղ գեղանկարչական միջոցներով տաղանդավոր կերպով փոխանցվել է ժողովրդի հոգևոր միասնության գաղափարը պատերազմական փորձությունների տարիներին։

Հանգիստ մարտից հետո
տեսակգեղանկար
նկարիչՅուրի Նեպրինցև
տարի1951
ժանրկենցաղային ժանր
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
Հատված «Հանգիստ մարտից հետո» նկարից (1955) ԽՍՀՄ 1965 թվականի նամականիշի վրա

1952 թվականին ստացել է Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ։

Պատմություն խմբագրել

Նեպրինցևին կտավի մտահղացումը հուշել են ռազմական տարիների անձնական դիտարկումներն ու ապրումները, ինչպես նաև Ալեքսանդր Տվարդովսկու «Վասիլի Տյորկին» հայտնի պոեմը։ Պատերազմի սկսվելուց հետո նկարիչը կամավոր մեկնել է ռազմաճակատ, ծառայել է Կարմիրդրոշակակիր Բալթյան նավատորմի կործանիչ գումարտակում և գործող զորամասերում, մասնակցել Լենինգրադի պաշտպանությանը։

Նկարի վրա լարված աշխատանքը շարունակվել է 1949-1951 թվականներին և պսակվել հեղինակի մեծ հաջողությամբ։ Մոսկվայի Համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսում ցուցադրված նկարն արժանացել է հանդիսատեսի և մասնագետների բարձր գնահատականին։ 1952 թվականին «Հանգիստ մարտից հետո» նկարի համար Յուրի Նեպրինցևը արժանացել է Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի։ Կտավի միլիոնավոր վերարտադրություններ տարածվել են ամբողջ երկրում, ինչն արժանիորեն այն դարձրել է խորհրդային կերպարվեստի ամենահայտնի և ամենասիրելի ստեղծագործություններից մեկը[1]։

«Հանգիստ մարտից հետո» նկարի բնօրինակը նվիրել է ՉԺՀ ղեկավար Մաո Ցզեդունին։ 1953 թվականին Յուրի Նեպրինցևը նկարել է երկրորդ հեղինակային տարբերակը Մեծ Կրեմլի պալատի Գեորգիևյան դահլիճի համար, իսկ 1955 թվականին՝ երրորդ տարբերակը Տրետյակովյան պատկերասրահի համար։ Նկարն ընդգրկվել է Հայրենական գեղանկարչության «Ոսկե ֆոնդում»՝ որպես խորհրդային մարդու կերպարի լավագույն մարմնավորումներից մեկը[2]։ Նեպրինցևի համար նկարը դարձել է ստեղծագործության գագաթնակետը, թեև հետագա տարիներին նրա կողմից ստեղծվել են բազմաթիվ գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի թեմաներով։ Պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի կտավի տարբերակը բազմիցս ցուցադրվել է խոշոր գեղարվեստական ցուցահանդեսներում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Востоков Е. Подвиг народа // Искусство. 1970, № 5. С. 8.
  2. Юрий Михайлович Непринцев. Автор вступ. статьи Г. Леонтьева. М., Советский художник, 1954. С. 24.
  3. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. С. 24.

Աղբյուրներ խմբագրել

  • Юрий Михайлович Непринцев. Автор вступ. статьи Г. Леонтьева. М., Советский художник, 1954.
  • Востоков Е. Подвиг народа // Искусство. 1970, № 5. С. 2—9.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. С. 24.
  • Юрий Михайлович Непринцев. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1989.