Հայ մշակութային հիմնարկ

Հայ մշակութային հիմնարկ, հիմնվել է Առլինգտոնում (Բոստոն) Վ. Թովաղյանի նախաձեռնությամբ։ Հայ մշակութային հիմնարկի նպատակը հիմնարկը արժեքավոր հրատարակություններով հարստացնելն է։ Պարունակում է շուրջ 25 հազար տարբեր հրատարակություններ (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն), հայ մամուլի ամբողջական հավաքածու, հին հայկական գորգեր, սափորներ։ Հիմնարկն ունի պետական ճանաչում․ հոգածությունը ստանձնել է «Միրաք» հաստատությունը։

Հայ մշակութային հիմնարկ
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։