Հայ բույժ, բժշկության և առողջապահության ժողովրդական ամսաթերթ (եռամսյա, վեցամսյա)։ Լույս է տեսել 1934-1940, 1945-1967 թվականներին, Փարիզում։ Տնօրեն-խմբագիր՝ Շ․ Նարդունի (Այվազյան)։ Անդրադարձել է ֆիզիկական դաստիարակության, առողջապահության հարցերին, աջակցել սփյուռքի հայության գոյապահպանման ջանքերին։ Տպագրել է տեղեկություններ առողջապահության ու բժշկության մասին, ծանոթացրել հիվանդությունների ախտանշաններին, պայքարել ծխելու դեմ։

Հայ բույժ
արմտ. հայ.՝ Հայ Բոյժ և ֆր.՝ Hay-Pouj
Տեսակբժշկական ամսագիր
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհոկտեմբերի 1, 1934
ՀիմնադիրՇավարշ Նարդունի
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՓարիզ
Լուծարվել է1967