Հայ առաքելական եկեղեցու քննադատություն

Հայ Առաքելական եկեղեցու քննադատություն, Հայ առաքելական եկեղեցու ներկայիս և պատմական գործողությունների, ուսմունքի, բացթողումների, կառուցվածքի, աստվածաբանական տարաձայնությունների վերաբերյալ դիտողությունների ամբողջություն[1]։ Հայ առաքելական եկեղեցու քննադատները հաճախ են քննության ենթարկում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անդրանիկությունը և գերազանցությունը ի հակակշիռ Հայաստանի աշխարհիկ առաջնորդների, եկեղեցական կառուցվածքի և կառավարման բաղադրիչները։

Հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ գործողությունների քննադատություն խմբագրել

Այս բաժինը կազմակերպված է ժամանակագրական կարգով և ընդգրկում է մի շարք գործողություններ, որոնց կատարման համար քննադատվում է Հայ առաքելական եկեղեցին։

Հայաստանի պետականության քայքայում խմբագրել

Հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության վարչապետ (1993-1996) Հրանտ Բագրատյանի կարծիքով, 301 թվականին Հայաստանում դառնալով Հայ առաքելական եկեղեցին նոր ընդունված կրոնի պաշտոնական կառույց, ի սկզբանե հսկայական դեր է ունեցել Հայաստանում «կենտրոնացված պետության ձևավորման, միջոցների կոնսոլիդացիայի և տնետսական ու հոգևոր-մշակութային վերելքի համար»[2]։ Սակայն այդպես է շարունակվել ավելի քան կես դար, որն էլ Բագրատյանը անվանում է «կոնսոլիդացիայի շրջան»։ Բագրատյանը վկայում է, որ «որ նման շրջան են ունեցել նաև քրիստոնեական մյուս պետությունները. Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան, Լեհաստան, Շվեդիա և այլն։ Սակայն մի 50-150 տարվա ընթացքում տեղի է ունենում մետամորֆոզ. բոլոր քրիստոնյա եկեղեցիները ձեռք են բերում կենտրոնացված հարկեր ստանալու իրավունք, սկսում են աճել, դառնում են խոշոր սեփականատերեր ու մրցակցում թագավորների հետ»։ Ինչպես նշում է Բագրատյանը, Հայաստանում, որպես կանոն, շինականները վճարում էին հողի հարկ (պետության բաժինը՝ բերքի 15-30%-ի չափով), աշխատապարտ էին ու ռենտա էին վճարում ֆեոդալին կամ իշխանին ու բերքի 10% (եղել է նաև 7 կամ 8%՝՚) վճարում էին եկեղեցուն։ Այսինքն, ըստ Բագրատյանի, «բերքի առնվազն կեսը գյուղացին պիտի տար ու մի բան էլ աշխատեր իշխանի, պետության կամ եկեղեցու կալվածքում»։ Բագրատյանը վկայում է, որ «նույն վիճակն էր նաև բոլոր մյուս քրիստոնեական պետություններում։ Ընդ որում, որպես կանոն, անկախ գյուղացու կամ այլ մասնավոր հողատիրոջ կարգավիճակից, վերջիններս եկեղեցական հարկը պարտադիր էր։ Հատկանշական է, որ նույնիսկ մարզպանական Հայքում կամ Օսմանյան կայսրությունում, այսպես կոչված օտար նվաճողները թույլ էին տալիս, որ իրենց տարածքներում ՀԱՍԵ-ն հարկեր գանձի։ Այսինքն, բերքի առնվազն կեսը գյուղացին պիտի տար ու մի բան էլ աշխատեր իշխանի, պետության կամ եկեղեցու կալվածքում։ Նույն վիճակն էր նաև բոլոր մյուս քրիստոնեական պետություններում։ Ընդ որում, որպես կանոն, անկախ գյուղացու կամ այլ մասնավոր հողատիրոջ կարգավիճակից, վերջիններս եկեղեցական հարկը պարտադիր էր»։ Բագրատյանը շարունակում է[2].

Հատկանշական է, որ նույնիսկ մարզպանական Հայքում կամ Օսմանյան կայսրությունում, այսպես կոչված օտար նվաճողները թույլ էին տալիս, որ իրենց տարածքներում ՀԱՍԵ-ն հարկեր գանձի։ Ի՞նչ էր անում ՀԱՍԵ-ն հարկեր հավաքագրելուց հետո՝ եկեղեցիներ էր կառուցում։ Այդ թվում մեր “թշնամի” նվաճողների տիրապետության շրջանում։ Պատահական չէ, որ բոլոր քրիստոնյա պետություններում շուտով եկեղեցիները միավորվում են ֆեոդալների հետ և վերացնում կենտրոնացված պետությունը։ Դրանով նրանք հնարավորություն են տալիս գյուղացիներին կենտրոնանալու միայն եկեղեցուն վճարվելիք հարկերի վրա։ Հին ու նոր տնտեսագետների և պատմաբանների պնդմամբ (Մ.Վարրոն, Ֆ.Քենե, Թ.Մալթուս, Դ.Ռիկարդո, Վ.Դյուրանտ, Հ.Մանանդյան, Թ.Ավթալբեգյան), հավելյալ արդյունքը կամ շահույթը գյուղատնտեսության մեջ վերջին 1500 տարիներին ցածր է եղել (3-5%) կամ էլ բացակայել է։ Հիմա էլ աշխարհում զարգացած պետությունները սուբսիդավորում են գյուղատնտեսությունը ( Ճապոնիա և Հվ.Կորեա՝ գ-տ-թյան համախառն արդյունքի 55%-ի չափով, ԵՄ երկրներ՝ 25-30%, ՌԴ՝ 15%, Թուրքիա՝ 6 տոկոս և այլն)։ Մեծ հաշվով մաքուր հարկերը գյուղատնտեսությունից բացասական են։ Երբ ՀԱՍԵ-ն սկսեց ստանալ բերքի 7 կամ 10%-ը, վաղ միջնադարում, երբ գ-տ-թյունը տալիս էր ՀՆԱ 90-92%-ը, երկրի տնտեսության ընդլայնման ֆինանսավորումը կամ այսպես ասած ներդրումները դադարեցին։ Ընդլայնված վերարտադրությունը դադարեց։ Չկա փող, չկա զորք, չկա պետություն։ Կան եկեղեցիներ՝ անթիվ, անհամար։ Մեր հաշվարկներով հայերը կառուցել են 6.5-8 հազար եկեղեցի, դրա համար այսօրվա գներով ծախսել են 80 մլրդ դոլար։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Բա դրանց պա՞հելը։ Տարեկան 2% ամորտիզացիայի հաշվարկով և դրանց միջին տարիքը 700 տարի համարելով 1700 տարվա համար ստանում ենք 1.12 տրլն դոլար թիվ։ Այս պայմաններում ի՞նչպես կարող էր պետություն լինել։ Թուրքական սուլթանները, պարսկական շահերը հաճույքով թույլատրում էին հայ կղերականներին հարկեր հավաքել իրենց հպատակներից։ Նրանք լավ գիտեին՝ քանի կա ՀԱՍԵ-ն, հայերին պետություն պետք չէ և հնարավոր էլ չէ։ Մոկսում, Շատախում, ամենուր հայերը իսլամ էին ընդունում, որպեսզի ազատվեն հարկերից (Լեո)։ Բա ի՞նչպես։ Այլապես 11-րդ դարում 100000 սելջուկները ի՞նչպես կարող էին իրենցով անել 5-6 մլն հայերի (Թ.Հակոբյան)։ Այն ժամանակ աշխարհում կար 300 մլն մարդ, որից 6-ը հայ էին։ Հիմա կա 8 մլրդ մարդ, որից 8-ն են հայ։ Իհարկե, դրական բացառություններ եղել են։ Արաբներն, օրինակ, հարկերը հավաքում էին դրամով՚։ Նրանց ՀԱՍԵ-ն պետք չէր։ Դրա համար էլ ՀԱՍԵ-ն այս պարագայում միացավ Բագրատունիներին և օգնեց, որ պետություն ունենանք... որ հետո այդ պետության վերջը տա։ Եվ այս եկեղեցու պատմությունը մենք ուսումնասիրում ենք դպրոցում։ Երբ այն չափի մեջ չէ, այն հակապետական է։

Հենց եկեղեցական (հարկերի) պատճառով է բոլոր քրիստոնեական երկրներում սկսվում միջնադարյան խավարը։ Պետությունները սկսում են պայքարել սրա դեմ։ Անգլիայում, Հոլանդիայում և Շվեդիայում հաղթում են բողոքականները։ Շվեդիայում եկեղեցուն ունեզրկել են 2 անգամ (Յ.Վեյբուլ), Հենրի 8-ը, իր վավաշոտության արդյունքում, մեծագույն սխրանք կատարեց մարդկության համար՝ բողոքականությունը հաղթեց կարևորագույն պետություններից մեկում։ Ռուսաստանում Պյոտր 1-ը պարզապես պետականացրեց եկեղեցին՝ չեզոքացնելով դրա ազդեցությունը երկրի տնտեսական կյանքում։ Իսկ ահա մյուս երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա) եկեղեցին հաղթեց։ Ստեղծեցին ինկվիզիցիան և սրանք շուտով երկրորդական դարձրին Ֆրանսիայի կամ Իսպանիայի նման հզորագույն տերությունները անհրապույր Անգլիայի նկատմամբ։ Մի՞թե եղել է ավելի մեծ հանցանք, քան 1472-ի Բարթուղիմեոսյան գիշերը։ Կ՞ա ավելի մեծ հանցանք, քան պավլիկյան ու թոնդրակյան շարժումների կոտորածները կազմակերպած ՀԱՍԵ-ի կողմից (որոշ տվյալներով, ոչ պակաս կան 1.5 մլն)։ ՀԱՍԵ-ն պատասխան տվե՞լ է, որ 2 անգամ (428-ին և 1045-ին) նախաձեռնել է հայոց պետականության “կամավոր” մահը։ ՀԱՍԵ-ն և ոչ թե ինչ-որ մի թշնամի։ Ի՞նչպես էին Գագիկ 2-րդը և Վ.Պահլավունին նայում Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, որին պատկանում էին գրեթե բոլոր գյուղերն ու հարկերը, որ նա մի քանի կոպեկ փող տա բանակին։ Արի ու տես, որ ՀԱՍԵ-ն այս մարդուն սուրբ է համարում։

Լավ, շնորհիվ Նապոլեոնի կաթոլիկ եկեղեցին ի վերջո սանձվեց, հարկազրկվեց ու “մեկնեց” Վատիկան։ Իսկ ՀԱՍԵ՞-ն։ 19-րդ դարում ռուսները չգիտեին ի՞նչ անեին այս կառույցի հետ։ 1861-ի հողային ռեֆորմը Հայաստանում անհնարին էր իրականացնել՝ բոլոր հողերը, չնչին բացառություններով, պատկանում էին ՀԱՍԵ-ին։ Բա մեր երկրում մի հատ ֆերմեր չլի՞ներ։ Հիշեք “Սարոյան եղբայրներ”-ը։ Ի՞նչ անի խեղճ սպան, երբ հացի պաշարները միայն եկեղեցում են։ Ի՞նչպես պետք է կռվի սոված բանակը[2]։

Հայ առաքելական եկեղեցին որպես գործիք օտար նվաճողների համար՝ ընդդեմ Հայաստանի և հայերի խմբագրել

Հայ մտավորական, պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով, «Հայ Առաքելական եկեղեցին հովանավորվում էր մեզ նվաճած ազգերի կողմից` քաղկեդոնականության շրջանում՝ ընդդեմ քաղկեդոնականների, կաթոլիկության շրջանում` ընդդեմ հայ կաթոլիկների։ Թե պարսից շահերը, թե օսմանյան սուլթանները հովանավորում էին Հայաստանի իրենց հատվածում գտնվող առաքելադավանությանն ընդդեմ նույն հատվածի հայերի, որոնք չէին դավանում Հայ Առաքելական եկեղեցուն։ Օրինակ, սուլթանները հովանավորում էին Պոլսո պատրիարքին և Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահորը, որ թեմական կենտրոն էր՝ ընդդեմ նույն Տարոն գավառի հայ կաթոլիկ գյուղերի։ Պարսից շահերը հովանավորում էին էջմիածնի կաթողիկոսին`ընդդեմ Նախիջևանի տարածքում գտնվող հայ կաթոլիկ գյուղերի։ Երևանի խանի տրամադրած խանական զորագնդի գլուխ անցած էջմիածնի վարդապետները 16-17 դարերում արշավում էին Նախիջևան և հրդեհում էին հայ կաթոլիկ գյուղերն ու եկեղեցիները»[3]։

Ստրկամիտ և պարտվողական մտածելակերպի ձևավորում և արմատավորում ժողովրդի մոտ խմբագրել

Հայ մտավորական, պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով, Հայ առաքելական եկեղեցին ի տարբերություն Հայ կաթոլիկ եկեղեցու իր հետևորդների մոտ ձևավորել է ստրկամիտ մտածելակերպ։ Կարապետյանի վկայակոչում է[3].

Երբ նայում ենք դարերի խորքերը`տեսնում ենք, որ հայ կաթոլիկը զենք էր վերցնում. Կիլիկիան, հակառակ անտանելի իրավիճակի, ամեն դեպքում բավական հարատևեց, և պետական կրոնը`գոնե վերջին շրջանում, կաթոլիկ էր։ Արտազի իշխանությունը`Մակու կենտրոնով, որ Կիլիկիայից հետո միակ ազգային տարածքն էր և 1426թ. ընկավ, դարձյալ կաթոլիկ իշխանություն էր։ Վերջին բերդի իշխանը, որ Ատրպատականի շահ Իսմայիլի շուրջ 6 տարվա պաշարմանը դիմադրելուց հետո 1500-ականների սկզբներին ընկավ, դարձյալ կաթոլիկ էր։

Մեզ նվաճաճ օտար ազգերը մեր ատամները հաշված ունեին և շատ լավ տեսնում էին, որ կաթոլիկը զենք է վերցնում։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցին գերազանց աշխատող, պարտաճանաչ հարկահավաք կառույց էր, որի կարիքը ցանկացած նվաճողը ունի։ Ընտրագույն հավաքում էր՝ քամելով սեփական ազգին, հավաքում էր վերջին կաթիլներն ու բարեխիղճ փոխանցում՝ Արևելյան Հայաստանի պարագայում՝ շահական գանձարանին, արևմտյանի դեպքում՝ սուլթաններին ու փաշաններին։ Առաքելական եկեղեցին ընտիր ստրկամիտ ու ստրկամտական ծառայություն մատուցող կառույց է, և բոլոր մեր կաթողիկոսները պարգևատրվում էին սուլթանական շքանշաններով՝ զարդարելով կուրծքը կիսալուսիններով[3]:

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Համլետ Դավթյան, Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը (խմբ. Անահիտ Հակոբյան), Երևան, «Գասպրինտ», 2012 — 440 էջ. — 1000 հատ։
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին պատասխան տվե՞լ է, որ 2 անգամ նախաձեռնել է հայոց պետականության «կամավոր» մահը. Բագրատյան
  3. 3,0 3,1 3,2 ««Դավանել հայ առաքելական եկեղեցի՝ նշանակում է փորել սեփական գերեզմանը»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.