Հայ-թուրքական կնճիռը
Հայ-թուրքական կնճիռը[1], հայ քաղաքական գործիչ, ՀՀ Խորհրդարանի պատգամավոր, ապա ՀՀ ռազմական նախարար (1920) Ռուբեն Տեր-Մինասյանի գիրքը, որը լույս է տեսել 1924 թվականին Կահիրեում։ Նախաբանի հեղինակն է Վահան Նավասարդյանը։
Հայ-թուրքական կնճիռը անգլ.՝ Armenian-Turkish knot | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ռուբեն Տեր-Մինասյան |
Տեսակ | գիրք |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակման վայր | Կահիրե |
Հրատարակիչ | Հուսաբեր |
Հրատարակման տարեթիվ | 1924 |
![]() |
Կառուցվածք խմբագրել
Աշխատությունը չունի առանձնացված գլուխներով կառուցվածք, տեքստը շարադրված է անընդհատ տեսքով, սակայն կարելի է առանձնացնել գրքի հետևյալ իմաստային հատվածները.
- Գլուխ 1. Հայկական հարցի լուսաբանումը թուրքական մամուլում (էջ 1)
- Գլուխ 2.
- Գլուխ 3.
- Գլուխ 4.
- Գլուխ 5.
- Գլուխ 6.
- Գլուխ 7.
- Գլուխ 8.
- Գլուխ 9. Թուրքահայերի բռնած դիրքը (էջ 85)
- Գլուխ 10. Իմ պատասխանը Սուլեյման Նազիֆին (էջ 98)
- Գլուխ 11. Հիմնական պատճառները, որոնք քայքայում ու հյուծում են Օսմանյան պետությունը (էջ 110)
- Գլուխ 12. Համաթուրանականության իրականացման հավանականությունը (էջ 136)
- Գլուխ 13. Համաթուրանականության իրականացման հավանականությունը քրդերի ցեղասպանության դեպքում (էջ 141)
- Գլուխ 14. Մի քանի խոսք Ահմեթ Ճևդեթի խրատների մասին (էջ 155)
- Գլուխ 15. Ամփոփում (էջ 156)
Քննադատություն խմբագրել
Ինչպես վկայում է պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը, Հայ-թուրքական կնճիռը Ռուբեն Տեր-Մինասյանի «առավել աղմուկ հանած գրքերից էր», որի պատճառով հեղինակը մեղադրվել է թուրքամետության մեջ[2]։ Այս գրքի դեմ է ուղղված Գարեգին Նժդեհի Որդիների պայքարը հայրերի դեմ աշխատությունը, որտեղ «հայրերի» դերում Ռուբեն Տեր-Մինասյանն է՝ առանց հստակ անուն տալու, և Շահան Նաթալիի Թուրքերը և մենք գրքույկը, ինչպես նաև մի շարք այլ հեղինակների գործեր[2]։
Տես նաև խմբագրել
- Հայ-թուրքական հարաբերություններ
- Հայ-ռուսական հարաբերություններ
- Հայաստանի օկուպացիան Խորհրդային Ռուսաստանի կողմից
- Ռուսուլման
- Ռուբեն Տեր-Մինասյանի այլ աշխատություններ՝
- Այլ հեղինակների թեմակից աշխատություններ՝
Արտաքին հղումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Կնճիռ» նշանակում է հանգույց, կապ (հնց․): Տես՝ կնճիռ
- ↑ 2,0 2,1 Հայոց պատմությունն առանց Մեծ եղեռնի. Մաս III` Հետգրություն. Ռուբեն Տեր-Մինասյանը