Հայֆայի համալսարանի Յունես և Սորայա Նազարյան գրադարան

Հայֆայի համալսարանի Յունես և Սորայա Նազարյան գրադարան (եբրայերեն՝ ספריית יונס וסוראיה נזריאן, אוניברסיטת חיפה‎), Իսրայելի ամենամեծ կենտրոնական ակադեմիական գրադարաններից մեկն է, ինչպես նաև ծառայությունների, տեխնոլոգիաների, գրադարանային տեղեկատվական համակարգերի հարթակում Իսրայելի առաջատար գրադարաններից մեկը։

Հայֆայի համալսարանի Յունես և Սորայա Նազարյան գրադարան
Երկիր Իսրայել
Տեսակգիտական գրադարան
Հիմնվել է1963
ՏեղադրությունՀայֆա
Այլ տվյալներ
Կայքlib.haifa.ac.il
Գրադարանի նոր թևի անկյունաքարի տեղադրում, 2007 թվական, հուլիս, ձախից աջ՝ Սորայա և Յունես Նազարյաններ, պրոֆեսոր Աարոն Բեն Զեև

1963 թվականին, հիմնադրումից ի վեր, գրադարանը գործում է մեկ տանիքի ներքո, որը կառավարում է կենտրոնական վարչակազմը։ Գրադարանի ակադեմիական տեղեկատվությունը ներառված է իր հավաքածուներում, ինչպես նաև հասանելի է համացանցում։ Համալսարանի ակադեմիական գործընթացում գրադարանը կատարում է մասնագիտական դեր, ինչը հնարավորություն է տալիս տրամադրելու տեղեկատվական ծառայությունների լայն շրջանակ։

Հատուկ հավաքածուների համար, ինչպիսիք են դիպլոմային աշխատանքները, հետազոտական հրապարակումները, Իսրայելի հողի պատմական լուսանկարները, թատերական և կատարողական արվեստի արխիվները, գրադարանը հատկացնում է զարգացման, պահպանման և թվայնացման ռեսուրսներ։ «Թվային մեդիա կենտրոնում» հավաքված և ներկայացվող հավաքածուները նպաստում են ուսուցմանն ու հետազոտություններին համալսարանում և նրա շրջանակներից դուրս։ Լրացուցիչ առանձնակի նախագիծ է «Եբրայերեն պարբերականների ինդեքս» եբրայերեն հոդվածների և պարբերականների տվյալների բազան։

Գրադարանի ընդլայնման նվիրատվություն, 2007-2012 խմբագրել

 
Մուտք և նախագավիթ, հարավային թև, 2012

2007 թվականին Լոս Անջելեսի իրանա-հրեական համայնքի առաջատար անդամներ Սորայա և Յունես Նազարյանները մեծ նվիրատվություն կատարեցին համալսարանի համար՝ գրադարանի վերանորոգման և ընդլայնման, այդ թվում գրադարանի մասնաշենքի նոր թևի կառուցման նպատակով։

Նազարյանները հայտնի են իրենց բարեգործական գործունեությամբ համայնքի մի շարք բնագավառներում, այդ թվում արվեստի, առողջապահության, ԱՄՆ-ում և Իսրայելում բարձրագույն կրթության հաստատությունների զարգացման։ Ամուսինները նվիրաբերում են կրթական հաստատություններին՝ համոզմունքով, որ կրթությունը կարևոր է Իսրայելի ապագայի համար։ Նրանք հավատում են, որ կրթության բնագավառում ներդրումները կբարելավեն ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու անհատական վիճակը, այլև ամբողջ ազգի տնտեսական վիճակը։

2007 թվականի հունիսին Յունես Նազարյանը համալսարանի տնօրենների խորհրդի հանդիպման ընթացքում ստացել է պատվավոր դոկտորի կոչում Իսրայելին և ամբողջ աշխարհի հրեաներին իր նվիրատվության և նվիրվածության համար։

Գրադարանի նոր թևի (պաշտոնապես կոչվում է «Հարավային թև») բացման արարողությունը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսի 31-ին, որի ժամանակ գրադարանը վերանվանվել է «Հայֆայի համալսարանի Յունես և Սորայա Նազարյան գրադարան»։

Հավաքածու խմբագրել

 
Ընդհանուր հավաքածուի գրապահարաններ, Հայֆայի համալսարանի Յունես և Սորայա Նազարյան գրադարան

Գրադարանային հավաքածուն կազմում է ավելի քան երկու միլիոն նմուշ, այդ թվում գրքեր ու պարբերականներ (տպագիր և թվային ձևաչափեր), առցանց շտեմարաններ, քարտեզներ և այլ քարտեզագրական նյութեր, ֆիլմեր, տեսանյութեր, նկարներ և արխիվային նյութեր։ Այս ամենը հասանելի է նաև գրադարանի կայքի «OneSearch» միասնական որոնման համակարգում։

Գրադարանի կենտրոնական հավաքածուն ներառում է՝

  • Ընդհանուր հավաքածու՝ գրքերը գտնվում են դարակների բաց հավաքածուում և ընթերցողները կարող են վերցնել երկու շաբաթ ժամկետով։
  • Պահուստային հավաքածու՝ ներառում է ավելի քան 15000 գրականություն, այդ թվում դասախոսների խնդրանքով ուսումնական գրքեր՝ հոգեբանական գնահատման թեստերի հավաքածու, դասախոսների մասնավոր գրքեր, որոնք հասանելի են ուսանողների օգտագործման համար։ Հավաքածուի գրականությունից կարելի է օգտվել երեք օր ժամկետով, մի մասը միայն մեկ գիշեր ժամկետով, որոշը՝ տան օգտագործման համար։
  • Պարբերականների հավաքածու՝ այս հավաքածուն բաժանվում է Loazi (օրինակ՝ ոչ եբրայերեն) վերնագրեր, եբրայերեն վերնագրեր ու միկրոձևեր։ Պարբերականները համալսարանի անձնակազմն ու գիտական կոչում ունեցող ուսանողները կարող են վերցնել մեկ շաբաթ ժամկետով։ 2011 թվականին պարբերականների հավաքածուն կազմել է ավելի քան 45000 անուն, այդ թվում շուրջ 20000 էլեկտրոնային ամսագրեր։
  • Բժշկական հավաքածու՝ գրադարանային աուդիո-վիզուալ նյութեր, ինչպիսիք են վիդեո, ձայնագրում, պարտիտուրներ, սկավառակներով, քարտեզներ, արբանյակային պատկերներ, օդային լուսանկարներ, ատլասներ, գլոբուսներ և պատմական քարտեզներ։ Այս ամենի հետ մեկտեղ առկա են գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել ոչ տպագիր նյութեր (ստերեո, վիդեո և DVD համակարգեր)։ Բացի այդ, կան հատուկ բնագավառի գրքերի հավաքածուներ՝ արվեստ, լուսանկարչություն, աշխարհագրություն, բնապահպանական ուսումնասիրություններ, երաժշտություն, հնագիտություն և քարտեզագրություն։
  • Իրավական հավաքածու՝ ներառում է տպագիր և էլեկտրոնային նյութեր, այդ թվում Իսրայելի և այլ երկրների իրավաբանական գրականություն՝ գրքեր, պարբերականներ, իրավական հանրագիտարաններ։ Կան նաև պահուստային գրքեր, որոնք պահանջվում են իրավագիտության ֆակուլտետի դասընթացների համար դասախոսների խնդրանքով. Իսրայելի և արտասահմանյան օրենսդրություն, դատական որոշումներ, իրավական նյութեր։
  • Հոգեբանական թեստերի հավաքածու՝ ներառում է տարբեր բնագավառների հարցաշարեր ու գնահատման գործիքներ, ինչպիսիք են հոգեբանություն, աշխատաբուժում, ֆիզիոթերապիա, ուսուցման խանգարումներ։ Հավաքածուի զարգացման համար գրադարանը պահպանում է շարունակական շփումներ տարբեր գերատեսչությունների հետ։ Ատենախոսության յուրաքանչյուր հարցաշար՝ բնօրինակ, թե թարգմանված, ցուցակագրված է։
  • Բառարանների հավաքածու՝ ներառում է տարբեր լեզուներով բառարաններ, որոնք կարող են փոխառվել միայն քննությունների նպատակով։
  • Մանկական գրականության հավաքածու՝ ներառում է մոտ 22000 ժամանցի և տեղեկատվական գրքեր, որոնցից 20000 գիրք եբրայերեն, 2000-ը՝ արաբերեն։ Գրքերը չեն կարող փոխառվել։ Տեղեկատվական բնագավառի տարբեր միջոցառումներ են կազմակերպվում հանրային դպրոցների և հատուկ կրթության աշակերտների համար։ Գրադարանի մշակած «Մանկական և պատանեկան գրականության թեմատիկ ինդեքսը» հնարավորություն է տալիս հավաքածուն փնտրել ըստ թեմատիկայի։
  • Հազվադեպ գրքերի հավաքածու՝ ներառում է ավելի քան 3000 անուն գիրք, այդ թվում հատուկ գրքեր, որոնք այլևս չեք կարող գնել, սահմանափակ քանակով թողարկված գրքեր։ Հազվադեպ գրքերի հավաքածուում են ներառված հրեական արարողակարգային արվեստի հազվագյուտ գրքեր, եզակի էջեր Գենիզայից և Բենեդիկտ Սպինոզայի «Աստվածաբանական-քաղաքական տրակտատից», այդ թվում նաև հեղինակի ձեռագիր նշումեր։
  • Աբբա Խուշի արխիվ՝ ներառում է բազմաթիվ փաստաթղթեր, դասախոսություններ, արձանագրություններ, նկարներ և Աբբա Խուշի 1919-1969 թվականներին որոշ անձնական իրեր, որոնք հավաքվել են Իսրայելում նրա որպես հասարակական գործիչ, կուսակցական ակտիվիստ, Հայֆայի աշխատավորների խորհրդի քարտուղար, 1951-1969 թվականներին Հայֆայի քաղաքապետ եղած տարիներին։

Ի լրումն վերը նշվածի՝ թվային լուսանկարների բազմազան հավաքածուներ, ինչպես նաև Իսրայելի թատերական արխիվի բազային հասանելի են գրադարանի «Թվային մեդիա կենտրոնի» միջոցով։

Ընթերցողների ծառայություններ խմբագրել

2012 թվականից գրադարանի այցելուները տեղեկատվությունը կարող են որոնել 160 համակարգչային կայանների միջոցով։ Գրադարանի ռեսուրսները հասանելի են նաև համալսարանից դուրս համայնքի համար։ Գրադարանն ունի մի քանի օգնության վահանակներ՝ շրջանառություն, միջգրադարանային փոխառություն, Պահուստների-մեդիա, պարբերականներ։ Օգնության բոլոր վահանակները կենտրոնացած են մուտքի մակարդակում։

Այցելուները կարող են նաև աջակցություն ստանալ հեռավոր ծառայությունից, այդ թվում՝ պատասխաններ էլեկտրոնային փոստով, հեռախոսով, առցանց խոսակցություններ («chat»): Գրադարանն ապահովում է նաև Ֆոտոպատճենահանման, տեսագրման և գունավոր տպագրության ծառայություն։

Գրադարանի մուտն այցելուների համար անվճար է, այդ թվում՝ բարձր դասարանների աշակերտներ 10-րդ դասարան և բարձր։ Շատ գրադարանային հավաքածուներ ազատորեն հասանելի են։ Գործում է նաև գրադարանավարից օգնություն խնդրելու վճարովի ծառայությունը։

Տնօրեններ խմբագրել

  • Մոշե Յոգենսթայն՝ 1963-1969
  • Պրոֆեսոր Շմուել Սևեր` 1969-2000
  • Պրոֆեսոր Բարուչ Կիպնի՝ 2000-2005
  • Օրեն Ուեիյնբերգ՝ 2005-2011, ակադեմիական տնօրեններ՝ պրոֆեսորներ Չայա Բար-Յիցչակ, Յաակով Բարնայ, Յոավ Գելբեր
  • Պնինա Էրեզ՝ 2011 թվականի փետրվարից, ակադեմիական տնօրեն՝ պրոֆեսոր Յոսսի Զեգլեր

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Sever, Shmuel. Establishment and Management of the University of Haifa Library, 1969-2000 : Personal Summary. Haifa, [n.p.] 2000 (In Hebrew)
  • Adler, Elhanan and Shichor, Aviva. Cataloging : Fundamentals and Rules. Jerusalem: Center for Public Libraries in Israel, 1995. (In Hebrew)

Արտաքին հղումներ խմբագրել