Հայր Ռեյնն ու նրա դուստրերը

Հայր Ռեյնն ու նրա դուստրերը (գերմ.՝ Vater Rhein und seine Töchter), նեոբարոկկոյի ոճով բրոնզե հուշարձան-ցայտաղբյուր, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի տեսարժան վայրերից մեկը, գտնվում է Հոֆտարգեն պուրակում, տեղադրվել է 1897 թվականի մարտի 7-ին Կայզերտախ լճի ափին գտնվող «Կալվածքների տա

Picto infobox architecture.png
Հայր Ռեյնն ու նրա դուստրերը
Vater Rhein und seine Töchter.jpg
'
Գտնվում էԳերմանիա, Դյուսելդորֆ
Կառուցվել է1897 թվականի մարտի 7
Կառուցել էԿառլ Յանսեն, Յոզեֆ Թյուսհաուս

Ստեղծման պատմությունԽմբագրել

Հուշարձանը ստեղծվել է 1897 թվականին քանդակագործներ Կառլ Յասենի (Karl Janssen) և Կոզեֆ Թյունհաուսի (Josef Tüshaus) կողմից 1884 թվականին թագավոր Վիլհելմ առաջինի և Ավգուստա թագուհու կողմից հռենոսյան զեմստվոյի[Ն 1] ընդունման կապակցությամբ։ Իսկզբանե քանդակը ձուլված է եղել գիպսով, սակայն ժողովրդին այնպես դուր եկավ, որ երեք տարի անց ձուլվեց բռոնզով։ Քանդակ կոմպոզիցիան դասվում է հռենոսյան ռոմանտիզմի բարձրագույն գեղագիտական գլուխգործոցների շարքին։

ՆկարագրությունԽմբագրել

Գերմանիայի ամենահզոր գետը՝ Հռենոսը, մարմնավորող բորնզե հայրը շրջապատված է իր չորս աղջիկների բրոնզե կերպարներով, որոնք խորհրդանշում են Հռենոսի վտակները։ Ռեյնի և աղջիկների ոտքերի տակ թագավորական թագի ու սրի վրա տեղակայված է բրոնզե վիշապը։ Հուշարձանի հետևի հատվածում պատկերված են գյուղատնտեսության, գինեգործության և ձկնորսության երեքմետրանոց պատկերներ։ Կողքերին տեղադրված են բրոնզե ձկների տեսքով շատրվաններ և ավազան։ Հուշարձանը կանգնեցված է ջրով լի գրանիտե լողավազանի վրա[1][2]։

ՆշումներԽմբագրել

  1. պատմ. խիստ սահմանափակն տեղական «ինքնավարություն»

ԾանոթագրություններԽմբագրել