Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը նշվելու է նոյեմբերի 22-ին[1]՝ ի հիշատակ արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների[2]։

2020 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես են եկել համատեղ կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան ազատամարտում նահատակաված հերոսների հիշատակի օր[3]։ Այդ օրն աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի արարողություններ են կատարվելու[4]։

Առաջացման նախապատմություն խմբագրել

1988 թվականին վերսկսվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակասությունները, ինչի արդյունքում սկսվել է Արցախյան պատերազմը։ 1994 թվականին կողմերի միջև հրադադար է կնքվել, սակայն դրա հաստատումից հետո տարբեր ընդհարումներ են տեղի ունեցել[5]։

Այսպես, 2016 թվականի ապրիլի 2-ին սկսվել է Քառօրյա պատերազմը, որի հետևանքով հայկական կողմից 93 զինծառայող է նահատակվել[6]։

2020 թվականի հուլիսին բախում է տեղի ունեցել Տավուշի շրջանում, որի արդյունքում հայկական կողմը 4 զոհ է ունեցել[7][8]։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Ռազմական գործողությունները պատերազմի են վերածվել, որն ավարտվել է նույն թվականի նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի[9], Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի[10] և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի[11] համատեղ ստորագրած համաձայնագրով։ Պատերազմի արդյունքներով նոյեմբերի 19-ի դրությամբ՝ հայկական կողմը 1581 զոհ է ունեցել[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «November 22 declared a Day of Remembrance of fallen soldiers». en.armradio.am. 2020 թ․ նոյեմբերի 13.
  2. «Նոյեմբերի 22-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և արարողություն հայկական եկեղեցիներում - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. «Նախագահը և կաթողիկոսը հանդես են եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածերի հիշատակի օր». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. LLC, Helix Consulting. «Поминальные службы по погибшим в Карабахе военнослужащим пройдут 22 ноября в армянских храмах России». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «As fighting rages, what is Azerbaijan's goal? | Eurasianet». web.archive.org. 2020 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «"Четырехдневная война в Карабахе": ЕАЭС и ОДКБ под ударом». newsarmenia.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  7. Հայկական կողմը երկու զոհ ունի. խոսնակ
  8. Մամուլի հաղորդագրություն, mil.am
  9. Заявление Президента Российской Федерации
  10. Президент Алиев: в урегулировании нагорно-карабахского конфликта поставлена точка
  11. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել
  12. «Եվս 81 անուն. Արցախի պաշտպանության մարտերում նահատակվածների նոր ցանկ է հրապարակվել». armeniasputnik.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.