Հայրապետ Հակոբի Հովհաննիսյան (փետրվարի 28, 1878(1878-02-28)[1], Վերին Հանդամեջ, Օրդուբադի շրջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 5, 1938(1938-03-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ աշխարհագետ, մանկավարժ[2]։ Պրոֆեսոր (1935)։ Հիմնադրել ու ղեկավարել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ամբիոնը, նախաձեռնել է Հայկական աշխարհագրական ընկերության ստեղծումը, հեղինակել է աշխարհագրությանն ու երկրաբանությանը նվիրված մենագրություններ, դպրոցական դասագրքեր։ Բնագիտական թեմաներով նրա կարդացած հրապարակային բազմաթիվ դասախոսությունները լույս են տեսել առանձին գրքով՝ «Մարդ և տիեզերք» վերնագրով։

Հայրապետ Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 28, 1878(1878-02-28)[1]
Վերին Հանդամեջ, Օրդուբադի շրջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 5, 1938(1938-03-05)[1] (60 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունաշխարհագրագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
ԱնդամակցությունՀայկական աշխարհագրական ընկերություն[1]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1904)[1]
Գիտական աստիճանպրոֆեսոր[1] (1935)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1878 թվականի փետրվարի 28-ին Նախիջևանի Օրդուբադի շրջանի Հանդամեջ գյուղում (այժմ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն)։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի երկրորդ արական գիմնազիայում, որն ավարտել է 1896 թվականին։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը։ Վախճանվել է 1938 թվականի մարտի 5-ին Երևանում։

Աշխատանք խմբագրել

1907-1914 թվականներին եղել է բնագիտության և աշխարհագրության ուսուցիչ Թիֆլիսի օրիորդաց գիմնազիաներում, 1914-1917 թվականներին՝ բնագիտության ուսուցիչ Բաքվի գիմնազիաներում։ 1918 թվականին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության լուսավորության նախարարի օգնական, 1919-1927 թվականներին՝ Երևանի արական գիմնազիայի (Խաչատուր Աբովյանի անվան դպրոց) վերատեսուչ, ապա տնօրեն, 1923-1938 թվականներին՝ աշխարհագրության դասախոս Երևանի պետական համալսարանում, 1929 թվականին ղեկավարել է ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության ամբիոնը, դոցենտ (1929), 1933 թվականին որպես պատգամավոր մասնակցել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գումարված աշխարհագետների համամիութենական համագումարին և ընտրվել նախագահության անդամ։ 1935-1937 թվականներին եղել է ԵՊՀ աշխարհագրական-երկրաբանական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր (1935)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 280 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրապետ Հովհաննիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 570