Հայրապետի և Հրէպէկայի խաչքար (Սևանավանք)

Հայրապետի և Հրէպէկայի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ Սևանավանքի սուրբ Առաքելոց եկեղեցու խորանի մոտ՝ պատվանդանին։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.4/18.1.8)[1]։

Հայրապետի և Հրէպէկայի խաչքար
Հայրապետի և Հրէպէկայի խաչքար
ԵրկիրՀայաստան
Սկզբնական տեղադրություն19-րդ դարում կանգբեցված էր Նորաշեն գյուղում։
Ներկա տեղադրությունԽաչքարն կանգնեցված է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ Սևանավանքի սուրբ Առաքելոց եկեղեցու խորանի մոտ՝ պատվանդանին։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՀայրապետին և Հրէպէկային։
ԽաչագործՏրդատ կազմող
Պատվիրողանհայտ
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1653 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը հարուստ է քանդակներով։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
 1653 khatchkar of Sevanavank Վիքիպահեստում

Քանդակներ խմբագրել

Խաչարձանի կենտրոնում խաչելությունն է. Հիսուսը խաչված մի զարդարուն խաչի վրա, ուղիղ կանգնած, ծնկներից էլ ցած հասնող, քղանցքները զարդարուն՝ կոլոբիոն հագած, կրունկներն իրար կողքի և ոտների ծայրերն հակառակ ուղղություններով։ Քրիստոսի գլխի մազերը երկու ոլորուն և երկար կավիկներով իջնում են ուսերից էլ ցած։ Խաչեցյալի երկու կողմից ծունկի են եկել Հովհաննես Մկրտիչն ու Մարիամ Աստվածածինը։

Խաչելության տակ դժոխքի ավերումն է. Հիսուսը դարձյալ երկար կավիկներով, սրածայր մորուքով, գոտեկապ երկար պարեգոտով, ոտքերի տակ «դժոխքի դռներն են», աջով բռնել է Ադամի ձեռքը,որն էլ իր հերթին բռնել է Եվայի ձեռքը։ Հիսուսը ձախ ձեռքով բռնել է խաչագլուխ գավազանը, որի նիզակաձև ծայրը խրել է գալարված վիշապի բերանը։ Մի վիշապ էլ քանդակված է աջ կողմից։ Ադամից վերև պատկերված է խաղողի ողկույազներով կենաց ծառ։

Քիվից ներքև, ձախ կողմում կրկին Հիսուսն է՝ «Ամենակալ» տիպի պատկերավորմամբ:Հիսուսի հագին պատկերված զգեստը արևելյան մոտիվներ ունի՝ երկար պարեգոտի վրա աբբա. գլխի կավիկները իջնում են կրծքի վրա, մորուքը թավ է, սրածայր։ Աջ ձեռքը բարձրացրել է վեր, օրհնելու համար, իսկ ձախը՝ տարել կրծքին։

  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի՝ տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր՝ հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։

Այս պատկերաքանդակից ներքև Մարիամն է՝ գրկում առած մանուկ Հիսուսին։ Ապա պատկերված է երկու կենդանի՝ էշ և եզ, որով Տրդատը ցանկացել է պատկերել Հիսուսի ծննդյան տեսարանը։

Կենդանիներից ցած էլ պատկերված են երեք թագազարդ ֆիգուրներ, կանգնած իրար կողքի, ձեռքերն աղոթավորի ձևով՝ ափով դեպի ներս, որն մինչև այժմ էլ մնացել է եկեղեցու մեջ նորընծա ձեռնադրվողների համար, երբ երեսները դեպի ժողովորդն են դարձնում։ Նույնացվում է մոգերի հետ, բայց դրանք արդարների դասն են՝ վերջին դատաստանի տեսարանի հետ կապված, իբրև խաչարձանի ձախ կողմի պատկերագրության մաս։

Հակադիր կողմում՝ վերից վար, վերջին դատաստանն է պատկերված. ամենից բարձր Հիսուսի գլուխն է, աջից և ձախից Արեգակն ու Լուսինը, իսկ սրանց տակ չորս հրեշտակներ՝ փողերը բերաններին։ Այս պատկերաքանդակից ներքև պատկերված է մեղքի և արդարության կշեռքը. սատանաներից մեը մեջքով բարձրացնում է մի թաթը, իսկ մյուս թաթով ցած քաշում, որպեսզի մեղքն ավելի ծանրանա։ Իսկ ամենաներքևում մեղավորների դասն է երեք ֆիգուրներով։

Վիմական արձանագրություն խմբագրել

Խաչքարի քիվին, քանդակների շուրջ և ճակատին առկա է վիմական արձանագրություններ[2] (թերի).

  «Ս(ուր)բ խ(ա)չս բարէխաւս Հայրապէտա, Հրեպէկայի, յիշեց(էք) զՔս. Թվ :ՌՃԲ: (1653): Տրտատ կ(ա)զ(մ)ող»  

Համաձայն արձանագրության խաչքարը կանգնեցվել է 1653 թվականին՝ Տրդատ կազմողի կողմից։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ, Երևան, 1963թ։
  • Գ. Հովսեփյան, Հավուց թառի ամենափրկիչը և նույնանուն հուշարձանները հայ արվեստի մեջ, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հատոր Բ։ Երևան 1987թ