Բացել գլխավոր ցանկը

Հայտածման մեքենա, լուսակայված լուսակինոնյութերի քիմիական լուսանկարչական լրիվ մշակման սարք։ Բաղկացած է ժապավենաձիգ և շարժաբեր մեխանիզմներից, ջրի և լուծույթների բաքերից, չորացնող պահարանից և օժանդակ հարմարանքներից (լուծույթների խառնման և ջերմակարգավորման համակարգեր, չորացման ժամանակ օգտագործվող օդի կոնդիցիոներներ են)։ Ժապավենաձիգ մեխանիզմը, որը գործողության մեջ է դրվում էլեկտրաշարժիչով, իրականացնում է լուսակինոնյութերի տեղափոխումը մշակման բոլոր փուլերում։ Քիմիական լուսանկարչական մշակման շատ եղանակների դեպքում բաքերում լուծույթների ջերմաստիճանը պետք է պահպանվի հաստատուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 204 CC-BY-SA-icon-80x15.png