Հայոց ցեղասպանության հուշարձան (Երևան)

հուշարձան Երևանի Գաջագործների փողոցում

Հայոց ցեղասպանության հուշարձան, աղբյուր-հուշարձան Երևանի Էրեբունի վարչական շրջանի Գաջագործների փողոցում, տեղադրվել է 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին։ Ընդգրկված է Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հայոց ցեղասպանության հուշարձան

Հայոց ցեղասպանության հուշարձանը Գաջագործների փողոցում
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Էրեբունի
Քանդակագործ(ներ) Արա Հարությունյան
Ճարտարապետ(ներ) Ռաֆայել Իսրայելյան
Շինարարության ավարտ 1965
Ներկա վիճակ կանգուն



Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Հուշարձանը նվիրված է 1915 թվականի Մեծ Եղեռնի նահատակ Սեբաստահայերին։ Աղբյուր-հուշարձանը ունի ուրույն սլացիկ հորինվածք. արծվի թևին պատկերված է հավերժության նշանը՝ հայ ազգի կենսական ոգու անմահության խորհրդանիշը։ Հուշարձանը հորինվածքով ներդաշնակում է հուշակոթողն ու աղբյուր-ցայտադբյուրի ուղղանկյուն բազալտե ծավալը։ Հուշարձանի գեղարվեստորեն շեշտված տարրերը խորհրդանշում են կյանքի վերածնունդը[1]։

Տվյալներ խմբագրել

Հուշակոթողի վրա մակագրված է.

  Հիշատակ Մեծ Եղեռնի հիսուն ամյակին, թաղի բնակիչներից, 1915-1965։  

Արծվի ներքևում փորագրված են «ՌՋԺԵ» տառերը, որը նշանակում է 1915[2]։

Հեղինակներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Memorial in Takhmak neighborhood of Yerevan, Armenia
  2. «Աղբյուր-հուշարձան մեծ եղեռնի նահատակների հիշատակին Գաջագործների փողոցում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.5/15


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։