Հայոց ցեղասպանության խաչքար (Բարի, Իտալիա)

Հայոց ցեղասպանության խաչքար, խաչքար-հուշարձան Իտալիայի Բարի քաղաքում։

Picto infobox architecture.png
Հայոց ցեղասպանության խաչքար (Բարի, Իտալիա)
Գտնվում էԻտալիա Բարի
Կառուցվել է2013, հունվարի 11
Շինության ձևըՀուշարձան
ՇինարարՃարտարապետ՝ Աշոտ Գրիգորյան
Ներկա վիճակըԿանգուն
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության խաչքար (այլ կիրառումներ)

ՊատմությունԽմբագրել

2013 թվականին Բարիի քաղաքային խորհուրդի կայացրած որոշմամբ՝ քաղաքում տեղադրվել է խաչքար-հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության տարիներին իտալական այդ քաղաքում ապաստանած հայ գաղթականների։

Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Բարիի քաղաքապետ Միշել Էմիլիանոն, Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանը, իտալահայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Իտալիայի Հայոց Հոգևոր Հովվության Հոգևոր Հովիվ Հայր Թովմա Աբեղա Խաչատրյանը, Հռոմի Հայոց Հոգևոր Հովվության Հոգևոր Հովիվ Հայր Գառնիկ Մխիթարյանը, Բարի քաղաքի Հայ համայնքի ղեկավար Ռուբեն Տիմուրյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ և իտալացի բարեկամներ[1][2][3]։ Խաչքար-հուշարձանը կառուցվել է տեղական քարից և խորհրդանշում է երկու ժողովուրդների քրիստոնյա հավատը։

ՀեղինակԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել