Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակչություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, հրատարակչություն Երևանում, որը հիմնադրվել է 1996 թվականին (թանգարան-ինստիտուտը 1995 թվականին)։ Հիմնադիր-տնօրեն՝ Լավրենտի Բարսեղյան[1]։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակչություն
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքը, որտեղ գործում է հրատարակչությունը
Գտնվում էՀայաստան, Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հիմնվել է1996
Հիմնել էՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ՇենքՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենք
Ներկա վիճակգործում է

Գործունեություն խմբագրել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակչությունը հրատարակում է Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստավավերագրական, գեղարվեստական գրքեր (նաև օտար հեղինակների), ականատեսների ու վերապրողների վկայություններ և հուշեր, դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուներ՝ հայերեն և օտար լեզուներով[1]։

Հրատարակչությունում լույս տեսած գրքերից են. Վալերի Թունյանի «Ռուսաստանը և Հայկական հարցը» (ռուսերեն, 1998) և «Երիտթուրքերը և Հայկական հարցը» (ռուսերեն, մաս 1, 2004), Ահմեդ Ռեֆիկի «Երկու կոմիտե՝ երկու ոճիր» (թարգմանությունը թուրքերենից և առաջաբանը՝ Ս. Մուրադյանի, 1997), «Աբբա Շապեռոնի օրագիրը. Կիլիկիա 1920 - Կ. Պոլիս 1921-1923 թթ.» (թարգմանությունը ֆրանսերենից և առաջաբանը՝ Ս. Սահակյանի և Ս․ Մուրադյանի, 2002), Լավրենտի Բարսեղյանի «Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը օրենսդրությամբ ճանաչած առաջին պետությունն է աշխարհում» (2002), Ռոբերտ Բաղդասարյանի «Ցեղասպանությունը և Ռուսաստանի հայ մտավորականությունը» (ռուսերեն, 2003), «Ավստրո-Հունգարիայի դիվանագետների հաղորդագրությունները Հայոց ցեղասպանության մասին (1915-1918 թթ.)» (կազմ. և առաջաբանը՝ Ա. Օհանջանյանի, թարգմանությունը գերմաներենից՝ Վ. Մարտիրոսյանի, 2004, գերմաներեն՝ 2005), Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը և պատմական հիշողությունը» (անգլերեն, 2004) և «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» (2011), «Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական վավերագրերը Հայոց ցեղասպանության մասին» (փաստաթղթերի ժողովածու, կազմող՝ Ա. Սարաֆյան, թարգմանությունը անգլերենից՝ Հ. Հայրապետյանի, 2004), «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի դիվանագետների հաղորդագրություններում (1915-1918)։ Ըստ Կայսերական Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Հայ քաղաքական արխիվի վավերագրերի» (կազմ. և առաջաբանը՝ Վ. Միքայելյանի, 2004), «Հայոց ցեղասպանություն․ աշխարհի պետությունները, ազգային խորհրդարանները և միջազգային կազմակերպությունները դատապարտում են և ճանաչում» (կազմ. և առաջաբանը՝ Լ. Բարսեղյանի, 2005), «Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտի տարիներին» (կազմ., առաջաբանը և ծանոթագըությունները՝ Ա. Զաքարյանի, 2005), Ռուբինա Փիրումյանի «Եվ նրանք, ովքեր շարունակում են ապրել Թուրքիայում 1915 թվականից հետո» (անգլերեն, 2008) և «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» (անգլերեն, 2012), Ալմա Յուհանսոնի «Աքսորյալ ժողովուրդ, մեկ տարի հայոց պատմությունից» (հայերեն, ռուսերեն, անգլերեն, 2008), Արամայիս Բալոյանի «Իտալիայի արտաքին գործերի նախարարության պատմական դիվանագիտական արխիվի վավերագրերը Հայկական հարցի մասին, 1913-1923 թթ.» (հատոր Ա, 2003), Ֆերիման Դաքետի «Թրքական դաժանություն. երիտթուրքերը և ճշմարտությունն Ադանայի ողջակիզման մասին. Փոքր Ասիա, 1909 ապրիլ (անգլերեն, 2009), Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» (2011), Ալեքսանդր Ադոսիդեսի «Հայեր և երիտթուրքեր. Կիլիկիայի կոտորածները» (անգլերեն և հայերեն, 2012), Համբարձում Չիթչյանի «Մազի չափ մահին մոտ» (ռուսերեն, 2012), «Դեսպան Հենրի Մորգենթաուի պատմությունը» (2012), Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» (2012, ռուսերեն՝ 2014), Գորան Գյուների «Հայոց ցեղասպանությունը շվեդների աչքերով» (անգլերեն, 2013), Մելինե Անումյանի «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները. 1919-1921 թթ. և 1926 թ.» (2013), Վահագն Տատրյանի «Հայոց ցեղասպանություն. հանցագործության բովանդակություն» (ռուսերեն, 2011), Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» (2011), «Հոշոտված Հայաստան. Մեծ եղեռնը վերապրած Ավրորա Մարտիկանյանի պատմությունը» (2015, ռուսերեն՝ 2013, անգլերեն՝ 2013, ֆրանսերեն՝ 2015) և այլն[1]։

Հրատարակչությունում 2013 թվականից լույս է տեսնում նաև «Ցեղասպանագիտական հանդեսը»[1]։

2015 թվականին հրատարակչության ծրագրերն ամբողջովին նվիրված են եղել Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 588–589. ISBN 978-5-89700-042-5.

Արտաքին հղումներ խմբագրել