Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր (Դեյր-էլ-Զոր)
Մեծ Եղեռնի Նահատակների հուշահամալիր, Սրբոց Նահատակաց հուշահամալիր (արաբ․՝ كنيسة شهداء الأرمن), Հայոց ցեղասպանության հուշահամալիր Սիրիայի Դեյր-էլ-Զոր քաղաքի Ալ Ռաշտի թաղամասում։
![]() Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր Դեյր-էլ-Զորում | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 35°12′07″ հս․. լ. 40°04′59″ ամ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 1991, մայիսի 4 |
Շինության ձևը | Հուշարձան |
Շինարար | Ճարտարապետներ՝ Սարգիս Բալմանուկյան, Կարպիս Թովմասյան |
Ներկա վիճակը | Ավերված |
ՊատմությունԽմբագրել
Հուշարձանը նվիրված է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի կառուցման աշխատանքներն սկսվել են 1989 թվականի դեկտեմբերին և ավարտվել 1990 թվականի նոյեմբերին, օծվել է 1991 թվականի մայիսի 4-ին Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի կողմից։ Հուշահամալիրը բաղկացած է եկեղեցուց, թանգարանից, հուշարձանից, արխիվային կենտրոնից և ցուցադրությունների սրահից[1]։ Գտնվում է Հալեպի հայկական առաջնորդարանի թեմի անմիջական ենթակայության ներքո։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին տասնյակ հազարավոր ուխտավորներ ամբողջ աշխարհից այցելում են Դեյր-էլ-Զոր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը[2]։
2014 թվականի սեպտեմբերի 21-ին հուշահամալիրը «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից պայթեցվել է[3][4][5]։
ՀիմնօրհնեքԽմբագրել
Հայ առաքելական եկեղեցու Հալեպի առաջնորդարանի նախաձեռնությամբ 1985 թվականի մայիսի 12-ին տեղի է ունեցել համալիրի հիմնօրհնեքի արարողությունը։ Սիրիայի այս քաղաքը պատահաբար չէր ընտրվել. երիտթուրքերը Դեյր էզ-Զոր և այն շրջապատող անապատ էին ուղարկում Ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանից և այլ վայրերից վտարված հայերին։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրը մոնումենտալ աշխատանք է, որի տակ ամփոփված են ցեղասպանության զոհերի մասունքներից, որոնք գտնվում են ապակե շրջանակի մեջ, որից վեր է հառնում սպիտակ մարմարե աշտարակը՝ պարուրված խաչքարերով։
ՀուշահամալիրԽմբագրել
Բարեկամության պատԽմբագրել
Համալիրը նախագծված է հավերժացնելու անմեղ նահատակների հիշատակը, բաղկացած է գլխավոր մուտքից, որի միջով կարելի է հասնել բակ աստիճաններով, որոնք խորհրդանշում են այն սարսափելի աղետները, որոնց հայ ժողովուրդը ենթարկվել է, բայց առանց հանձնվելու, շարունակում է ապրել։ Գլխավոր մուտքի ճակատը ներսից զարդարված է աղավնու քանդակով և խաչերով՝ արտահայտելու խաղաղության հասնելու պայքարը։ Բակի աջ կողմում «Բարեկամության պատն է», որը զարդարված է տարբեր արաբական և հայկական ոճերի արձանագրություններով՝ որպես երկու ժողովուրդների սերտ կապերի խորհրդանշական արտահայտություն։
ՀուշակոթողԽմբագրել
Հիմնական մուտքի մեծ հուշարձանը կառուցվել է հայ նահատակների հիշատակի համար։ Հուշարձանի խաչքարը բերվել է Հայաստանից։ Հուշարձանի առջև այրվում է անմար կրակը։ Երկու կողմերում կարելի է տեսնել աշխարհի տարբեր անկյուններում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանների հինգական նմուշներ։ Ձախ կողմում հուշապատ է՝ հայկական զարդաքանդակներով։
Եկեղեցին և թանգարանըԽմբագրել
Հուշահամալիրի հիմնական մասը կազմող եկեղեցին և թանգարանը գտնվում են բակի ձախ կողմում։ Եկեղեցին վեր է հառնում՝ հպարտորեն միախառնվելով երկնքին։ Եկեղեցու ներքևի մասում սրահն է, որտեղ գտնվում է «Հարության սյունը», ուր ամփոփված են Եղեռնի զոհերի նահատակների մասունքները։ Սյունը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարն ու վերածնունդը։
Նախասրահը գործում է իբրև թանգարան, որտեղ պահվում են գրքեր, հրատարակումներ, փաստավավերագրական լուսանկարներ, որոնք պատմում են Մեծ եղեռնի ժամանակ հայերի կրած ցավերի մասին։
ՀեղինակներԽմբագրել
- Ճարտարապետներ՝ Սարգիս Բալմանուկյան, Կարպիս Թովմասյան
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Armenian National Institute: Genocide Memorials»
- ↑ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր Դեյր-էլ-Զորում
- ↑ "ISIS Destroys Armenian Genocide Memorial Church in Der Zor", ArmenianWeekly, 21-09-2014
- ↑ Naira Hayrumyan, "Middle East Terror: Memory of Armenian Genocide victims targeted by ISIS militants" ArmeniaNow, 24-09-2014
- ↑ Պայթեցվել է Դեյր էլ Զորի հայկական եկեղեցին
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր (Դեյր-էլ-Զոր) կատեգորիայում։ |