Հայոց ցեղասպանության ապացույցներ

Հայոց ցեղասպանության ապացույցներ, փաստաթղթերի, վկայությունների ու հետազոտությունների հավաքածու, որ կոչված է ապացուցելու 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության եղելությունը։

Ռաֆայել դե Նոգալեզ Մենդես (1879-1936), վենեսուելացի զինվորական, որ իր գրքում[1] պատկերել է հայերի զանգվածային կոտորածները

Թուրքական ուժերի՝ հայակործան միջոցառումների համակարգված ու կենտրոնացված բնույթն ապացուցվում է ոչ թուրք տարբեր անձանց (կոնսուլներ, զինծառայողներ, բուժքույրեր, ուսուցիչներ, միսիոներներ) բազմաթիվ վկայությունների, ինչպես նաև թուրք պետական գործիչների ու փրկված հայերի ցուցմունքների հիման վրա։ Հայերի նպատակադրված ոչնչացման կազմակերպված լինելու վերաբերյալ փաստարկները ներառված են եղել այն մեղադրականում, որ դատավարության ժամանակ ներկայացվել է երիտթուրքերի առաջնորդներին, սակայն ներակայում թուրքական արխիվում չկա որևէ փաստաթուղթ, որ կապացուցի հայերի կոտորածների կանխամտածված լինելը, ինչը, ամենայն հավանականությամբ, բացատրվում է այդ փաստերի վերացմամբ կամ ներկայումս Թուրքիայում տիրող գրաքննությամբ։ Այսպես կոչված՝ Թալեաթի հեռագրերը՝ հրապարակված 1920 թ., համարվում են կեղծ կամ չապացուցված։ Հեռագրերի բնօրինակները բացակայում են, սակայն Դադրյանի կատարած վերլուծությունն ապացուցում է, որ այդ հեռագրերի բովանդակությունը անմիջականորեն հաստատվում է երիտթուրքերի առաջնորդների դատավարության նյութերով։ Հայերի լքած տարածքներում բնակություն են հաստատել Ֆրակիայից կամ Բուլղարիայից եկածներ, ովքեր առանց կազմակերպված օգնության կամ նախապես պլանավորման չէին կարող ինքնուրույն հասնել Կիլիկիա կամ Թուրքահայաստան, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայերի դեմ իրականացված գործողությունները եղել են նախապես պլանավորված ու իրականացվել են բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական ղեկավարությամբ[2]։

Գերմանական աղբյուրներ խմբագրել

Ամբողջականության ու հուսալիության տեսանկյունից գերմանական աղբյուրներն ամենավստահելին են, քանզի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր։

Դեռ 1896 թ. Աբդուլ Համիդի կողմից իրականացվելիք հայերի բնաջնջումը Գերմանիայում այնքան էր քննարկվում, որ Իոհանես Լեպսիուսը, որ գլխավորել է հասարակական բողոքի ցույցերը, եղել է Գերմանիայի ամենահայտնի անձնավորությունը։ Գերմանացի պետական գործիչները քաղաքական նկատառումներով չեն մասնակցել հայերի պաշտպանությանը։ Այնուամենայնիվ, հասարակական ճնշումները կառավարությանն ստիպում է գորշել. դեսպան Հանս ֆոն Վաններգեյմը ստիպված է լինում Բեռլինին կոչ անել հանդես գալ հայերի պաշտպանությամբ, սակայն արտաքին գործերի նախարար Գոտլիբ ֆոն Յագովին հայերի հարցը գրեթե չէր հետաքրքրում, սակայն Եվրոպայում սկսված շարժումը ֆոն Յագովին ստիպում է մասնակցել հայերի պաշտպանությանը։ Գերմանիայում կազմակերպված Գերմանա-հայկական միությունը կոչված էր հասարակությանը տեղեկացնել Թուրքիայում հայերի դրության մասին։ Միությունը համախմբեց ազդեցիկ շատ գերմանացիների՝ չորս գեներալ, ռայխստագի երկու լիբերալ կուսակցությունների ղեկավարների, գործարարների, գիտնականների և այլն։ Միությանն աջակցելու պատրաստակամություն հայտնեցին նկարիչ Մակս Լիբերմանը, սոցիոլոգ Գեորգ Զիմելը, նոբելյան մրցանակակիրներ Ռուդոլֆ Էյկենն ու Թոմաս Մանը։ Միության հովանավորների շարքում էին երեք ամենահայտնի օրաթերթերի խմբագիրները։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսելուց հետո կազմակերպությունը խնդիրների առաջ կանգնեց, որոնք հաղթահարելու համար աշխատանքում ներգրավվեց լրագրող Էռնստ Յակխը, ով լավագույնս տիրապետում էր ինքնագովազդի արվեստին։ Թուրքիայի՝ պատերազմին միանալուց հետո գերմանական հասարակությանը թուրքերին ներկայացնում էին որպես զինակիցներ ու փրկիչներ։ Յակխը Թուրքիան ներկայացնում էր որպես «հանդուրժողականության տարածք»։ 1915 թ. ապրիլին Թուրքիայում գտնվող գերմանացիներն ականատես եղան զանգվածային կոտորածներին, իսկ Յակխը Հանս Հումանի՝ Էնվերի հետ ընդհանուր ընկերոջ միջոցով տեղյակ էր իթթիհատի վարած քաղաքականությանը, այնուամենայնիվ հունիսին, երբ Տրապիզոնում Իտալիայի կոնսուլը, ականատես լինելով կատարվող իրադարձություններին, ուշակորույս է լինում, Յակխը հրատարակության է նախապատրաստում «Իսլամի հանդուրժողականությունը» գիրքը։

Թուրքական աղբյուրներ խմբագրել

Թուրքական փաստաթղթերի մեծագույն մասը, այդ թվում՝ իթթիհատի առաջնորդների անձնական փաստաթղթերը, պաշտոնական հրամանով ոչնչացվել են 1918 թվականին։ Հատուկ կազմակերպության փաստաթղթերը ոչնչացվել են նրան առաջնորդներից մեկի՝ Էսրեֆ Կուսկուբասիի (թուրք.՝ Esref Kuscubasi)։ Այնուամենայնիվ հայերի ցեղասպանությանը վերաբերող թուրքական փաստաթղթերի մի մասը պահպանվել է։ Հատկապես կարևորվում է թուրքական ռազմական տրիբունալի արխիվը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rafael de Nogales. Cuatro años bajo la media luna (Madrid: Editora Internacional, 1924): Գերմաներեն թարգմանությունը` «Vier Jahre unter dem Halbmond: Erinnerungen aus dem Weltkriege» (Չորս տարի կիսալուսնի ներքո. հիշողություններ համաշխարհային պատերազմի մասին), Berlin: Verlag von Reimar Hobbing, 1925, անգլերեն թարգմանությունը` «Four Years Beneath the Crescent» (Չորս տարի կիսալուսնի ներքո), London: Sterndale Classics, 2003:
  2. Norman M. Naimark. Preface // A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire‎. - P. XVI. «That the muhacirs were moved as quickly as they were into Armenian houses and occupied Armenian farmland after the deportations attests to the strength of popular economic ambitions, as well as government policy, in the development of genocide»