Հայնրիխ Ռուդոլֆ Հերց (գերմ.՝ Heinrich Rudolf Hertz, փետրվարի 22, 1857(1857-02-22)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական միություն[4][5] - հունվարի 1, 1894(1894-01-01)[1][2][3][…], Բոն, Գերմանիա[4][5]), գերմանացի ականավոր ֆիզիկոս, որը 1886 թվականին առաջինն ապացուցեց էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը։ Հետազոտելով էլեկտրամագնիսական ալիքները՝ Հերցը հայտնաբերեց էլեկտրամագնիսական և լուսային ալիքների նույնականությունը։ Հերցի աշխատանքները ծառայեցին որպես էլեկտրամագնիսական դաշտի տեսության ճշտության փորձնական ապացույց։ Մաքսվելի հավասարումները ժամանակակից տեսքով գրել է Հերցը։

Հայնրիխ Հերց
Heinrich Hertz
HEINRICH HERTZ.JPG
Ծնվել էփետրվարի 22, 1857(1857-02-22)[1][2][3][…]
Համբուրգ, Գերմանական միություն[4][5]
Մահացել էհունվարի 1, 1894(1894-01-01)[1][2][3][…] (36 տարեկան)
Բոն, Գերմանիա[4][5]
ԳերեզմանՕլսդորֆի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1918).svg Գերմանիա
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունֆիզիկոս, փիլիսոփա, գյուտարար, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բոննի համալսարան[6], Քրիստիան-Ալբերտի համալսարան[6] և Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ[6]
Գործունեության ոլորտֆիզիկա և էլեկտրատեխնիկա
ԱնդամակցությունMaxwellians?[7], Լինչեի ազգային ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Հումբոլդտի համալսարան, Մյունխենի տեխնիկական համալսարան և Դրեզդենի տեխնիկական համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Գիտական ղեկավարՀերման Հելմհոլց և Wilhelm Johann Friedrich von Bezold?[8]
Եղել է գիտական ղեկավարՎիլհելմ Ֆրիման Կորեն Բյերկնես[9], George Udny Yule?[10], Josef Geitler von Armingen?[8] և George Udny Yule?[8]
ՊարգևներՌումֆորդի մեդալ Մատեուչի մեդալ[11] Ֆրանսիայի Լա Կազի անվան ակադեմիայի մրցանակ և Bressa Prize?[12]
Ամուսին(ներ)Elisabeth Hertz?
Երեխա(ներ)Մաթիլդե Կարմեն Հերց և Johanna Hertz?
ՀայրԳուստավ Ֆերդինանդ Հերց
Ստորագրություն
Autograph of Heinrich Hertz.png
Heinrich Rudolf Hertz Վիքիպահեստում

1886 թվականին Հերցն առաջինը դիտեց ֆոտոէֆեկտը։ «Մեխանիկայի սկզբունքները» գրքում (1894) Հերցը տվեց դասական մեխանիկայի օրենքների նոր ձևակերպումներ։

Հաճախականության միավորը նրա պատվին անվանվել է հերց[13]։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1857 թվականի փետրվարի 22-ին, Համբուրգում։ Հայրը՝ փաստաբան Գուստավ Ֆերդինանդ Հերցը (1827—1914), հրեական ունևոր ընտանիքից էր, եղել էր հաջողակ առևտրական, 1860—1862 թվականներին՝ Համբուրգի քաղաքային խորհրդի անդամ[14], 1887—1904 թվականներին՝ սենատոր։ Նրա մայրը (Հայնրիխի տատը)՝ Բետտի Ավգուստա Օպենհայմը (1802—1872)[15][16], Քյոլնի խոշոր բանկիր Սոլոմոն Օպենհայմի (1772—1828) դուստրն էր[17] (Սոլոմոնի հիմնադրած Sal. Oppenheim բանկը գործում է մինչև օրս)[18][19][20]։ Հայնրիխի պապն էլ, հայրն էլ լյութերականություն են դավանել[21]։

Համբուրգի համալսարանին առընթեր գիմնազիայում սովորելու տարիներին Հայնրիխը գիտական պրպտումներ կատարելու, լեզուների տիրապետելու հիանալի ունակություններ է դրսևորել (սովորել է արաբերեն, սանսկրիտ)։ Ուսումնառությունը շարունակել է Դրեզդենում, Մյունխենում, Բեռլինում, եղել Գուստավ Կիրխհոֆի, Հերման Հելմհոլցի ուսանողը։ 1880 թվականին Հերցը Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանում պաշտպանել է իր պատրաստած գիտական ատենախոսությունը և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Հետդոկտորական ուսումնառությունը շարունակել է Հելմհոլցի ղեկավարությամբ։ 1883 թվականին դարձել է Քիլի համալսարանի տեսական ֆիզիկայի դասախոս, 1885 թվականին՝ Կառլսռուեի համալսարանի լիարժեք պրոֆեսոր։ Հենց Կառլսռուեի համալսարանում էլ կատարել է էլեկտրամագնիսական ալիքների գոյության մասին իր գիտական հայտնագործությունը։ Նրա գիտական աշխատանքները հսկայական դեր են կատարել գիտության և տեխնիկայի զարգացման ասպարեզում, մեծապես նպաստել են անլար հեռագրի, ռադիոկապի, ռադիոտեղորոշման (ռադիոլոկացիայի), հեռուստատեսության հայտնագործմանը։

Մեծատաղանդ ֆիզիկոսը մահացել է 36 տարեկան հասակում։

ԱշխատություններԽմբագրել

ԱղբյուրԽմբագրել

  • Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Герц Генрих Рудольф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Թուրինի գիտությունների ակադեմիա — 1757.
  6. 6,0 6,1 6,2 Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
  7. Oliver Heaviside / C. MatthewOxford: OUP, 2004.
  8. 8,0 8,1 8,2 Mathematics Genealogy Project — 1997.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. Wikipedia — 2001.
  12. Premio Bressa (իտալ.)Accademia delle Scienze di Torino.
  13. IEC History. Iec.ch.
  14. Старший брат Генриха Давида Герца, деда физика, — Вольф Герц (1790—1859) — был председателем еврейской общины Гамбурга в 1825—1831 и 1841—1848 годах.
  15. Betty Oppenheim
  16. См. Семья Оппенгейм
  17. Бетти Оппенгейм приходилась родной сестрой крупным германским банкирам Симону Оппенгейму[de] (1803—1880) и Аврааму Оппенгейму[de] (1804—1878).
  18. Генеалогические данные семьи Герц Archived 2012-02-20 at the Wayback Machine.
  19. Родословное древо семьи Оппенгейм
  20. Jed Z. Buchwald. The creation of scientific effects: Heinrich Hertz and electric waves. — Chicago University Press, 1994. — С. 45-46.
  21. «Biography of Heinrich Rudolf Hertz»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-16-ին։ Վերցված է 2010-11-06 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել