Հայնի (Հայնե, Հանի), քաղաք, համանուն գյուղախմբի կենտրոնը Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգի Լըջե գավառակում, Դիարբեքիր (Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Անբար (Ամբըրչայ) գետի գեղատեսիլ հովտում։

Քաղաք
Հայնի
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԼճեի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն33 100 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքhani.bel.tr
Հայնի (Թուրքիա)##
Հայնի (Թուրքիա)

Հանդիսացել է համանուն գյուղախմբի կենտրոնը[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Շրջակայքում կային մեծ քանակությամբ ջերմուկներ, աղի, քարի, կրաքարի չօգտագործվող հանքեր։ Հայնիի մերձակա Ներիբ լեռնաշղթայի երբեմնի խիտ կաղնու անտառները, անխնա հատման հետևանքով, XX դարի սկզբին գրեթե վերացել էին։

Պատմություն խմբագրել

Հայկական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Տարոնի Սուրբ Հովհաննես (Եղրդուտի) վանքի 1445 թվականի կոնդակում։

1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ Հայնիի հայերը բռնությամբ տեղահանվել և բնաջնջվել են։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Բնակչություն խմբագրել

1878 թվականին՝ ավելի քան 3000, 1914 թվականին՝ մոտ 8000 հայ բնակչություն։ Հայնիում բնակվում էին նաև դմլիկներ (զազաներ)։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին արհեստներով (հատկապես ջուլհակությամբ և կոշկակարությամբ), այգեգործությամբ, առևտրով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հայկական 2 համայնքները (լուսավորչական և բողոքական) ունեին մեկական եկեղեցի (լուսավորչականը՝ Սուրբ Աստվածածին), 5 վարժարան՝ ավելի քան 700 աշակերտով։ Նշանավոր էր քաղաքի կենտրոնում գտնվող Էնգեբիր (Այնի Քեբիր) աղբյուրը, որից, ըստ ժողոովրդական ստուգաբանության, առաջացել է Հայնի անվանումը։

Անվանի մարդիկ խմբագրել

Հայնիում է ծնվել հայ կրթական գործիչ, մանկագիր և հրապարակախոս Բենիամին Ժամկոչյանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 341

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 198