Հայկ Սարգսի Քոթանջյան (1945, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական դիվանագետ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ։

Հայկ Քոթանջյան
Ծնվել է1945
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդիվանագետ, գրող և ուսուցիչ
Ալմա մատերՀԱՊՀ
Գիտական աստիճանքաղաքագիտության դոկտոր և փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինգերմաներեն, անգլերեն, հայերեն և ռուսերեն
Պարգևներ
Պատվո լեգիոնի շքանշանակիր «Պատվո նշան» շքանշան «Պատվո նշան» շքանշան մեդալ «ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության գործում աչքի ընկնելու համար» Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ «Մարշալ Բաղրամյան» մեդալ «Վազգեն Սարգսյան» մեդալ և Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից
 Hayk Kotanjian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նախնիները XIX դարում եկել են Արևմտյան Հայաստանի լեռնային շրջաններից Կարս և հետո Ալեքսանդրապոլ` Էրզրումից (Հասանղալա, Վերին Բասեն) և Սասունից (Քաղկիկ-Դավթի բերդ)։

 
Հայկ Քոթանջյանը (ձախից), դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի (թիկունքով) հետ հանդիպման ժամանակ, Պենտագոն, 2005 թվական
 
Քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը նախագահում է «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումում (Երևան, 2014, հուլիսի 1-2)` ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ ղեկավարության, ինչպես նաև խաղաղարարության բնագավառում միջազգային հանրույթի առաջատար փորձագետների մասնակցությամբ։ Ֆորումի կազմակերպիչներն էին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (Համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան։

Գործունեություն խմբագրել

Հայկ Քոթանջյանը Հայաստանում «Ազգային ավտանգության քաղաքագիտության դպրոց»-ի հիմնադիրն է[1], անվտանգության քաղաքակրթական վերլուծությունների գծով քաղաքական գիտությունների դոկտոր է (Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Կառավարման ակադեմիա, Մոսկվա, 1992)` "քաղաքագիտություն" մասնագիտության գծով պրոֆեսորի գիտական կոչմամբ (ՀՊՃՀ, 1995 թվական, ՀՀ ԲՈՀ, 2015 թվական), Հակատերորիզմի գծով գիտական փորձագետ (ԱՄՆ Պաշտպանաության ազգային համալսարան, Վաշինգտոն, 2004 թ.), ՀԱՊԿ գիտական-փորձագիտական խորհրդի անդամ[2]։ Հայկ Քոթանջյանը ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ է[3], ունի Արտակարգ Դեսպանորդի ու Լիազոր Նախարարի դիվանագիտական կարգ։

1982-1983 թվականներին մեկուկես տևողությամբ գործուղման ընթացքում, ԽՄԿԿ Գլխավոր քարտուղար Լ. Բրեժնևի մահից հետո, հանդիսանալով ԽՄԿԿ ԿԿ-ի Դեսպանորդ-Խորհրդական, ծառայել է որպես Աֆղանստանում խորհրդային քաղաքականության ռազմավարական վերագնահատմամբ զբաղվող մշտական հանձնաժողովի համադասող (Քաբուլ)։ ԽՄԿԿ ԿԿ դեսպանորդ-խորհրդականների խորհրդի կազմում Քոթանջյանը մասնակցել է նոր քաղաքականության այնպիսի զգայուն բաժինների մշակմանը, ինչպիսին է մոջահեդների կազմակերպություններին համագործակցությանը հակելու մեթոդաբանությունը։ Հենց Հայկ Քոթանջյանին՝ փիլիսոփայական գիտությունների 37-ամյա թեկնածուին, որը պատերազմի էր գործուղվել Հայաստանի կոմկուսի կենտկոմի գիտության բաժնի վարիչի տեղակալի պաշտոնից, հանձնարարվել էր Աֆղանստանի պատմության մեջ առաջին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագծի մշակման և ստեղծման համադասումը[4][5]։

 
Ռուսական կայսերական բանակի սպաներ, Գեորգիյան ասպետներ` Հայկ Քոթանջյանի պապի պապ Յուզբաշի Մելքոնն ու պապ Արարատ Ավոյանը

Հայկ Քոթանջյանը ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ին կից գործող Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների գծով դոկտորական աստիճաններ շնորհող 056 Մասնագիտական խորհրդի հիմնադիր նախագահն է[6]։

Պաշտպանական-անվտանգային քաղաքականություն և քաղաքագիտություն խմբագրել

  • Հ. Քոթանջյանը ստեղծել է ՀՀ ՊՆ առաջին Ռազմական քաղաքականության բաժինը (1992 թվական), որը հետագայում կերպափոխվել է՝ Արտաքին կապերի և ռազմական համագործակցության վարչության (1996 թ.), եղել է տվյալ կառույցների հիմնադիր ղեկավարը[7][8],
  • Հեղինակն է ՀՀ ազգային անվտանգությանը վերաբերող ռազմավարական տրամաչափի առաջին՝ "ՀՀ ռազմական քաղաքականության հիմքեր. Ազգային անվտանգության ռազմաքաղաքական տեսանկյունը" հեղինակային մշակման (1992 թվական)[9][10],
  • Հիմնադրել է ՀՀ ՊՆ "Հայկական բանակ" ռազմագիտական հանդեսը (1994 թվական)[11],
  • Ստեղծել է ՀՀ ԶՈՒ ռազմական դիվանագիտության համակարգը՝ զինվորական կցորդությունների ցանցի կազմակերպմամբ (1995-1998 թվականներ), ստեղծել և ղեկավարել է ԱՄՆ-ում առաջին ՀՀ ռազմական գրասենյակը. հավատարմագրված է եղել է ԱՄՆ Պաշտպանության, Ցամակային զորքերի, Օդուժի և Ռազմածովային ուժերի հետախուզություններում (1998-2002 թվականներ)[7],
  • Հիմնադրել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում իր գիտական ստաժավորման ընթացքում մշակված նախագծի հիման վրա ստեղծված ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստուտուտը (ԱՌՀԻ) (2003-2006 թվականներ, Վաշինգտոն - Երևան)[7],
  • Ստեղծել է ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի ռազմավարագիտական հետազոտությունների "Աշխատանքային տետրեր" հանդեսը (2007 թվական)[12],
  • ՀՀ ԶՈՒ համակարգում առաջին ասպիրանտուրայի հիմնադիրն է (2007 թվական)[6],
  • Ղեկավարում է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան (2011 թվական), որի հիմնադիր-ատենապետն է և պատվավոր նախագահը[13]։
  • 2006-2016 թվականներին ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր-պետ, Պաշտպանության նախարարի խորհրդական։
  • 2016 թվականից ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ։

Հայկ Քոթանջյանը 2005-2007 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին Ազգային անվտանգության ռազմավարական միջգերատեսչական մշակման գիտական ղեկավարը, ինչի հիմքում դրվել է իր կողմից ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանում մշակված "Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման հիմունքները Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում" մենագրությունը (2004-2005 թվականներ, Վաշինգտոն-Երևան)։ Դրան նախորդել է ՌԴ նախագահին կից Պետական ծառայության ակադեմիայի "Ազգային անվտանգության" ամբիոնի և ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հետ գիտական համագործակցությամբ ՌԴ-ի ու ԱՄՆԻ-ի անվտանգային մտածողության մեթոդաբանությունների նրա համեմատական քաղաքագիտական վերլուծությունը[14]։

Կրթություն խմբագրել

Հայկ Քոթանջյանը, 1971 թվականին պաշտպանելով Լենինգրադի պետական համալսարանի «Ինժեներական հոգեբանության» և Ձերժինսկու անվան Բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանի «Ավտոմատացված համակարգերի և հուսալիության» ամբիոններում պատրաստված դիպլոմային աշխատանքը, լինելով Լենինյան թոշակառու, բացարձակ գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը։

Ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմի Հասարակական գիտությունների ակադեմիայի ստացիոնար ասպիրանտուրան՝ Սոցիալական հոգեբանության ամբիոնում, պաշտպանելով մենեջմենտի հոգեբանության ամերիկյան տեսությունների գծով ատենախոսություն և ստանալով փիլիսոփայական գիտությունների թեկնածուի աստիճան (1981 թվական, Մոսկվա)։

1992 թվականին ավարտել է ՌԴ Նախագահին կից Կառավարման ռուսաստանյան ակադեմիայի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ստացիոնար դոկտորանտուրան՝ ազգային անվտանգության քաղաքագիտության գծով (1992, Մոսկվա)։

1996 թվականին Հ. Քոթանջյանը գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (Ազգային անվտանգության և աշխարհաքաղականության բաժանմունք)։

1998 թվականին ավարտել է Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ռազմավարական հետազոտութունների եվրոպական քոլեջը (Գերմանիա), 2001 թվականին՝ ՌԷՆԴ կորպորացիայի Մագիտրոսական դպրոցի «Պաշտպանական ռազմավարական վերլուծություններ» ծրագիրը (ԱՄՆ)։

2003-2004 թվականներին գիտական ստաժավորում է անցել ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում։

2008 թվականին ընտրվել է Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ռազմավարական հետազոտութունների եվրոպական քոլեջի լավագույն շրջանավարտ[15]։

2010 թվականին եղել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան Պետական կառավարման դպրոցում հրավիրված հետազոտող և ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Առաջատար հրավիրված պրոֆեսոր (2011 թվական)։

2015 թվականին ավարտել է Հարվարդի Քենեդիի դպրոցի «Կիբեռանվտանգություն. քաղաքականության և տեխնոլոգիաների տրամախաչում» ծրագիրը։

Հայկ Քոթանջյանը հայերենով, ռուսերենով, անգլերենով և գերմաներենով տպագրված 10 մենագրությունների հեղինակ է։ Նա պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ, Աֆղանստանի և ԱՄՆ-ի (Legion of Merit) շքանշաններով ու մեդալներով, ինչպես նաև մարտական զենքով։

Ազգային արդիականացում՝ «Պերեստրոյկայի» գործընթացում խմբագրել

Հայկ Քոթանջյանը 1972 - 1978 թ.թ. եղել է Լենինականի ՀԼԿԵՄ քաղկոմի առաջին քարտուղար, ՀԱՄԼԿԵՄ Կենտկոմի կոմերիտական մարմինների բաժնի Ղազախստանի գծով պատասխանատու կազմակերպիչ և ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար։ Նա 1981-1985 թթ. եղել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի պետի տեղակալ՝ համադասելով ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան և բուհերը։ ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի Հասարակական գիտությունների ակադեմիայում հատուկ ասպիրանտական պատրաստումն ավարտելով՝ Հայկ Քոթանջյանը հաշվառվել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի ղեկավար կազմի քաղաքական ռեզերվում։ Նա մի քանի տարի ղեկավարել է Հայաստանի պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության ՀԽՍՀ միութենական-հանրապետական պետական կոմիտեն (նախարարի կարգավիճակով կառավարության անդամ)։ ՀԽՍՀ Կառավարության և պրոֆտեխնիկական կրթության գծով ԽՍՀՄ պետական կոմիտեի աջակցությամբ նա ղեկավարել է Հանրապետության պրոֆտեխնիկական կրթության համակարգի համալիր արդիականացման նպատակային ծրագրի մշակումը՝ ՀԽՍՀ արդյունաբերության մեջ ներկայացված՝ ԽՍՀՄ պաշտպանական համալիրի նախարարությունների առաջատար տեխնիկական-տեխնոլոգիական ռեսուրսների ներգրավմամբ։

1986 թվականին Հ. Քոթանջյանը դարձավ Հրազդանի՝ ռազմական արդյունաբերության ծանրակշիռ ձեռնարկություններով աչքի ընկնող շրջանի ղեկավար[16]։ 1987 թվականի հուլիսին և դեկտեմբերին նա հրապարակայնորեն սկզբունքային հակամարտության մեջ մտավ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարության հետ, ՝ մեղադրելով հայ կոմունիստ ղեկավարներին կոռուպցիան և հովանավորչությունը խթանելու, Հայաստանի զարգացմանը վարկ բերող՝ ԽՍՀՄ-ում ծավալված հասարակության արդիականացմանն ողղված բարեփոխումների քաղաքականության սաբոտաժի մեջ, ինչը հայտնի էր «Պերեստրոյկա» (Վերակառուցում) անվանումով[17]։ Քոթանջյանի՝ բարեփոխումներին միտված դիրքորոշումը ողջունվեց ԽՍՀՄ մտավոր ազատական շրջանակներում[18] և Մոսկվայում Կոմունիստական կուսակցության բարեփոխական խմբակցության կողմից[19][20]։

1988 թ. Հայկ Քոթանջյանի հրահանգով Հրազդանի արդարադատության և իրավապահ մարմինների աշխատակիցները հուսալի ծածուկության պայմաններում արձանագրել են Հրազդանի շրջանի Աղվերանի հանգստյան տներում բնակեցված սումգաիթցի փախստականների՝ Սումգաիթում հայ բնակչության հանդեպ կատարված ցեղասպանական բնույթի հանցագործությունների վկայությունները։ Այժմ այդ «Սպիտակ թղթապանակները» գտնվում են Հայաստանի Հանրապետության Դատախազության արխիվում և թերևս Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ մասնագիտական մակարդակով միակ համակարգված վկայություններն են։ Հայկ Քոթանջյանի նախաձեռնությամբ՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքում 1989 թ. կատարվել է երեք հազար հրազդանցի ադրբեջանցիների ու բաքվեցի հայերի աննախադեպ խաղաղ փոխանակում՝ սեփականության ու ֆինանսական շահերի իրավական երկկողմ պաշտպանմամբ[21][22]։

1988-89 թթ. երկրաշարժից տուժած բնակչության տարհանման համամիութենական շտաբում Հ. Քոթանջյանի համադասմամբ կազմակերպվել է երկրաշարժի գոտուց 10 000 ընտանիքների՝ շուրջ 30 000 մարդու, հիմնականում կանանց ու երեխաների ԽՍՀՄ առողջարաններում և հանգստյան տներում լիարժեք կացարաններով, սննդով, բուժ սպասարկմամբ ու արտագնա դպրոցներում ուսուցմամբ ապահովումը[23]։ 1989-90 թվականներին նա Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի հատուկ հանձնարարությունների գծով տեսուչ, Հայաստանի Կոմկուսի կենտկոմի անդամ և Գերագույն Խորհրդի պատգամավոր եղած ժամանակ հանդիսանում էր Հայաստանի ղեկավարության համար ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ պաշտոնական վերլուծական նյութերի մշակողը[21]։

1991 թվականի ապրիլից մինչև դեկտեմբերի վերջ, Հայկ Քոթանջյանը, լինելով ԽՄԿԿ Կենտկոմի Հասարակական գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող և դոկտորանտ, կատարել է Արտաքին գործերի նախարարի պարտականությունները՝ Մոսկվայում գործող Վտարանդիական կառավարության կազմում, Մարիուս Յուզբաշյանի (Ազգային անվտանգության նախարար) և Յուրի Բարսեղովի (Արդարադատության նախարար) հետ։ Կառավարության գաղտնի աշխատանքը իրականացվել է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ Նոր դաշնային պայմանագրի հարցով հանրաքվեին Հայաստանի չմասնակցելուն հետևեցին նրա նկատմամբ գործադրված պատժամիջոցները։ ԼՂ վտարանդիական կառավարությունը օգնել է Հայաստանի, վերջինիս միջոցով նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը, որպեսզի նրանք ժամանակին ու ճիշտ կողմնորոշվեն ԽՍՀՄ փլուզմամբ և կենտրոնական ղեկավարության կողմից միջուկային գերտերության համախումբ հզորության՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանության շահերի դեմ հնարավոր մանիպուլյացիայի վերահսկողության կորստով պայմանավորված սպառնալիքներում։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության շահերի տեսանկյունից բացառիկ կարևորություն էր ներկայացնում Մոսկվայում ծավալված ՀԴՊԿ-ի /”ГКЧП СССР”-ի/ պետական հեղաշրջման ժամանակահատվածում ճիշտ կողմնորոշումը ռազմական արկածախնդրության զարգացումների առումով և, վերջին հաշվով, որոշումների կայացումը՝ Հայկական ԽՍՀ սահմաններում Անկախության հարցով հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման, ինչպես նաև 1991-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման ու նույն թվականի դեկտեմբերին Արցախի ինքնորոշման հանրաքվեի անցկացման գործում։ Լեռնային Ղարաբաղի Վտարանդիական կառավարության ստեղծումը ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանի ու Հայաստանի կառավարությանը կից Լեռնային Ղարաբաղի գծով շտաբի ղեկավար, ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուչարյանի կողմից հարկադրված արտակարգ քայլ էր, որը ձեռնարկվեց Հայաստանի և Արցախի ինքնիշխանության ձևավորման ծայրաստիճան անբարենպաստ պայմաններում[24]։

Որոշ մենագրություններ խմբագրել

  • “ETHNIC POLITICS OF CONFLICT. LANDMARKS OF DEFENSE POLICY AND NATIONAL SECURITY OF ARMENIA”. INSS, MOD, ARMENIA, Yerevan, 2010, 762 P.
  • “POLITICAL PROBLEMS OF SECURITY: PERESTROIKA IN THE USSR – KARABAH, ARMENIA, SOUTH CAUCASUS – AFGHANISTAN”. INSS, MOD, Armenia, Yerevan, 2009, 656 p.
  • “BLUEPRINT OF ARMENIA’S NATIONAL SECURITY STRATEGY (APPLIED RESEARCH AND DEVELOPMENT)”, in “GUIDELINES ON DEVELOPING ARMENIAN NATIONAL SECURITY STRATEGY IN THE CONTEXT OF REGIONAL SECURITY ARCHITECTURE”. INSS, MOD, Armenia, Yerevan, 2008, pp. 481–513, 604 p.
  • “GUIDELINES ON DEVELOPING ARMENIAN NATIONAL SECURITY STRATEGY IN THE CONTEXT OF REGIONAL SECURITY ARCHITECTURE”. SNSEE-INSS-NSOOC, NDU, Washington-Yerevan, 2004-2005.
  • H.S, KOTANJIAN. “POLITOLOGISCHE PROBLEME DER IDENTIFIZIERUNG UND REGULUNG DES BEWAFFNETEN KONFLIKTS IN KARABACH: DER EINIGE POLITISCH-RECHTLICHE ASPEKTE DES BERG-KARABACH PROBLEMS” (in German, Frankfurt am Main. 1999.
  • “ЭТНОПОЛИТОЛОГИЯ КОНСЕНСУСА-КОНФЛИКТА. ЦИВИЛИЗАЦИОННЫЙ АСПЕКТ НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ”. ФОНД НАЦИОНАЛЬНОЙ И МЕЖДУНАРОДНОЙ БЕЗОПАСНОСТИ. Москва, Луч,, 1992 214 стр. /”ETHNIC POLITICS OF CONSENSUS AND CONFLICT: CIVILIZATION ASPECT OF NATIONAL SECURITY”, in Russian, National and International Security Foundation, Moscow, Louch, 1992, 214 p./.
  • “ОСНОВЫ ВОЕННОЙ ПОЛИТИКИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ: ЦИВИЛИЗАЦИОННЫЙ АСПЕКТ НЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ”. ОТДЕЛ ВОЕННОЙ ПОЛИТИКИ МО РА, ГАЙК КОТАНДЖЯН, ЕРЕВАН, 1992, 90 СТР. /”PRINCIPLES OF DEFENSE POLICY OF THE REPUBLIC OF ARMENIA: MLITARY-POLITICAL ASPECT OF NATIONAL SECURITY”. MLITARY POLICY DEPARTMENT, BY HAYK KOTANJIAN, In Russian, Yerevan, 1992, 90 p./.
  • “ВВЕДЕНИЕ В ЭТНОПОЛИТОЛОГИЮ КОНСЕНСУСА-КОНФЛИКТА. ТЕОРЕТИКО-МЕТОДОЛОГИЧЕСКИЕ ПРОБЛЕМЫ ЦИВИЛИЗАЦИОННОГО АНАЛИЗА”. МОСКВА, РОССИЙСКАЯ АКАДЕМИЯ УПРАВЛЕНИЯ, Луч, 1992, 112 стр. /”INTRODUCTION TO THE ETHNIC POLICY OF CONSENSUS-CONFLICT. THEORETICAL-METHODOLOGICAL PROBLEMS OF CIVILIZATION ANALYSIS”. RUSSIAN ACADEMY OF PUBLIC POLICY, In Russian, Moscow, Louch, 1992, 184 p./
  • “ГРАНИ СОГЛАСИЯ-КОНФЛИКТА. ЦИВИЛИЗАЦИОННЫЕ ПРОБЛЕМЫ ТЕОРЕТИЧЕСКОЙ И ПРИКЛАДНОЙ ПОЛИТОЛОГИИ”. РОССИЙСКАЯ АКАДЕМИЯ УПРАВЛЕНИЯ, Москва, Луч, 1991, 184 стр. /“FACETS OF CONSENSUS – CONFLICT. CIVILIZATION PROBLEMS OF THEORY AND APPLIED RESEARCH IN POLITICAL SCIENCE”, In Russian, Russian Academy of Public Policy, Moscow, Louch, 1991, 184 p./
  • “СОЦИАЛЬНО-ПСХОЛОГИЧЕСКИЕ ФАКТОРЫ УПРАВЛЕНИЯ КОЛЛЕКТИВОМ”, Ереван, Айастан, 1983, 172 стр. /”SOCIAL-PSYCHOLOGICAL FACTORS OF MANAGEMENT OF COLLECTIVES”. Yeravan, Hayastan, 1983, 172 p./

Աղբյուրներ խմբագրել

  1. Оганесян Н. Article: "Особая школа: Основоположник армянской военной политологии и политологии национальной безопасности." «Голос Армении» newspaper. 7-31-2010
  2. International Center for Electoral Systems
  3. ՀՀ Նախագահի հրամանագրերը
  4. Тер-Григорьянц Н. «Слово об авторе», Г. Котанджян «Политологические проблемы безопасности: Перестройка СССР - Карабах, Армения, Закавказье – Афганистан». Ер., ИНСИ МО РА, 2009. С. 282-285
  5. Армянский биографический словарь "Кто есть кто". Volume 2. pp. 663-664
  6. 6,0 6,1 Оганесян Н., статья: "Особая школа: Основоположник армянской военной политологии и политологии национальной безопасности." «Голос Армении» newspaper. 7-31-2010.
  7. 7,0 7,1 7,2 Hayk Kotanjian, "Managing Strategic Changes Through DEEP Reforms: A View from the Perspective of U.S.-Armenia "Smart Power" Cooperation". Partnership for Peace Consortium of Defense Academies and Security Studies Institutes. "Connections", The Quarterly Journal, 2012, pp. 83-91.
  8. Annie Jafalian. Reassessing Security in the South Caucasus: Regional Conflicts and Transformation. Ashgate Publishing, Ltd., Nov 11, 2011. p. XIII
  9. “ОСНОВЫ ВОЕННОЙ ПОЛИТИКИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ: ЦИВИЛИЗАЦИОННЫЙ АСПЕКТ НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ”. ОТДЕЛ ВОЕННОЙ ПОЛИТИКИ МО РА, ГАЙК КОТАНДЖЯН, ЕРЕВАН, 1992, 90 СТР. /”PRINCIPLES OF DEFENSE POLICY OF THE REPUBLIC OF ARMENIA: MLITARY-POLITICAL ASPECT OF NATIONAL SECURITY”. MLITARY POLICY DEPARTMENT, BY HAYK KOTANJIAN, In Russian, Yerevan, 1992, 90 p./.
  10. «Основоположник армянской военной политологии и политологии национальной безопасности». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի կայքէջը ՊՆ պաշտոնակայքում (http://www.mil.am/magazine)
  12. ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հավելված «Աշխատանքային տետրերը»՝ «Ռազմավարագետ» պաշտոնական բլոգ-կայքում (http://razmavaraget.wordpress.com/)
  13. «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդ (Board of the Political Science Association of Armenia)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  14. “BLUEPRINT OF ARMENIA’S NATIONAL SECURITY STRATEGY (APPLIED RESEARCH AND DEVELOPMENT)”, in “GUIDELINES ON DEVELOPING ARMENIAN NATIONAL SECURITY STRATEGY IN THE CONTEXT OF REGIONAL SECURITY ARCHITECTURE”. INSS, MOD, Armenia, Yerevan, 2008, pp. 481–513, 604 P.
  15. Dr. MG Hayk Kotanjian of Armenia named Marshal Center graduate|JUNE 13, 2008|«A1+» TV
  16. Razmik Panossian. The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars. Columbia University Press; First Edition (May 27, 2006), p. 378
  17. «…1987 թվականի Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի պլենումի ժամանակ կուսակցական ղեկավարությունը քննադատության ենթարկվեց կոռուպցիայի և հովանավորչության համար։ Կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար Հայկ Քոթանջյանը խոսեց «ստվերային տնտեսության», հաշվետվությունների կեղծման և կաշառակերության մասին»։ Ronald G. Suny. “LOOKING TOWARD ARARAT: ARMENIA IN MODERN HISTORY”. Indiana University Press (May 22, 1993), p. 197
  18. Article: "Non-Entities And Personalities." By Dmitry Kazutin, Moscow News (newspaper). # 6, 1988
  19. "Gha-Ra-Bagh": The Emergence of the National Democratic Movement in Armenia. Wayne State University Press; First edition (September 1996), p. 88
  20. 100 Most Influential People of All Times (Mobi History). Reference 1986
  21. 21,0 21,1 Հ. Ս. Քոթանջյան, Հայկական «Երկրաշարժը» (կոնֆլիկտաբանական ուրվագծեր)։ Ե., 1992:
  22. Karen Dawisha, Bruce Parrott. Conflict, Cleavage, and Change in Central Asia and the Caucasus. Cambridge University Press, 1997, p. 90
  23. Станислав Прокопчук “РАЗДЕЛЕННАЯ БОЛЬ”. Киев, 1989, с.с. 43-44.
  24. «…Առաջ անցնելով ասեմ, որ Վտարանդիական կառավարության շրջանակներում մենք վիթխարի աշխատանք ենք տարել… Բանն այն է, որ Վտարանդիական կառավարությունում, որը գործում էր 1991 թվականի ապրիլից մինչև դեկտեմբերի վերջը, կար երեք նախարար՝ Ազգային անվտանգության, Արդարադատության և Արտաքին գործերի։ Անվտանգության նախարարը Մարիուս Յուզբաշյանն էր, Արդարադատությանը՝ Յուրի Բարսեղովը։ Իսկ ահա որպես Արտաքին գործերի նախարար ես առաջարկեցի նշանակել Հայկ Քոթանջյանին...»: Зорий Балаян. "Карабах. Письмо к читателю", գիրքը՝ Г.С. Котанджян. Политологические проблемы безопасности: Перестройка СССР - Карабах, Армения, Закавказье - Афганистан. Е., Тигран Мец, 2009 г., с.с. 279-280:
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Քոթանջյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Քոթանջյան» հոդվածին։