Հայկ Սիլանյան

քաղաքական գործիչ

Հայկ Խաչատուրի Սիլանյան (1898, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1937), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917)։

Հայկ Սիլանյան
Ծնվել է1898
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1937
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Բաքվի հայկական գիմնազիան, Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը (19261918 թվականի գարնանը Բաքվի Արմենիքենդի շրջանի բոլշևիկյան զինված դրուժինայի շարքերում կռվել է Կոմունայի պաշտպանության համար։ Բաքվի կոմունայի տապալումից հետո Զանգեզուրում կազմակերպել է բոլշևիկյան գաղտնի բջիջներ։ Զանգեզուրում ապստամբության պարտությունից հետո եղել է Բաքվի նորաստեղծ շրջաններից մեկի շրջկոմի քարտուղար։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային վարչակարգի հաստատումից հետո կուսակցական աշխատանք է կատարել։ 1922 թվականին նշանակվել է Էջմիածնի գավկոմի քարտուղար, 1926 թվականին՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում հայտնված Լեռնային Ղարաբաղի մարզկոմի քարաուղար։ 1926-1928 թվականներին եղել է Հայգյուղկոպի նախագահի տեղակալ։ 1931 թվականին նշանակվել է ՀԽՍՀ Կոլտնտկենտրոնի նախագահ, 1933-1934 թվականներին՝ ՀԽՍՀ հողժողկոմի տեղակալը։ 1934-1937 թվականներին կուսակցական և պետական ղեկավար պաշտոններ է վարել Խորհրդային Հայաստանի տարբեր շրջաններում (Նոր Բայազետ, Ղափան, Ալավերդի), ՀԽՍՀ հողժողկոմատում։ Եղել է Հայկական և Ադրբեջանկան ԽՍՀ Կենտգործկոմների, ՀԿ(բ)Կ ԿԿ անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 362