Հայկ Սեմերջյան

հայ խորհրդային ինժեներ-մեխանիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սեմերջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկ Հակոբի Սեմերջյան (1910, Թիֆլիս), հայ խորհրդային ինժեներ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966

Հայկ Սեմերջյան
Ծնվել է1910
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1937)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1966)
Մասնագիտությունճարտարագետ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Բաումանի անվան մեխանիկա-մեքենաշինական ինստիտուտը (19371937 թվականից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ բարձր ճնշումների ֆիզիկայի ինստիտուտում, 1968 թվականից՝ բաժնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկային, բարձր ճնշումների և ջերմաստիճանների պայմաններում կոմպոզիցիոն նյութերի և շինվածքների ստեղծմանը։ Սեմերջյանի ղեկավարությամբ ստեղծվել է գիտահետազոտական համալիր՝ գերհզոր հիդրավլիկական մամլիչի բազայի վրա (միակը պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառում գիտական աշխատանքներ կատարելու համար)։ Պարգևատրվել է Լենինի, «Հոկտեմբերյան հեղափոխության», աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 280