Հայկ Սարգսյան (քաղաքական գործիչ)
Հայկ Զարեհի Սարգսյան, կուսակցական գործիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր[2], մասնագիտությամբ հաշվապահ[3]: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Հայկ Սարգսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 9, 1992[1] (28 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | հաշվապահ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով |
Ամուսին | ամուսնացած չէ |
Զբաղեցրած պաշտոններ | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրական տեղեկություններԽմբագրել
Հայկ Սարգսյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։
Մինչև 2012 թվականը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինում։
2012-2014 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
2014 թվականին ղեկավարել է իր հիմնադրած «1-ին Ավտո» ընկերությանը։ 2018-2019 թվականներին աշխատել է Հայաստանի պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։
Քաղաքական գործունեությունԽմբագրել
Հայկ Սարգսյանի կուսակցական-քաղաքական գործունեությունը սկսվել է 2013 թվականին, երբ նա դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ: 2015 թվականին անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 2017 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում եղել է «Ելք» դաշինքի շտաբի պետ: 2018 թվականին դարձել է «Իմ քայլը» դաշինքի անդամ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով թիվ 8 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր[2]:
Մամուլի քննադատությունԽմբագրել
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր դառնալուց հետո Հայկ Սարգսյանը հաճախակի հայտնվել է հայաստանյան մամուլի քննադատության կենտրոնում[4][5][6][7][8][9][10][11][12]: Նրա մասին հրապարակումներում հաճախ նա ներկայացվում է որպես Նիկոլ Փաշինյանի «ախրանիկ»[4][5][6][7][8] կամ «ջրի շիշ բռնող»[9][10]:
Հայկ Սարգսյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մամուլի կողմից իրեն վերագրվող քննադատական երևույթների վերաբերյալ հայտնել է, որ չի ընդունում այդ մեղադրանքները[13][14]:
ԸնտանիքԽմբագրել
Հայկ Սարգսյանը ամուսնացած չէ[2]: Եղբայրը՝ Նաիրի Սարգսյանն աշխատում է ՀՀ կառավարությունում որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական[11]: Նրա հայրը՝ Զարեհ Սարգսյանը, 1990-ական թվականներին ղեկավարել է ՀՀ պետական մի շարք բարձր պաշտոններ, մասնավորապես, 1996 թվականից՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ, 1997 թվականից՝ կենսաթոշակային հիմնադրամ ղեկավար, 2000 թվականից՝ ՀՀ պետական գնումների գործակալության տնօրեն: Վերջինը աշխատանքից հեռացվելուց հետո մեղադրվել է չարաշահումների, պետական միջոցների յուրացման մեջ[11]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1407&lang=eng
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայկ Սարգսյանի կենսագրական տվյալները ՀՀ ԱԺ կայքում» արխիվացված:
- ↑ «Հայկ Սարգսյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում»
- ↑ 4,0 4,1 «Պատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա ինքնաթիռում» (արխիվացված):
- ↑ 5,0 5,1 «Փաշինյանի «ախրաննիկ», ապա «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Նորատուսցի Ալիկի հետ մտերի՞մ է» ([1]):
- ↑ 6,0 6,1 «Փաշինյանի ախրանիկ-պատգամավոր. «Ինձ համար երեքհարկանի տունը դղյակ չէ, սովորական տուն է» (արխիվացված):
- ↑ 7,0 7,1 «Փաշինյանի «ախրանիկ» պատգամավորը թիկնապահներով է շրջում» (արխիվացված):
- ↑ 8,0 8,1 «Տեղեկատվություն ունենք, որ ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով» (արխիվացված):
- ↑ 9,0 9,1 «Փաշինյանի «շիշ բռնող» պատգամավորը կոչ է անում դուրս գալ Քոչարյանի դեմ բողոքի ակցիայի» (արխիվացված):
- ↑ 10,0 10,1 «Զարմանք» (արխիվացված):
- ↑ 11,0 11,1 11,2 «Զարեհ Սարգսյանի որդին՝ դուռ կոտրելու առաջամարտիկ» (արխիվացված):
- ↑ «ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը Ծաղկաձորում ընկերոջ ծննդյան օրը հարբել է եւ ծեծկռտուք սարքել. Dejavu»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2021-01-14
- ↑ «Հայկ Սարգսյանը՝ ՀՀ նախագահական աղջիկներ տանելու, իր հոր, հեղափոխությանը ֆինանսապես աջակցելու և մամուլի մասին»
- ↑ «Ես վատ եմ զգում, որ ինձ «շիշ բռնող», «ախրանիկ պատգամավոր» են ներկայացնում. Հայկ Սարգսյանը՝ լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու մասին»