Հայկ Խաչատուրի Շահբազյան (հունվարի 21, 1896(1896-01-21)[1], Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 10, 1982(1982-09-10)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային հիգիենիստ։ ԽՍՀՄ ԲԳԱ թղթակցի անդամ (1957), Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Հայկ Շահբազյան
Ծնվել էհունվարի 21, 1896(1896-01-21)[1]
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 10, 1982(1982-09-10)[1] (86 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԿիևի բժշկական համալսարան (1925)[1]
Մասնագիտությունհիգիենիստ
Կոչումթղթակից անդամ[1]
ԱշխատավայրԿիևի բժշկական համալսարան[1] և Q56357854?[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Ուկրաինական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1925 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը[2]։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1939-1941 թվականներին և 1947-1952 թվականներին եղել է Կիևի աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն, 1952-1971 թվականներին՝ Կիևի բժշկական ինստիտուտի աշխատանքի հիգիենայի ամբիոնի վարիչ, 1971-1979 թվականներին՝ գիտական խորհրդատու։

Գիտական գործունեություն խմբագրել

200 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ 8 մենագրության։ Աշխատանքները վերաբերում են արտադրական միկրոկլիմայի և արտաքին միջավայրի տարբեր ազդակների հիգիենային նորմավորման սկզբունքներին, ինչպես նաև միկրոկլիմայական անբարենպաստ պայմաններում (հատկապես տաք արտադրամասերում) օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակի և արդյունաբերության տարբեր ճյուղերում ու գյուղատնտեսության մեջ աշխատանքի պայմանների, գյուղատնտեսության թունաբանության, սիրտանոթային համակարգի հիվանդությունների, տրավմատիզմի հիգիենային հարցերի ուսումնասիրություններին։ Հեղինակ է նաև աշխատանքի հիգիենայի դասագրքերի։

Անդամակցություն խմբագրել

Հայկ Շահբազյանը Հիգիենիստների համամիութենական և ուկրաինական ընկերությունների, Ուկրաինայի ԽՍՀ առողջապահության նախարարության գիտական խորհրդի նախագահության անդամ էր, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով[2]։

Երկեր խմբագրել

  • Гигиеническое нормирование микроклимата производственных помещений, 1952
  • Гигиена умственного труда, 1961
  • Учебник гигиены, 1983

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 419.
  2. 2,0 2,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 50. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 419