Սպիտակցի Հայկո

ռաբիս երգիչ
(Վերահղված է Հայկ Ղևոնդյանից)

Հայկարամ Ղևոնդյան[1] (հոկտեմբերի 6, 1974(1974-10-06), Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), առավել հայտնի որպես Սպիտակցի Հայկո, հայ ռաբիս ժանրի երգիչ։

Սպիտակցի Հայկո
Բնօրինակ անունՀայկարամ Ղևոնդյան
Նաև հայտնի է որպեսSpitakci Hayko
Ծնվել էհոկտեմբերի 6, 1974 (48 տարեկան)
Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԺանրերՌաբիս
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ

Միջազգային ճանաչում է ձեռք բերել 2017 թվականին՝ ռեփեր Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգի կրկներգը կատարելու շնորհիվ, որը հավաքել է հարյուր միլիոնավոր դիտումներ համացանցում և դարձել հիթ հատկապես Հայաստանում, հայկական սփյուռքում, Թուրքիայում և արաբական երկրներում[2][3][4]։ Այդ երգի պաշտոնական ռեմիքս կատարվել է ֆրանսիացի ռեփեր Maître Gims-ի հետ համագործակցությամբ[5]։ Հայկոն նաև կատարում է Սեմի Ֆլեշի «Ալլա Յար» երգը, որը նույնպես միլիոնավոր դիտումներ ունի։

Անձնական կյանքԽմբագրել

Ծնվել է 1974 թվականի Հոկտեմբերի 6-ին Սպիտակ քաղաքում, որտեղից էլ գալիս է նրա բեմական անունը՝ Սպիտակցի։

2018 թվականի դեկտեմբերին Հայկոն Երևանի Խանջյան փողոցում մահվան ելքով կրկնակի վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 60-անց կնոջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին[6]։ 2020 թվականին հայտնի դարձավ, որ այդ գործը կարճվել է[7]։

ՍկավառակագրությունԽմբագրել

  • 1997 - Արմինե
  • 2000 - 2000 Live
  • 2001 - Հայացքդ
  • 2002 - Կաղոթեմ քեզ համար
  • 2003 - Երջանիկ օրերս
  • 2003 - Surprise
  • 2003 - Party Time
  • 2004 - Վարել եմ մոմերը
  • 2005 - Live in Belgium
  • 2005 - Հայկո և Եղիշ
  • 2006 - Live
  • 2006 - Իմ Հասակը
  • 2006 - New Live from Hayko
  • 2007 - Ծփում է Սեվանը
  • 2007 - Իմ ախպեր
  • 2007 - Մենակ եմ
  • 2007 - Սիրելի ընկեր
  • 2007 - Live in Moscow
  • 2008 - Ինչ իմանայի
  • 2008 - Ծափ ծափ հավեսով
  • 2009 - Մայրիկ
  • 2009 - Live Concert in Yerevan
  • 2009 - Կյանքի կարուսել
  • 2009 - Ամպրոպ որոտաց
  • 2010 - Տուր ինձ սերդ
  • 2010 - Live in Concert
  • 2013 - Ասա տեր աստված
  • 2017 - Քամու նման անցան
  • 2021 - Արի յար արի

ԾանոթագրություններԽմբագրել