Հայկ Թումանյան
Հայկ Ղազարի (Լազարի) Թումանյան (մայիսի 12, 1901, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1971[1], Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական բանակի քաղաշխատող, գեներալ-լեյտենանտ (1945)։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։
Հայկ Ղազարի Թումանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1901 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1971[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հատուկ ֆակուլտետ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ I աստիճանի Կուտուզովի շքանշան I աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» և «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ |
ԳործունեությունԽմբագրել
Վրաստանում հեղափոխական գործունեության համար 1919 թվականին ձերբակալվել էր։ 1924 թվականին ավարտել էր Մոսկվայի Յա. Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանը, 1929 թվականին՝ Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արևելյան ֆակուլտետը։ 1930-1933 թվականներին աշխատել էր Չինաստանում, 1937 թվականին՝ Իսպանիայում։ Եղել էր Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիայի զինկոմ։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբին Բելառուսիայում կազմակերպել էր առաջին պարտիզանական ջոկատները, գլխավորել 4-րդ Լենինգրադյան պարտիզանական գունդը։ 1942-1946 թվականներին աշխատել էր որպես կորպուսի ռազմական կոմիսար, բանակի ռազմական, խորհրդի անդամ։ Մասնակցել էր Ելեցի և Վորոնեժի մարտերին, Ստալինգրադյան ճակատամարտին, Կորսուն-Շևչենկովսկիի օպերացիային, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Ետպատերազմյան տարիներին եղել էր սովետական բանակի Զրահատանկային և մեքենայացված զորքերի ակադեմիայի քաղբաժնի պետ, աշխատել ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության Կենտրոնական ապարատում։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 6, Սուվորովի 2-րդ, Կուտուզովի 1-ին, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 233)։ |