Հայկ Ազատյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Ազատյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հայկ Նահապետի Ազատյան (սեպտեմբերի 25, 1881[1] կամ 19-րդ դար, Վանաձոր[1] - նոյեմբերի 13, 1964[1] կամ ապրիլի 1, 1937, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] և Կահիրե, Եգիպտոս), հայ տնտեսագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր (1928), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956)։ ՀԽՍՀ և ՎԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[2]։
Հայկ Ազատյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1881[1] կամ 19-րդ դար |
Ծննդավայր | Վանաձոր[1] |
Մահացել է | նոյեմբերի 13, 1964[1] կամ ապրիլի 1, 1937 |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] կամ Կահիրե, Եգիպտոս |
Գերեզման | Երևան[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեռնի համալսարան (1905)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Մասնագիտություն | տնտեսագետ, հասարակական գործիչ և փաստաբան |
Աշխատավայր | Պայքար |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և ԽՄԿԿ |
Անդամություն | ՀՀ ԳԱԱ |
Կենսագրություն Խմբագրել
Հայկ Ազատյանը ծնվել է Մեծ Ղարաքիլիսա քաղաքում (այժմ՝ Վանաձո]), ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Կիրովականի ծխական դպրոցում, ապա սովորել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում։ 1903 թվականին Ազատյանն ընդունվել է 1903-1905 թվականներին ուսանել է Բեռնի համալսարանի բժշկական ֆակուլտետում, Փարիզի և Բեռլինի հասարակագիտական դասընթացներում։ Սակայն 1905 թվականի ռուսական առաջին ռևոլյուցիայի շրջանում թողել է համալսարանը, վերադարձել Թիֆլիս։ Թաղված է Երևանում։
Գործունեություն Խմբագրել
1905 թվականին մտել է ՌՍԴԲԿ շարքերը։ 1908-1911 թվականներին գործել է Բաքվի մենշևիկյան կազմակերպությունում։ 1913 թվականին բանտարկվել է հեղափոխական գործունեության համար։
1915-1917 թվականներին աշխատակցել է «Պայքար» թերթին։ Եղել է ՀԱՄԽ-ի առաջին նախագահը, ՀԿԿ ԿԿ քարտուղար (1921), ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահի տեղակալ (1924-1928), ՀամԳԳԱ փոխնախագահ (1930) և Անդրկովկասյան մասնաճյուղի տնօրեն (1931-1934)։
1919-1920 թվականներին նա աշխատել է Թիֆլիսի արհմիություններում և դասախոսություններ է կարդացել մարքսիստական քաղաքատնտեսության հարցերի շուրջ Թիֆլիսի ժողովրդական համալսարանում։ 1922 թվականից յոթ տարի անընդհատ ընտրվել է Հայաստանի Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, եղել է Հայաստանի կոմպարտիայի Կենտկոմի անդամ։ 1930 թվականի փետրվարից Հայկ Ազատյանը փոխադրվել է Մոսկվա և աշխատել իբրև Լենինի անվան գյուղատնտեսական ակադեմիայի վիցե-պրեղիդենտ։ 1931 թվականին նա գալիս է Թբիլիսի և մինչև 1934 թվականին աշխատել է որպես ՎԱՍԽՆԻԼ-ի անդրկովկասյան բաժանմունքի տնօրեն։ 1934 թվականից Ազատյանը որպես պրոֆեսոր դասախոսել ՝ Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1956 թվականին Հայկ Ազայանն ընտրվել է Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
Աշխատություններ Խմբագրել
Հայկ Ազատյանի գրչին են պատկանում տասնյակ գիտական աշխատություններ։ Աշխատությունները վերաբերում են սոցիալական շինարարության, գյուղատնտեսության կոոպերացման և աշխատավարձի տեսության հարցերին։
Հայկ Ազատյանի գրական ու գիտական ժառանգությունը, բացի Մարքսի և Էնգելսի մի շարք երկերի թարգմանություններից, 200-ից ավելի մենագրություններ են և հոդվածներ։
Երկեր Խմբագրել
- ԽՍՀՄ տնտեսական զարգացումը և գյուղատնտեսական կոոպերացիան, Երևան, 1926։
- Ազատյան Հ. Ն., Աշխատավարձի խնդիրները, Երևան, 1929։
Աղբյուրներ Խմբագրել
- Արտո Եղիազարյան «Հայկ Ազատյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1964, էջ 270-271
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 98)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |