Հայկակ Արշամյան
Հայկակ Մաքսիմի Արշամյան (օգոստոսի 18, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու[1], Երևանի պետական համալսարանի դասախոս[2], Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն[3]։ 1996-98 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի սպա է։
Հայկակ Արշամյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1993) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու (1996) |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան և Հայաստան համահայկական հիմնադրամ |
Կրթություն
խմբագրել1988-1993 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ 1996 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[4]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1999 թվականից մինչ այժմ որպես Հայոց պատմության դասախոս աշխատում է Երևանի պետական համալսարանում։ Տարբեր տարիների որպես ծրագրերի համակարգող է աշխատել Երևանի մամուլի ակումբում, Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունում։
2018 թվականի հունիսի 2-ից մինչև հոկտեմբերի 2-ը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը[5][6]։
2018 թվականի սեպտեմբերի 24-ին Հայկակ Արշամյանը նշանակվել է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն[7]։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայկակ Արշամյան».(չաշխատող հղում)
- ↑ «Yerevan Press Club ::ARSHAMYAN Haykak».
{{cite web}}
: Text "YPC" ignored (օգնություն) - ↑ «Հայկակ Արշամյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն».
- ↑ «Արշամյան, Հայկակ Մաքսիմի (1996) Ռուբինյան իշխանապետության հզորացման և Հայոց թագավորության կերտման ընթացքը Կիլիկիայում (1145-1219)թթ. PhD thesis, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Հայկակ Արշամյանը նշանակվել է վարչապետի խորհրդական».
- ↑ «Հայկակ Արշամյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.