Հայկական ֆիզիկական հանդես
Առաջարկվում է այս և Ֆիզիկայի հայկական հանդես հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Հայկական ֆիզիկական հանդեսը (անգլերեն՝ Armenian Journal of Physics) մի վերանայված ֆիզիկայի գիտական էլեկտրոնային և ազատ մատչելիությամբ եռամսյա հանդես է, որը լույս է տեսնում 2008 թվականից։ Հրատարակիչն է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, և այն հրատարակվում է միայն առցանց։ Այն ընդունում է բնօրինակ ներդրումներ, վերանայող հոդվածներ, կարճ հաղորդակցություններ, ասուլիսի արձանագրություններ, համակարգչային ծրագրեր, ասպիրանտուրայի թեզերի կարճ պարունակություններ, ինչպես նաև այլ գիտական տեղեկատվություն տեսական, փորձառական, և կիրառական ֆիզիկայում և էլեկտրոնիկայում, որոնք գրվել են անգլերենով, և կարող են լինել աշխարհի որևէ երկրից[1]:
Հայկական ֆիզիկական հանդես | |
---|---|
Տեսակ | հանդես |
Հապավում | չունի |
Լեզու | անգլերեն |
Խմբագիր | Պրոֆ. Վլադիմիր Արությունյան |
Հրատարակիչ | ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա |
Երկիր | Հայաստան - Առցանց |
Հրատարակության պատմություն | 2008-ից մինչ հիմա |
Հաճախականություն | Եռամսագիր |
Կայք | flib.sci.am/eng/journal/Phys/ |
Հոդվածները ընդունվելուց հետո անմիջապես տեղադրվում են համացանցում։ Հոդվածները մատչելի են բոլորին՝ անվճար, հնարավորինս տարածված ունկնդիրներին հասանելի լինելու համար։ Հանդեսի կայքը նաև օգտագործում է համացանցը՝ տեղադրելու դինամիկ, բացմագույն գրաֆիկներ և հղումներ ներքին և արտաքին աղբյուրների[2]:
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ «Հանդեսի նպատակը (անգլերեն)»։ Վերցված է 2009-12-25
- ↑ «Հայկական ֆիզիկական հանդես (անգլերեն)»։ Վերցված է 2009-12-25