Հայկական տափաստանային իժ

Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Իժեր
Ընտանիք Իսկական իժեր
Ցեղ Հայկական տափաստանային իժ
Լատիներեն անվանում
Vipera eriwanensis
Հատուկ պահպանություն
Status iucn3.1 VU hy.svgԽոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???
Բնապահպանական կարգավիճակը
Status iucn3.1 VU hy.svg
Արեալ
պատկեր

  Տարածվածություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում


NCBI 796011
EOL 289377

Հայկական լեռնատափաստանային իժ[1], Հայկական տափաստանային իժ[2] (լատ.՝ Vipera eriwanensis), իժերի ընտանիքին պատկանող թունավոր օձ։

ՆկարագրությունըԽմբագրել

Ոչ մեծ իժ, մարմնի երկարությունը հասնում է մինչև 480 մմ, պոչի երկարությունը՝ 70-80 մմ։ Գլուխը խիստ ձգված է, դնչի ծայրը թեթևակիորեն բարձրացված և սրված է։

ԳունավորումըԽմբագրել

Օձը վերևից ունի բաց մոխրագույն երանգավորում արտահայտված սև կայծակնանման նախշերով։ Փորը մուգ մոխրագույն է սև բծերով։

ՏարածվածությունԽմբագրել

Հանդիպում են Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Կարսի և Էրզրումի պրովինցիաներում ու Հայաստանի լեռնանտառային շրջաններում ծովի մակերևույթից 1000-2200 մ բարձրությունների վրա։

Այլ տվյալներով ՝ 1200–3000 մ[1]:

Բնակեցման պայմաններըԽմբագրել

Բնակեցնում է սարերի չոր թեքությունները, քարքարոտ լեռնային տափաստանները, լեռնանցքների ափերը։ Ամառային տապին իժը իջնում է ներքև՝ ավելի խոնավ շրջաններ։ Ձմեռում է մինչև ապրիլ-մայիս ժամանակահատվածը։

Թույնի ներգործությունըԽմբագրել

Հայկական թափաստանային իժը, ինչպես մնացած բոլոր իժերը, թունավոր է։ Թույնը հեմոլիտիկ ազդեցության է (ազդում է արյան և արյունաստեղծ օրգանների վրա)։ Խայթոցը ներկայացնում է մեծ վտանգ ընտանի կենդանիների և մարդու համար։ Խայթված կենդանիները մահանում են արյան անմակարդելիության և ներքին արյունհոսությունների պատճառով։

ՍնունդըԽմբագրել

Օձը սնվում է մկնանման կրծողներներով, ուղղաթևերով և մողեսներով։ Ոչ մեծ առանձնյակները միայն ուղղաթևերով։

ՁմեռումըԽմբագրել

Իժը ձմեռում է քարանձավներում, ձմեռումը սկսվում է հոկտեմբերին։

Նման տեսակներԽմբագրել

Հայկական տափաստանային իժը տարբերվում է Դարևսկու իժից ավելի նեղ և ցածր, ավելի սուր գլխով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Հայկական լեռնատափաստանային իժ»։ mnp.am։ Վերցված է 2019-06-24 
  2. Ананьева Н. Б., Орлов Н. Л., Халиков Р. Г., Даревский И. С., Рябов С. А., Барабанов А. В. Атлас пресмыкающихся Северной Евразии (таксономическое разнообразие, географическое распространение и природоохранный статус). — СПб.: Зоологический институт РАН, 2004. — 232 с. — 1000 экз.

Արտաքին հղումներԽմբագրել