Սրբոց Հրեշտակապետաց վանք

(Վերահղված է Հայկական վանք (Սերբիա)ից)

Հայկական վանք (սերբ.՝ Манастир Јерменчић, Manastir Jermenčić, Երմենչիչի վանք), սերբ ուղղափառ եկեղեցի Տիմոկի թեմի վանք, որը գտնվում է Սերբիայում՝ Օզրեն լեռան վրա։ Նվիրված է Գաբրիել և Միքայել հրեշտակապետներին։ Ավանդության համաձայն, վանքը 1392 թվականին հիմնել են հայերը[1]։

Սրբոց Հրեշտակապետաց վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՍերբիա Սերբիա
ՏեղագրությունՍոկոբանյա և Սոկոբանյա համայնք
ԴավանանքՍերբ ուղղափառ եկեղեցի
ԹեմՏիմոկի թեմ
Հիմնական ամսաթվերը1392
Հիմնադրված1392
Քարտեզ
Քարտեզ
 Jermenčić Monastery Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

14-րդ դարի վերջին՝ Կոսովոյի դաշտում ճակատամարտի նախօրեին, հայկական ջոկատը, որտեղ մի քանի հազար մարդ էր կռվում թուրքական զորքերի կազմում, իմանալով, որ պետք է կռվեն քրիստոնյաների դեմ, լքում է թուրքերի ճամբարը և անցնում սերբերի կողմը։ Մնալով Սերբիայում՝ հայ զինվորները բնակավայր են հիմնել Օզրեն լեռան մոտակայքում։ Լեռան հյուսիսարևմտյան մասում գտնվող տարածքը, որտեղ հայերը բնակություն են հաստատել, սկսել է կոչվել Երմենչիչ (հայկական)։ Այստեղ էլ 1392 թվականին հայերը հիմնադրել են համանուն վանքը՝ Երմենչիչ վանքը (հայկական վանք), որը շատ հարուստ է եղել և ունեցել է մինչև չորս հարյուր վանական[2][3]։ Ավանդության համաձայն՝ վանքը հիմնադրել են թուրքերի հալածանքներից փախած հայ վանականները[4], մեկ այլ ավանդություն ասում է, որ վանքը հիմնել են սինացի վանականները՝ բռնակալ Ստեֆան Լազարևիչի հաշվին։

1796 թվականին թուրքերը այրել ու ավերել են վանքը, իսկ վանականները փախել են Ֆրուշկա Գորա[4]։ 1806 թվականին վանքը վերականգնվել և վերածվել է ռազմական հիվանդանոցի, որտեղ Դելիգրադի ճակատամարտից հետո բերել են վիրավոր զինվորներին։ 1815 թվականին Երմենչիչի վանքը կրկին ավերվել է, բայց մոտավորապես 1892 թվականին այն կրկին վերակառուցվել է։ 1926 թվականին վանքը նորից ավերվել է և այդ վիճակում մնացել մինչև 20-րդ դարի 80-ականների վերջը, որից հետո այն վերականգնվել է[5]։

Մինչ օրս ողջ վանքից պահպանվել են միայն Սուրբ Գաբրիել և Միքայել հրեշտակապետների եկեղեցիները[2]։ Վերջինս գործող չէ, սակայն ամեն տարի՝ հուլիսի 26-ին, Սուրբ Գաբրիել հրեշտակապետի եկեղեցում մեծ թվով մարդիկ են հավաքվում։

Տեղակայում խմբագրել

Վանքը գտնվում է Օզրեն լեռան վրա, ծովի մակարդակից 850 մետր բարձրության վրա, Սոկոբանյա քաղաքից (8.5[3]) կմ հեռավորության վրա[3]։ Վանքի շրջակայքում կան խմելու ջրի երեք (չորս) աղբյուրներ, որոնք համարվում են բուժիչ. դրանցից մեկը բուժում է աչքի հիվանդություններ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Слава манастира Јерменчић». spc.rs (սերբերեն). 2017 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  2. 2,0 2,1 Погосян (Хахбакян) Г. Г. / К изучению памятников армянской архитектуры и топонимики в Сербии //Регион и мир. 2017. Т. VIII. № 1. С. 63-73.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Manastir Jermenčić na Ozrenu». Soko Banja Smestaj.[1](չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «Озрен: Свети кутак на 850 метара». Novosti.rs (սերբերեն). 2013 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  5. Бабкен Симонян (2006 թ․ դեկտեմբերի 25). «Армяне в Сербии в XIII-XX веках». Анив.[2](չաշխատող հղում)