Հայկական հեռացանկ (տարեգիրք, Գլենդել)

«Հայկական հեռացանկ» (անգլ.՝ Armenian Directory Yellow Pages), տարեգիրք։ Լույս է տեսնում 1980 թվականից, Գլենդելում՝ հայերեն և անգլերեն։ Հրատարակիչ՝ Բ. Պերպերյան։ Ընդգրկում է տեղեկություններ Կալիֆոռնիայի հայ գաղութի, ազգային հաստատությունների (եկեղեցիներ, դպրոցներ, հասարակական կազմակերպություններ են) մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։