Հայկական ծագմամբ բյուզանդական կայսրերի ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Հայաստանը եղել է բազմաթիվ բյուզանդական մեծ կայսրերի և զորավարների հայրենիքը[1]։ Հայկական ծագմամբ, ամենաքիչը 16 կայսրեր և 11 կայսրուհիներ նստել են բյուզանդական գահին, միասնաբար կառավարելով կայսրությունը իր պատմության գրեթե մեկ երրորդի չափով։ Հայկական ծագում են ունեցել երեք կայսերական հարստություններ՝ Հերակլիոսների, Հայկական և Լակապինների[2]. Եվս երկու հարստություններ՝ Փոկասները և Դուկասները, ենթադրվում է, որ հնարավոր է ունենային հայկական ծագում։

Բյուզանդական կայսրությունը Հայկական դինաստիայի ժամանակաշրջանում, 1025 թվական

Հայերը Բյուզանդիայում առանձին ժամանակներում եղել են առավել նշանակալի ազգային փոքրամասնություն, կայսրության իշխող դասակարգում զբաղեցնելով նշանավոր տեղ[3]. Կայսրությունը իր գագաթնակետին է հասել 9-10-րդ դարերում, երբ հայերը զինվորների և սպաների, պաշտոնավոր անձանց և կայսրերի տեսքով տիրապետող էին կայսրության սոցիալական, զինվորական և քաղաքական կյանքում ու շատ գործերում պատասխանատու էին նրա մեծության համար։ Փաստացի Բյուզանդական կայսրությունը այս երկու դարերի ընթացքում դառնում է հունա-հայկական պետություն[4], որտեղ բոլոր կայսրերը, սկսած Բարսեղ Ա-ի թագադրումից (867 թ․) մինչև Բարսեղ Բ-ի մահը (1025 թ.), ունեցել են հայկական, կամ մասամբ հայկական ծագում[5]։ Համաձայն Ալեքսանդր Կաժդանի հաշվարկների, 11-12-րդ դարերում հայերը կազմել են կառավարող ազնվականության 10-15%-ը[3], հաշվի առնելով նաև այն անհատները և ընտանիքները, որոնց հայկական ծագումը ամբողջապես հավաստի չէ, այս հարաբերակցությունը գնալով ավելի է բարձրանում։

Ստորև ներկայացված են Բյուզանդական կայսրության կայսրերի ցանկը, որոնք ունեն հայկական ծագում ըստ ժամանակագրական կարգի։ Ծագումը որոշվել է ծնողներից մեկի էթնիկ ծագումով։

Կայսրերի ցանկ խմբագրել

Անունը Կառավարման տարիներ Նշումներ
  Մորիկ
լատին․՝ Flavius Mauricius Tiberius
լատին․՝ Flavius Mauricius Tiberius Augustus
հուն․՝ Μαυρίκιος
օգոստոսի 14, 582 — նոյեմբերի 23, 602 Տիբերիոս Բ-ի փեսան։ Հավանական է համարվում հայկական ծագումը[6]։ Գլխատվել է ուզուրպատոր Փոկասի հրամանով։
  Հերակլիոս Ա
լատին․՝ Flavius Heraclius
լատին․՝ Flavius Heraclius Augustus
հուն․՝ Ηράκλειος
հոկտեմբերի 5, 610 — փետրվարի 11, 641 Աֆրիկայի եքսարքոս Հերակլիոս Ավագի որդին, նրա շնորհիվ տապալել է Փոկասին։ Հերակլիոսների հարստության հիմնադիրը[7]։
  Կոստանդին Գ
լատին․՝ Heraclius Novus Constantinus
հուն․՝ Κωνσταντίνος Γ' Ηράκλειος
փետրվարի 11, 641 — մայիսի 24, 641
գահակից, եղբոր՝ Հերակլիոս Բ-ի հետ
Հերակլիոս Ա-ի ավագ որդին։
  Հերակլիոս Բ
լատին․՝ Constantinus Heraclionus
հուն․՝ Ηράκλειος Β′
փետրվարի 11 — մայիսի 24, 641
գահակից, եղբոր՝ Կոստանդին Գ-ի հետ
մայիսի 24 — սեպտեմբեր 641
միանձնյա
Հերակլիոս Ա-ի կրտսեր որդին։ Հեռացվել է սենատի կողմից և ուղարկվել աքսորի։
  Մժեժ
լատին․՝ Mezezius
հուն․՝ Μιζίζιος
668 — 669 Ուզուրպատոր, հռչակվել է Կոստանդ Բ-ին սպանած դավադիրների կողմից։ Կառավարել է Սիցիլիայում։
  Կոստանդին Դ
հուն․՝ Κωνσταντίνος Δ' (ο Πωγώνατος)
լատին․՝ Constantinus IV
սեպտեմբերի 15, 668 — հուլիսի 10, 685 Կոստանդ Բ-ի (Հերակլիոս Ա-ի թոռը) և Ֆաուստա Արշակունու որդին[8][9]։
  Տիբերիոս Գ
հուն․՝ Τιβέριος Γ' ο Αψίμαρος
լատին․՝ Tiberius Augustus
698 — 705 Հայկական ծագումը համարվում է հավանական[10]. Հռչակվել է բանակի կողմից, տապալել և վանքում մեկուսացրել Լեոնտիոս Բ-ին։ Գահընկեց է արել Հուստինիանոս Բ-ն, ապա նրան մահապատժի ենթարկել Լեոնտիոս Բ-ի հետ միասին։
  Փիլիպպիկոս Վարդան
հուն․՝ Φιλιππικὸς Βαρδάνης
լատին․՝ Philippicus Bardanes
դեկտեմբերի 11, 711 — հունիսի 3, 713 Հռչակվել է բանակի կողմից, տապալել և մահապատժի ենթարկել Հուստինիանոս Բ-ին (Կոստանդին Դ-ի որդին)։ Գահընկեց է եղել իր քարտուղար Արտեմիոսի կողմից, ով հետո դառնում է կայսր` Անաստասիոս Բ անունով։
  Արտավազդ
հուն․՝ Ἀρταύασδος
լատին․՝ Artabasdos
հունիս, 741 — նոյեմբերի 2, 743
(բացի Փոքր Ասիայից)
Սկզբում` Արմենիակոն բանակաթեմի կառավարիչ։ Կայսր է հռչակվել բանակի կողմից։ Եղել է Կոստանդին Ե-ի մրցակիցը, ով կառավարում էր Փոքր Ասիայում։ Կոստանդին Ե-ի հաղթանակից հետո Արտավազդը կուրացվել է և ուղարկվել վանք։
  Լևոն Ե Հայ
հուն․՝ Λέων Ε΄ ὁ Ἀρμένιος
լատին․՝ Leo V Armenius
հուլիսի 11, 813 — դեկտեմբերի 23, 813
միանձնյա
դեկտեմբերի 23, 813 — դեկտեմբերի 25, 820
դարձրել է որդուն՝ Կոստանդին Սմբատին գահակից
Հռչակվել է բանակի կողմից, հասել է Միքայել Ա Ռանգաբեի գահից հրաժարմանը իր օգտին։ Սպանվել է Միքայել Բ Ամորացու կողմնակիցների կողմից Սուրբ Սոֆիայի տաճարում, Սուրբ Ծննդյան ծառայության ժամանակ։
  Կոստանդին Սմբատ
հուն․՝ Κωνσταντίνος Συμβάτιος
դեկտեմբերի 23, 813 — դեկտեմբերի 25, 820 Իր հոր՝ Լևոն Ե Հայի գահակիցը։ Սպանվել է Միքայել Բ Ամորացու կողմնակիցների կողմից Սուրբ Սոֆիայի տաճարում, Սուրբ Ծննդյան ծառայության ժամանակ։
  Թեոդորա
հուն․՝ Θεοδώρα
հունվարի 20, 842 — 856 Թեոփիլոս կայսեր կինը։ Կառավարել է, որպես որդու՝ Միքայել Գ-ի խնամակալ։ Սերվում էր հայկական ընտանիքից, հավանաբար` Մամիկոնյանների իշխանական տոհմից։
  Միքայել Գ
հուն․՝ Μιχαήλ Γ' (ο Μέθυσος)
840 — հունվարի 20, 842
հոր՝ Թեոփիլոսի գահակից
հունվարի 20, 842 — 856
մոր՝ Թեոդորա կայսրուհու խնամակալությամբ
856 — մայիսի 26, 866
միանձնյա
մայիսի 26, 866 — սեպտեմբերի 24, 867
դարձնում է Բարսեղ Ա Մակեդոնացուն գահակից
Թեոփիլոս կայսեր և Թեոդորա կայսրուհու որդին։ Սպանվել է Բարսեղ Ա Մակեդոնացու կողմնակիցների կողմից։
  Բարսեղ Ա Մակեդոնացի
հուն․՝ Βασίλειος Α΄ (ο Μακεδών)
մայիսի 26, 866 — սեպտեմբերի 24, 867
Միքայել Գ-ի գահակից
սեպտեմբերի 24, 867 — օգոստոսի 29, 886
միանձնյա, միևնույն ժամանակ՝
հունվարի 6, 868 — սեպտեմբերի 3, 879
նրա գահակից է եղել որդին՝ Կոստանդին Մակեդոնացին
870-ին գահակից է դարձրել 2-րդ որդուն՝ Լևոն Զ-ին
879-ից գահակից է դարձրել 3-րդ որդուն՝ Ալեքսանդր Գ-ին
Ծագումով հայ է, ծնվել է Մակեդոնիա թեմում, որից էլ առաջացել է իր կողմից հիմնադրված Մակեդոնական հարստության անվանումը։ Իշխանության է եկել՝ սկզբում դառնալով Միքայել Գ-ի գահակիցը, ապա կազմակերպելով նրա սպանությունը։
  Կոստանդին Մակեդոնացի
հուն․՝ Κωνσταντίνος Μακεδών
հունվարի 6, 868 — սեպտեմբերի 3, 879
Բարսեղ Ա-ի գահակիցը
բացի դրանից, 870-ից եղբոր՝ Լևոն Զ-ի գահակիցը
Բարսեղ Ա-ի ավագ որդին և գահակիցը։ Նախատեսվել էր, որ նա պետք է ժառանգի գահը, բայց 879 թվականին մահացել է։
  Լևոն Զ Իմաստասեր
հուն․՝ Λέων ΣΤ΄ Μακεδών (ο Σοφός)
870-ից հոր՝ Բարսեղ Ա-ի և եղբոր՝ Կոստանդինի գահակիցը
սեպտեմբերի 3, 879-ից հոր՝ Բարսեղ Ա-ի գահակիցը, իսկ 879-ից եղբոր՝ Ալեքսանդր Մակեդոնացու գահակիցը
օգոստոսի 29, 886 — մայիսի 15, 908
եղբոր՝ Ալեքսանդր Գ-ի գահակիցը
մայիսի 15, 908 — մայիսի 11, 912
եղբոր՝ Ալեքսանդր Գ-ի և իր որդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը
Բարսեղ Ա-ի որդին և ի սկզբանե նրա գահակիցը, որի մահից հետո կառավարել է իր եղբոր՝ Ալեքսանդր Գ-ի և որդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի հետ։ Կա մի տեսություն, ըստ որի Լևոնը կարող էր լինել Միքայել Գ-ի ապօրինի ծնված որդին, քանի որ նրա մայրը՝ Եվդոկիա Ինգերինան մինչև Բարսեղի հետ ամուսնանալը Միքայել Գ-ի սիրուհին էր։
  Ալեքսանդր Գ Մակեդոնացի
հուն․՝ Αλέξανδρος Μακεδών
879-ից հոր՝ Բարսեղ Ա-ի և եղբոր՝ Լևոն Զ-ի գահակիցը
օգոստոսի 29, 886-ից եղբոր՝ Լևոն Զ-ի գահակիցը
մայիսի 15, 908 — մայիսի 11, 912
եղբոր՝ Լևոն Զ-ի և եղբորորդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը
մայիսի 11, 912 — հունիսի 6, 913
եղբորորդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը
Բարսեղ Ա-ի որդին և ի սկզբանե նրա գահակիցը, որից հետո կառավարել է եղբոր՝ Լևոն Զ-ի հետ, իսկ մի փոքր ուշ, եղբորորդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի հետ։
  Ռոմանոս Ա Լակապենոս
հուն․՝ Ρωμανός Α΄ Λακαπήνος
դեկտեմբերի 17, 920 — դեկտեմբերի 16, 944
փեսայի՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը, ապա հասել է իր 3 որդիների և 2 թոռների գահակից դառնալուն (կոչվում էին Լակապենոսներ)
Սերվում էր հայ գյուղացիներ ընտանիքից։ Ռոմանոսը սկզբում ծառայել էր, որպես կայսերական նավատորմի հրամանատար, ապա իր դստերը կնության տալով կայսրին՝ Կոստանդին Ծիրանածնին, դարձել էր վերջինիս գահակիցը։ Կայսրության իրական իշխանությունը փաստացի նրա ձեռքում էր[11].
  Քրիստափոր Լակապենոս
հուն․՝ Χριστόφορος Λακαπηνός
մայիսի 20, 921 — օգոստոսի 14, 931
Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը
Ռոմանոս Ա Լակապենոսի որդին։
  Ստեփաննոս Լակապենոս
հուն․՝ Στέφανος Λακαπηνός
դեկտեմբերի 25, 924 — հունվարի 26, 945
Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը, միևնույն ժամանակ՝
դեկտեմբերի 16, 944 — հունվարի 26, 945
եղել է ինքնիշխան
Ռոմանոս Ա Լակապենոսի որդին։ 943 թվականին Ռոմանոս Ա-ի կազմած կտակից հետո, համաձայն որի նրա մահից հետո ավագ կայսր պետք է դառնար Կոստանդին Ծիրանածինը, Ստեփաննոսը եղբոր՝ Կոստանդինի հետ կազմակերպում է դավադրություն, և 944 թվականի դեկտեմբերի 20-ին եղբայրները իրենց հորը տանելով Պորտի կղզի, ստիպում են հրաժարվել գահից և բռնությամբ դարձնում վանական։ 40 օր կառավարելուց հետո, եղբայրները արտաքսվում են Կոստանդին Ծիրանածնի դեմ դավադրություն կազմակերպելու համար։
  Կոստանդին Լակապենոս
հուն․՝ Κωνσταντίνος Λακαπηνός
դեկտեմբերի 25, 924 — հունվարի 26 945
Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը
Ռոմանոս Ա Լակապենոսի որդին, եղբոր՝ Ստեփաննոսի հետ գահընկեց է արել իրենց հորը։
  Ռոմանոս Լակապենոս
հուն․՝ Ρωμανός Λακαπηνός
927 — հունվարի 26, 945
Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը
Լակապենոսների տոհմի ներկայացուցիչ, Քրիստոփոր Լակապենոսի որդին։
  Միքայել Լակապենոս
հուն․՝ Μιχαήλ Λακαπηνός
օգոստոսի 14, 931 — հունվարի 26, 945
Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը
Լակապենոսների տոհմի ներկայացուցիչ, Քրիստոփոր Լակապենոսի որդին։
  Ռոմանոս Բ Կրտսեր
հուն․՝ Ρωμανός Β΄
ապրիլի 6, 945 — նոյեմբերի 9, 959
հոր՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը
նոյեմբերի 9, 959 — մարտի 15, 963
միանձնյա
960-ից գահակից է դարձրել որդուն՝ Բարսեղ Բ-ին,
իսկ 962-ից մյուս որդուն՝ Կոստանդին Ը-ին
Կոստանդին Ծիրանածնի և Հեղինե Լակապենոսի (Ռոմանոս Ա Լակապենոսի դուստրը) որդին։
  Նիկեփորոս Բ Փոկաս
հուն․՝ Νικηφόρος Β΄ Φωκᾶς
հուլիսի 2, 963 — դեկտեմբերի 10, 969
խորթ որդիների՝ Բարսեղ Բ-ի և Կոստանդին Ը-ի գահակիցը
Սերվում էր Փոկասների տոհմից։ Եկած Կապադովկիայից, որի բնակչության զգալի մասը այդ շրջանում կազմում էին հայերը[12], Հավանական է, որ Փոկասները ունեին հայկական ծագում[12][13]։ Զորահրամանատար Վարդաս Փոկասի որդին, կայսր է հռչակվել բանակի կողմից, ամուսնացել Ռոմանոս Բ Կրտսերի այրի կնոջ՝ Թեոփանոյի հետ, ով իր որդիների՝ Բարսեղ Բ-ի և Կոստանդին Ը-ի խնամակալն էր։ Սպանվել է Հովհաննես Ա Չմշկիկի կողմից, կնոջ՝ Թեոփանոյի օգնությամբ։
  Հովհաննես Ա Չմշկիկ
հուն․՝ Ιωάννης Α΄ Τζιμισκής
դեկտեմբերի 10, 969 — հունվարի 10, 976
Բարսեղ Բ-ի և Կոստանդին Ը-ի գահակիցը
Զորահրամանատար, մասնակցել է Նիկեփորոս Փոկասի սպանությանը։ Հավանաբար թունավորվել է։
  Կոստանդին Ժ Դուկաս
հուն․՝ Κωνσταντίνος Ι΄ Δούκας
նոյեմբերի 24, 1059 — մայիսի 22, 1067
1059-ից գահակից է դարձրել որդիներին՝ Միքայել Է Դուկասին և Կոստանդին Դուկասին
Դուկասների տոհմի էթնիկ պատկանելությունը հավաստիորեն պարզված չէ։ Կա հիպոթեզ, ըստ որի նրանք հայակական ծագում ունեն, բայց դա ապացուցված չէ[14]։ Կոստանդին Դուկասը իշխանության է եկել, հասնելով Իսահակ Ա Կոմնենոսի հրաժարականին ի օգուտ իրեն։
  Անդրոնիկոս Գ Պալեոլոգոս
հուն․՝ Ανδρόνικος Γ' Παλαιολόγος (ο Νέος)
1325-ից իր պապի՝ Անդրոնիկոս Բ Պալեոլոգոսի գահակիցը
մայիս, 1328 — հունիսի 15, 1341
միանձնյա
Միքայել Թ Պալեոլոգոսի և հայ կայսրուհի Ռիթա Բ-ի (Կիլիկիայի Լևոն Գ արքայի դուստր) որդին։ Անդրոնիկոս Բ Պալեոլոգոսի թոռը և գահակիցը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բրիտանիկա հանրագիտարան. Հոդվածներ։ Byzantine Empire, «The Macedonian era: 867—1025» բաժին։
    Armenia, բաժին «Ancient and premodern Armenia»:
  2. Robert H. Hewsen «Armenia: A Historical Atlas», The University of Chicago Press հրատ․, 2001. Էջ 92։
  3. 3,0 3,1 Ալեքսանդր Կաժդան «Армяне в составе господствующего класса Византийской империи в XI—XII вв.». — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․, 1975. — С. 147. — 190 с. — 1000 экз.
  4. Peter Charanis «The Armenians in the Byzantine Empire», изд Calouste Gulbenkian Foundation Armenian Library, Lisbon, 1963. Стр. 57:
  5. Peter Charanis «The Armenians in the Byzantine Empire», изд Calouste Gulbenkian Foundation Armenian Library, Lisbon, 1963. Стр. 39:
  6. John H. Rosser. Historical Dictionary of Byzantium. — 2-րդ հրատ․. — Scarecrow Press, 2011. — P. 199.
  7. Գագիկ Պողոսյան (Խաղբակյան) К изучению роли армян в управлении византийскими экзархатами // Регион и мир : գիտա-վերլուծական ամսագիր. — 2015. — Т. VI. — № 1—2. — С. 27—33. — ISSN 1829-2437.
  8. Peter Charanis, 'The Armenians in the Byzantine Empire,' Byzantinoslavica 22 (1961), 196—240.
  9. Ալեքսանդր Կաժդան, «Բյուզանդիայի օքսֆորդյան բառարան»(անգլ.), էջ 496, 2151
  10. Ալեքսանդր Կաժդան, «Բյուզանդիայի օքսֆորդյան բառարան»(անգլ.), էջ 2084
  11. Բրիտաննիկա հանրագիտարան. Статья: Romanus I Lecapenus
  12. 12,0 12,1 Ալեքսանդր Կաժդան Армяне в составе господствующего класса Византийской империи в XI—XII вв.. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․, 1975. — С. 72—73. — 190 с. — 1000 экз.
  13. Mark Whittow «The Making of Byzantium, 600—1025», էջ. 339, University of California Press, 1996.
  14. Ալեքսանդր Կաժդան «Բյուզանդիայի օքսֆորդյան բառարան»(անգլ.), էջ 655

Տես նաև խմբագրել