Բացել գլխավոր ցանկը

Հայկական ժառանգության այգի (Բոստոն)

Հայկական ժառանգության այգի, հուշարձան ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Հայկական ժառանգության զբոսայգին հայ համայնքի նվերն է Մասաչուսեթսի քաղաքացիներին և Բոստոն քաղաքին։ Հայկական ժառանգության այգու և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 22-ին։

Picto infobox architecture.png
Հայկական ժառանգության այգի (Բոստոն)
Armenian Heritage Park.jpg
Հայկական ժառանգության այգի Բոստոնում
Կոորդինատներ42°21′40.0″ հս․ լ. 71°3′11.5″ ամ. ե. / 42.361111° հս․. լ. 71.053194° ավ. ե. / 42.361111; 71.053194Կոորդինատներ: 42°21′40.0″ հս․ լ. 71°3′11.5″ ամ. ե. / 42.361111° հս․. լ. 71.053194° ավ. ե. / 42.361111; 71.053194
Գտնվում էԱմերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն, Մասաչուսեթս
Կառուցվել է2012
Շինության ձևըԶբոսայգի, հուշարձան
Կառուցել էԿառուցող՝ Barletta Heavy Division
ՇինարարՃարտարապետ՝ Դոնալդ Թելալյան
Ներկա վիճակըԿանգուն

ՊատմությունԽմբագրել

«Հայկական ժառանգության այգին» Բոստոնի սրտում առաջին հուշարձանն է, որը հիմնվել է Մասաչուսեթսի պետական սեփականություն հանդիսացող տարածքում ու նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին. այն նաև խորհրդանշում է հայ համայնքի ներդրումն ամերիկյան հասարակության մշակութային բազմազանության մեջ[1]։

Հայկական ժառանգության զբոսայգու բացման գործում մեծ ներդրում են ունեցել Մասաչուսեթսի նահանգապետ Դուալ Պատրիկը, քաղաքապետ Թոմաս Մ. Մենինոն, կոնգրեսական Էդուարդ Ջ. Մարկեյը և Միդլսեքս շրջանի ոստիկանապետ Փիթեր Ջի Քութուջյանը։ Զբոսայգու բացման միջոցառմանը Հայաստանից ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան՝ Թաթուլ Մարգարյանը։ Այգու օրհնությունը կատարել է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, արքեպիսկոպոս Օշական Չոլոյանի և արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանի հետ միասին։ Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Մասաչուսեթսի նահանգապետը[2]։

ՏվյալներԽմբագրել

Զբոսայգին ունի ջրավազան, ներգաղթյալների պատվին կանգնեցված հուշարձան, ինչպես նաև քարերից ու խոտից կազմված լաբիրինթոս։ Ողջ զբոսայգին հարուստ է սիմվոլներով և խորհրդանշական մեծ նշանակություն ունի։

ՔանդակԽմբագրել

Զբոսայգում տեղադրված քանդակը յուրաքանչյուր տարի վերանորոգվում է՝ խորհրդանշելով բոլոր նրանց, ովքեր բաժանվել են իրենց ծննդավայրից և նոր կյանք սկսել Մասաչուսեթսի ափամերձ այս շրջանում[3]։

ԼաբիրինթոսԽմբագրել

Զբոսայգու շրջանաձև ոլորուն ճանապարհը՝ պատված խոտով ու քարերով, խորհրդանշում է կյանքի ուղին, ընթացքը։ Կենտրոնում զետեղված հավերժության նշանի[4] կենտրոնից բարձրացող շատրվանը խորհրդանշում է հույս և վերածնունդ։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել