ՀԽՍՀ-ի Պետական Օրհներգ, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական օրհներգը 1944 - 1991 թթ.

Երաժշտության հեղինակ՝ Արամ Խաչատրյան։ Խաչատրյանը հիմնի համար օգտագործել է Գայանեի III գործողության (1942) հերոսական հատվածներից մեկի երաժշտությունը[1]։

Բառերի հեղինակ՝ Սարմեն (Արմենակ Սարգսյան)։ Ստեղծվել է 1944 թվականին։

Տեքստ խմբագրել

Սովետական ազատ աշխարհ Հայաստան,
Բազում դարեր դաժան ճամփա դու անցար,
Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար,
Որ դառնաս դու մայր հայրենիք հայության։

Կրկներգ։
Փառք քեզ, միշտ փառք, Սովետական Հայաստան,
Աշխատասեր, ճարտարագործ-շինարար,
Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան՝
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ։

Լենինն անմահ մեզ հուրն անշեջ պարգևեց,
Մեր դեմ շողաց երջանկաբեր այգաբաց,
Հոկտեմբերը կործանումից մեզ փրկեց
եվ տվեց մեզ նոր, պայծառ կյանք փառապանծ։

Կրկներգ

Մեծ Ռուսիան մեզ եղբայրության ձեռք մեկնեց,
Մենք կերտեցինք ամրակուռ նոր պետություն,
Լենինյան մեր կուսակցությունն իմաստուն
Հաղթորեն մեզ դեպ կոմունիզմ է տանում։

Կրկներգ

Ստալինյան տարբերակ խմբագրել

Սովետական ազատ աշխարհ Հայաստան,
Բազում դարեր դաժան ճամփա դու անցար,
Քաջ նախնիք մեր մաքառեցին քեզ համար,
Որ դառնաս դու մայր-Հայրենիք հայության։

Փառք քեզ, միշտ փառք, հերոսական Հայաստան
Հանճարեղ դու ճարտարագործ-շինարար,
Ժողովրդոց սուրբ դաշինքով ստալինյան
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ։


Լենինն անմահ մեզ հուրն անշեջ պարգևեց,
Մեր դեմ շողաց երջանկաբեր այգաբաց,
Ստալինը մեծ՝ կործանումից մեզ փրկեց
Եվ տվեց մեզ նոր, ազատ կյանք փառապանծ։

Փառք քեզ, միշտ փառք, վերածնված Հայաստան,
Հանճարեղ դու ճարտարագործ-շինարար,
Ժողովրդոց սուրբ դաշինքով ստալինյան
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ։


Մեծ Ռուսիան մեզ եղբայրության ձեռք մեկնեց,
Մենք կերտեցինք ամրակուռ՝ նոր պետություն,
Ոչ մի ոսոխ չի կարող ծնկի բերել
Անսասան ժողովրդին մեր հնագույն։

Փառք քեզ, միշտ փառք, Սովետական Հայաստան,
Հանճարեղ դու ճարտարագործ-շինարար,
Ժողովրդոց սուրբ դաշինքով ստալինյան
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ։
[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Roger, E. Kanet. Identities, Nations and Politics After Communism. էջեր 26 & 27.
  2. Սարմեն (1951). Հատընտիր. Երևան: Հայպետհրատ. էջ 5.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել