Հայկազ Ստեփանյան

Հայ ռազմական գործիչ

Հայկազ Ստեփանյան (ծննդյան թվ․ անհայտ, Գանձակ, Ելիզավետպոլի նահանգ - մահվան թվ․ անհայտ, հավանաբար Բաքու), հայազգի ռազմական գործիչ, ֆիդայի, խմբապետ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ[1]։

Հայկազ Ստեփանյան
Ծնվել էԱնհայտ
ԾննդավայրԳանձակ
Մահացել էԱնհայտ
Մահվան վայրՀավանաբար Բաքու
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունռազմական գործիչ
ԳործունեությունՄասնակցություն հայ ֆիդայական շարժմանը

Կենսագրություն խմբագրել

Հայկազ Ստեփանյանի կենսագրության մասին քիչ տեղեկություններ կան։ Հայտնի է, որ նա ծնվել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Գանձակ քաղաքում։ Պատանի տարիներից անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը[1]։

1914-1919 թվականներին կռվել է Զորավար Անդրանիկի կամավորական բանակի կազմում՝ Թուրքիայի հայկական նահանգներում մասնակցելով հայ-թուրքական և հայ-քրդական բազմաթիվ կռիվների։ Գեներալ Անդրանիկի՝ Հայաստանից հեռանալուց հետո վերադարձել է Գանձակ, որտեղ անդամագրվում է Հայ Յեղափոխական Դաշնակցության տեղական ընդհատակյա զինված ջոկատներին[1]։

Հայկազ Ստեփանյանը Գանձակի տարածաշրջանում կռվել է տեղական բոլշևիկների և մուսաֆաթականների դեմ[1]։

Գանձակ քաղաքում նա բնակվում էր Մեչի մեյդան կոչվող վայրում։ Տարածաշրջանի խորհրդայնացումից հետո հեռացել է դեպի Պարսկաստան, որտեղից 1920-ական թվականներին մեկնել է Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք դարձած Բաքու։ Բնակության նոր վայրում Հայկազ Ստեփանյանը փոխել է իր անվանումը և բնակվել քողարկված անվանումով[1]։

Հայկազ Ստեփանյանի մահվան թվականի և վայրի մասին տեղեկություններ հայտնի չեն։ Հավանաբար նա մահացել է Բաքու քաղաքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Сергей Еремянц Гандзакеци, „Гандзак 1880 - 1916”, Ереван 2010 г.(ռուս.)