Հայկազ Առաքելյան

հայ մանկավարժ

Հայկազ Եգորի Առաքելյան (1921, Ծովասար, Հայաստան), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):

Հայկազ Առաքելյան
Ծնվել է1921
ԾննդավայրԾովասար, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Հայկազ Առաքելյանը ծնվել է 1921 թվականին Մարտունու շրջանի Թազագյուղում։ 1939 թվականին ավարտել է Նոր Բայազետի մանկավարժական ուսումնարանը և նշանակվել ուսուցչական աշխատանքի։ 1940 թվականի հունվարին Առաքելյանը զորակոչվել է կարմիր բանակ և ծառայել հրետանային գնդում[1]։

Պատերազմի օրերին Առաքելյանը մասնակցել է Ղրիմի պաշտպանության մարտերին։ 1941 թվականի հոկտեմբերին վիրավորվել է և բուժման ուղարկվել Տոմսկ քաղաքը։ Ապաքինվելուց հետո մասնակցել է Դնեպրի անցմանը, մարտական առաջադրանքը կատարելու համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Այնուհետև գործուղվել է սովորելու ռազմական ուսումնարան, որն ավարտելուց հետո նորից մեկնել է ռազմաճակատ։ 1944 թվականին Առաքելյանը իր դասակով հետապնդելով թշնամուն, հասել է Ռումինիա և Բուլղարիա։ Սոֆիայում կատարելով առաջադրանքը, ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Հաղթանակից հետո Առաքելյանը պարգևատրվել է ավելի քան քսան շքանշաններով ու մեդալներով, շարունակել է ծառայությունը խորհրդային բանակում[1]։

1962 թվականին Առաքելյանը բանակից զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանի ռազմական ամբիոնում, ակտիվորեն մասնակցել երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործին[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել